ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ` Սամվել Ալեքսանյանի որդու`Դուբայում կայացած շքեղ հարսանիքից

Նորություններ Comments Off on ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ` Սամվել Ալեքսանյանի որդու`Դուբայում կայացած շքեղ հարսանիքից

Starnews.am-ը առաջինն էր տեղեկացրել,  որ  ակս ամիս Դուբայում տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի որդու`Գոռի հարսանիքը:

Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ`գերշքեղ հարսանիքից:

 

View this post on Instagram

 

A post shared by Mery Hambardzumyan (@mery_aga_makeup)

Հավելենք, որ այս անգամ, սակայն, Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում:

Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում ևս համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:

 

Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կփրպարին` ակնհայտ երևում է, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել է առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար:

Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:

Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:

Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց:

Սոնա Ռուբենյանի սկեսուրին մեղադրանք է առաջադրվել

Նորություններ Comments Off on Սոնա Ռուբենյանի սկեսուրին մեղադրանք է առաջադրվել

Երգչուհի Սոնա Ռուբենյանի սկսեսուրին, ով «Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի» ՀԿ-ի նախագահն է, Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել:

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահը պետական բյուջեից հատկացված 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չի վերադարձրել, այլ դիտավորությամբ, հափշտակել է:

ArmLur.am

Բեն Ավետիսյանի դստեր նոր լուսանկարը. ու՞մ է նման փոքրիկը

Շոուբիզնես Comments Off on Բեն Ավետիսյանի դստեր նոր լուսանկարը. ու՞մ է նման փոքրիկը

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, հրապարակել է նորածին դստեր`Բիանայի հետ արված գեղեցիկ լուսանկարները: Նա կից գրել է հետևյալը.

«Դե գժվեք»:

Հիշեցնենք, որ Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին: Դիանայի ծննդյան օրը նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն էին անցկացրել: Զույգը դուստր է ունենալու:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:

Հավելենք, որ վերջերս Բենը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա Տետ» հաղորդման հյուրն էր։ Նորություն չենք ասի, որ Բենը երբեք էլ չի թաքցրել, որ իր կյանքում եղել են ֆինանսական բարդ շրջաններ։

Դերասանը  բազմիցս խոստովանել է, որ ավելի վաղ տարիքում՝ նախքան հայտնիությունը, տարատեսակ աշխատանքներ է կատարել՝ աշխատել է որպես բանվոր, DJ, ձմերուկ է վաճառել և այլն։ Ըստ Բենի՝ եղել է շրջան, երբ նույնիսկ տրանսպորտի գումար չի ունեցել։ Դերասանն անկեղծացել է, որ ոտքով է գնացել տուն գումար չունենալու պատճառով։

Թվում էր, թե այս ամենն անցյալում էր, ավելին՝ Բենը փառքի գագաթնակետին, սակայն նա Հայաստանից հեռանալու որոշում էր կայացրել։ Բենի խոսքով որոշումը դժվար էր, սակայն իր աստղայինը չէր տարել փառքի շնորհիվ, այդ պատճառով էլ կարողացել էր հանուն նպատակի մեկնել հայրենիքից։

Բենի խոսքով՝ հիմնական պատճառն այն էր, որ ինքը Հայաստանում չուներ տուն, ներկայումս իրեն հաջողվել է անել դա։ Ի դեպ, դերասանը խոստովանել է, որ ԱՄՆ-ում աշխատում է նաև որպես Uber-ի (տաքսի) վարորդ։ Ըստ Բենի՝ դա ներկայումս անում է ժամանակ առ ժամանակ։  Դերասանի խոսքով՝ ԱՄՆ-ում ցանկացած գործով էլ ստիպված ես զբաղվել․ «Կարող է գաս ու պառկովշիկ էլ աշխատես, Uber եմ քշել ու հիմա էլ ժամանակ առ ժամանակ քշում եմ, ամեն գործ կարող է անես»։

Դերասանը նաև անկեղծացել է, որ այս շրջանում չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի որ դա անել դեռ չի կարող, սակայն այնպես չէ, որ իր ամբողջ կյանքն ԱՄՆ-ում է պատկերացնում։ Չնայած դրան՝ նշում է, որ տիեզերքը բոլորինն է, օրինաչափ է, երբ աշխարհի տարբեր անկյուններում ես նախընտրում ապրել։ Հավելենք, որ Բենն այս շրջանում նաև նկարահանվում է

Մաշ Իսրայելյանի շքեղ դուրս գրման արարողությունը . ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Մաշ Իսրայելյանի շքեղ դուրս գրման արարողությունը . ԲԱՑԱՌԻԿ

Starnews.am-ը օրերս տեղեկացրել է, որ ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա:

Մաշը հիվանդանոցից հրապարակումներ են արել, որտեղ ցույց է տվել փոքրիկին, սակայն թաքցրել է դեմքը:

Այսօր Մաշը և Աննան գնացել են տուն: Ներկայացնում ենք նորաթուխ մայրիկի և փոքրիկի շքեղ դուրսգրումը:

Հավելենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին: Նրանց ամուսնության տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:

Միայն տեսնեք`ում հարսանիքի հարսնաքույրն է Նարե Գևորգյանը

Շոուբիզնես Comments Off on Միայն տեսնեք`ում հարսանիքի հարսնաքույրն է Նարե Գևորգյանը

Երգչուհի Նարե Գևորգյանն այսօր մասնակցում է հարսանիքի: Վերջինս ներկայանում է որպես հարսնաքույր: Նա հրապարակել է հարսիկի հետ լուսանկար`կից գրելով հետևյալը.

«Արդեն 2-րդ անգամ հարսնաքույր: Իսկ հիշու՞մ եք`առաջինը որ հարսիկի հարսնաքույրն էի»:

Նշենք, որ Նարեն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան և գործունեությունը:

Վերջերս երգչուհու տարեդարձն էր` նա դարձավ 32 տարեկան:

Երգչուհին հրապարակել էր լուսանկար, որում կից պատմել էր այս շրջանի իր հույզերի մասին:

«Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է: Վերջերս ինձ թվում էր, թե շատ լավ յուրացրել եմ երջանիկ լինելու բոլոր օրենքները… Ավաղ…Արժեզրկվեցին ու մեկ վայրկյանում կոտրվեցին ու անհետացան իմ միամիտ ու հասարակ կյանքի պատկերացումներով ստեղծված երջանիկ լինելու ամեն օրենք ու կանոն: Այսօր ուզում եմ գոնե չարժեզրկվի մեկը ՝ հավերժ շնորհակալ լինելու զգացումը:

https://youtu.be/GH6IlHFaUPo

Դեռ չգիտեմ՝ թե քանի – քանի տարեդարձներ կունենամ, բայց այսօր ու այս պահին ունեմ այդ հնարավորությունը քո՛ շնորհիվ, իմ զինվոր: Դուք կաք, կամ նաև ես: Բայց ձեր կյանքի գնով ապրել չեմ ուզում: Ցանկությունս մեկն է, ամենաթանկը՝ խաղաղություն»,- գրել է երգչուհին:

Տատ ու թոռ.Սոնա Ռուբենյանի անչափ հուզիչ հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Տատ ու թոռ.Սոնա Ռուբենյանի անչափ հուզիչ հրապարակումը

Տեղեկացրել ենք, որ օրերս լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի և նրա ամուսնու`Էմիլի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

Սոնան ծննդատան սենյակից տեսանյութ է տարածել, որում փոքրիկ Մարին իր տատիկի գրկում է:

Հավելենք, որ Սոնային իրենց շնորհավորանքներն էին գրել մի շարք հայտնիներ:

«Մեր Մարին ծնվեց: Օրհնյալ ու երջանիկ լինի իր լույս աշխարհ գալը, միայն սեր ու ժպիտ տեսնի ձագուկը»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Ինչ գծած մռութիկ ունես դու՛: Բարի գալուստ այ սիրուն»,- շնորհավորել է Իննա Խոջամիրյանը:

«Մեր թիմն ավելացավ ևս մեկով»,- գրել է Գարիկ Պապոյանը:

Կես տարի` առանց կես, կես մարդ … Արամ Մանուկյանի հուզիչ գրառումը` կնոջ մահից ամիսներ անց

Շոուբիզնես Comments Off on Կես տարի` առանց կես, կես մարդ … Արամ Մանուկյանի հուզիչ գրառումը` կնոջ մահից ամիսներ անց

Starnews-ը   ամիսներ առաջ տեղեկացրել է, որ մահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը:Լիանան մահացել է ավտովթարից:

Դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:

Դեպքից 6 ամիս անց Արամը հուզիչ գրառում է արել: Նա գրել է հետևյալը` «Կես տարի առանց քեզ, կես մարդ…»:

Հավելենք, որ Արամը եւ Լիանան ամուսնացել էին 2010-ին:

Կնոջ մասին Արամը նշում էր, որ սեր էր առաջին հայացքից:

Նշենք, որ զույգն 2 որդիներ ունի:

Ի դեպ, Լիանան ամիսներ առաջ էր կորցրել իր մայրիկին:

Արփի Գաբրիելյանը`2-րդ երեխա ունենալու մասին.ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Արփի Գաբրիելյանը`2-րդ երեխա ունենալու մասին.ԲԱՑԱՌԻԿ

Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում   բավականին ակտիվ է: Այս անգամ նա հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող  է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:

«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել է Արփին:

Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:

«Շատ ենք ուզում»,- պատասխանել է նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:

Արփին և Միհրանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել:

 

Ինչպես է Սիրուշոյի մի քանի ամսական դուստրը ֆուտբոլ նայում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շոուբիզնես Comments Off on Ինչպես է Սիրուշոյի մի քանի ամսական դուստրը ֆուտբոլ նայում. ՏԵՍԱՆՅՈւԹ
Երգչուհի Սիրուշոն երկարատև դադարից հետո կրկին սկսել է իր ինստագրամյան էջում և´ աշխատանքային, և´ անձնական հրապարակումներ անել: Այս անգամ Սիրուշոն և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը հրապարակել ե դստեր լուսանկարը՝ցույց տալով, թե ինչպես է նա ֆուտբոլ նայում։
Հետևելով հրապարակումներին երևում է, թե որքան է մեծացել փոքրիկ Զաբելը։ Հավելենք, որ Զաբելը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:
Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:
Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))

Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն»:

Մեր չեղարկված հարսանիքը. Անդրեի սկանդալային հայտարարությունը

Շոուբիզնես Comments Off on Մեր չեղարկված հարսանիքը. Անդրեի սկանդալային հայտարարությունը

Starnews.am-ը ներկայացրել է երգիչ Անդրեի սիրո պատմությունն ու դրա մանրամադները: Ժամեր առաջ Անդրեն տեսանյութ է տարածել`գրելով հետևյալը.

«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարևորը` պահենք մեր սերը»:

Այստեղից հետևություն, որ զույգը նախատեսել է նշել հարսանյաց արարողությունն Արցախում, սակայն պատերազմը խանգարել և չեղարկել է այն:

Հիշեցնենք, որ երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելին:

Տեսանյութը տարածվել է համացանցում, որին կից երկրպագուները շնորհավորանքներ են գրել Անդրեին և իր սիրելիին` Անիին:

Նշենք, որ Անդրեն և սիրելին ծանոթացել են X ֆակտոր նախագծի շրջանակներում: Հետևելով տեսանյութին`ակնհայտ երևում է Անդրեի աչքերի փայլը: Կարելի է ասել` սեր` առաջին իսկ հայացքից:

Անդրեի սիրելին բավականին երիտասարդ աղջիկ է:

Որոնում