Սիրո խոստովանություններ, ընտանեկան դրամա, թանկարժեք նվեր ու հուզիչ պատմություններ․ ինչով էր լի շոուբիզնեսյան օրը

Այսօր շոուբիզնեսյան աշխարհը լի էր թե՛ հուզիչ, թե՛ քննարկվող իրադարձություններով։

Tert.am Life-ում հյուրընկալված Էլեն Սաֆարյանը բացահայտել է իր սիրո պատմության մանրամասները։ Նա հայտնել է նաև, որ նշանածից մեծ է 3-տարով։

Հուզիչ հրապարակմամբ է աչքի ընկել նաև դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով շնորհավորել է ամուսնու տարեդարձը։ Նա գրել է, որ տղամարդու հաջողությունների մեջ մեծ դեր ունի նաև կինը և հավելել՝ «Այսօր նաև ԻՄ ՏՈՆՆ Է»։

Երգչուհի Տաթև Ասատրյանը ևս ուրախացրել է հետևորդներին՝ հայտնելով, որ շուտով հանդես կգա մենահամերգով։ Երգչուհին նորությունը հայտնել է տեսանյութով։

Դերասան Հայկ Հովհաննիսյանը մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել նրան ծննդյան առթիվ։

Հաղորդավար Գոհար Գասպարյանը այցելել է Ծովագյուղ՝ աջակցելու ողնաշարի լուրջ խնդրի դեմ պայքարող 13-ամյա Մանեին։

Քննարկումների կենտրոնում էր նաև Արամ Մելիքյանի ծննդյան տարեդարձը։ Թեև ընտանեկան կադրերում կրկին բացակայում էր դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, նա այնուամենայնիվ շնորհավորել է հորը՝ արխիվային լուսանկար հրապարակելով։

Այսօր ծննդյան տարեդարձն էր նշում նաև երգիչ և դերասան Գևորգ Մկրտչյանը, ով տոնական օրը նշել է նոր շքեղ մեքենայով։

Իսկ Վահագն Սիմոնյանը Aysor TV-ի հարցազրույցում հուզիչ մանրամասներ է պատմել երեխաների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքի մասին՝ հիշելով, թե ինչպես էր անգամ պաղպաղակներով լի ճամպրուկով վերադառնում Երևան։ Դերասանը նաև ցավով նշել է, որ այսօր երեխաների հետ կապ չունի և խոսել է այդ հարաբերությունների բարդ պատճառների մասին։