Անկեղծ խոստովանություններ, անձնական պատմություններ ու ցավալի դեպքեր․այսօրվա ամենահուզիչ և քննարկված իրադարձությունները

Այսօր հանրային ու մեդիա դաշտում քննարկվող թեմաները բազմազան էին՝ անձնական պատմություններից մինչև ցավալի դեպքեր։
Պարուհի Սոֆի Դևոյանը Վենեցիայից կիսվել է ջերմ հիշողություններով՝ հիշելով հենց այդ քաղաքում ստացած ամուսնության առաջարկը։ Նրա հրապարակումները լի էին սիրով ու նոստալգիայով։
Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը խոսել է կորստի ցավի մասին՝ ընդգծելով, որ նույնիսկ Աստծուն հերքելը նման պահին կարող է բնական լինել, իսկ ցավը պետք է ապրել՝ ներքին հաշտության հասնելու համար։
Շոումեն Արամ Մելիքյանը հայտնել է, որ վիրահատություն է տարել․ չնայած վիճակին՝ թեմային մոտեցել է հումորով։
Ահա թե ինչ է պատասհել նրա հետ։
Հրանտ Թոխատյանը անկեղծորեն պատմել է ծանր հիվանդության ու ապաքինման ճանապարհի մասին՝ շեշտելով ընտանիքի աջակցության կարևորությունը։
Տաթևիկ Ադումյանը բացահայտել է իր անձնական վերափոխման փուլը՝ խոսելով ինքնաճանաչման, ուժեղ լինելու և նոր կյանք սկսելու մասին։
Ցավալի լուր՝ մահացել է խորթ մոր կողմից դաժանաբար ծեծի ենթարկված փոքրիկը․ դեպքը կրկին բարձրաձայնում է երեխաների նկատմամբ բռնության խնդիրը։
Գոռ Հարությունյանը հուզիչ կերպով հիշել է եղբորը՝ նրա երկնային ծննդյան օրը։ Գոռը հրապարակել լուսանկարներ կից թողնելով սրտի խոսքը։
Շուշաննա Թովմասյանը հրապարակել է դստեր ջերմ կադրերը՝ փոխանցելով արդեն Զատիկի տրամադրություն։
Օրը նշանավորվեց ինչպես սիրով ու հիշողություններով, այնպես էլ խոր ցավով ու կարևոր հասարակական հարցերով։

















