Ինչպես են հարյուրավոր դոլարներ շաղ տալիս`Տիգրան Ասատրյանի կնոջ և որդու պարի ժամանակ.ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Ինչպես են հարյուրավոր դոլարներ շաղ տալիս`Տիգրան Ասատրյանի կնոջ և որդու պարի ժամանակ.ԲԱՑԱՌԻԿ

Օրերս համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արա Ասատրյանի թոռան՝կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։ Երիտասարդների ընտանիքները շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։

Մեր աչքից չի վրպել <<դոլարների անձրևը>>, որը տեղի էր ունենում հարսանիքի ժամանակ՝հատկապես Տիգրան Ասատրյանի կնոջ և որդու պարի ժամանակ։ Սա իսկական արքայական հարսանիք է հիշեցնում։

Նշենք, որ երգիչ Տիգրան Ասատրյանը անակնկալ էր պատրաստել որդու համար՝ հենց նրա համար գրված երգ երգեց հարսանյաց հանդեսին։ Ներկաները հուզված էին, քանի որ երգի բառերում Տիգրանը դիմում էր որդուն ու հարսանեկան մաղթանքներ հնչեցնում։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում նաև անակնկալ կերպով ելույթ է ունեցել փեսան՝Արամը։ նա սիրելիի համար երգ է կատարել։

Նշենք, որ երեկոյին նաև երգել են ԱՄՆ-ում բնակվող հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Ձախ Հարութը իրենց երգերով լցրել են այս հարսանիքը։

 

View this post on Instagram

 

A post shared by Hayer Off (@hayer_off)

Նշենք, որ Հայաստանից ԱՄՆ էր մեկնել նաև Արտաշ Ասատրյանն, ով Տիգրանի հետ խնդիրներ ուներ։ Հանրության շրջանում սա մեծ ուրախություն էր առաջացրել, քանի որ եղբայրները հաշտվել են։

Բազմոցին փռված ամեն մի փալաս չէ, որ տղամարդ է կոչվում. ու՞մ է ակնարկում Շողեր Թովմասյանը

Շոուբիզնես Comments Off on Բազմոցին փռված ամեն մի փալաս չէ, որ տղամարդ է կոչվում. ու՞մ է ակնարկում Շողեր Թովմասյանը

Շողեր Թովմասյանը ներկայումս համարվում է ամենասկանդալային եւ համարձակ դերասանուհիներից: Նա մշտապես իր ազատ խոսքն է արտահայտում`տարբեր թեմաների վերաբերյալ: Այս անգամ նա ինստագրամյան էջում սթորի է հրապարակել, որը ինչ որ չափով տարօրինակ է թվացել շատերի համար: Շողերի հրապարակումը ներկայացնում ենք ստորև:

Թե ում նկատի ունի դերասանուհին, մեզ համար դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ դերասանուհի Շողեր Թովմասյանը հաճախ է քննադատվում իր արտաքինի, մասնավորապես՝ շրթունքների պատճառով:

Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:

Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:

Հիշեցնենք, որ մի առիթով խոսելով իրենց տարիքային տարբերության մասին՝ Շողերն ասել է. «Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենք՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)…

Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:

Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»:

 

 

Անի Խաչիկյանը կրծqի տակ դաջվածք է արել․ միայն տեսնեք այն

Uncategorized Comments Off on Անի Խաչիկյանը կրծqի տակ դաջվածք է արել․ միայն տեսնեք այն

Դերասանուհի Անի Խաչիկյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ՝ ներկայացնելով իր առաջին դաջվածքը, որը ձկան տեսքով է:

«Իմ առաջին փոքրիկը: Ապակե ձուկ»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին:

Նշենք, որ դաջվածքն Անին արել է իր կրծքի տակ։

Հավելենք, որ դերասանուհի Անի Խաչիկյանն այն հայտնիներից է, ով շատ քիչ է անձնականի մասին հրապարակումներ անում և գրեթե չի արձագանքում այն հրապարակումներին, որոնք տարբեր լրատվականներ իր մասին են անում:

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկո Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում  ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար:  Թերևս, այս կադրերն արվել են նոր  նախագծի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր: Անին եւ Հայկը որդի ունեն: Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:

«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:

Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել է Անին:

Հավելենք, որ Անին բավական ակտիվ է համացանցում: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխաներ էր կազմակերպել:Դրա շրջանակներում դերասանուհուն ամուսնության առաջարկություն էին արել: Նա հումորով էր արձագանքել դրանց. «Էն ամուսնությունների վերաբերյալ կարող եք հերթագրվել, Ձեզ կկանչեն հարցազրույցի»,-կատակել էր Անին:

Ինչ վերաբերում է Հայկ Հովհաննիսյանին, ապա նա բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մի շրջան կար, երբ դերասանին սիրավեպ էին վերագրում իր խաղընկերուհու՝ Նարինե Մկրտումյանի հետ: Վերջինս չէր սրտնեղում այդ խոսակցություններից՝ նշելով, որ այդ ամենն օրինաչափ է, քանի որ լսարանը սիրում է սիրավեպեր վերագրել սերիալային զույգերին:

Ըստ Նարինեի՝ ինքը երջանիկ է, ինչպես նաեւ սիրված իր ամուսնու կողմից:

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նորություններ Comments Off on Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ

Ծիծաղից կմեռնեք, երբ տեսնեք՝ինչպես է պատասխանում Ներսես Ավետիսյանի զանգին բրոկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շոուբիզնես Comments Off on Ծիծաղից կմեռնեք, երբ տեսնեք՝ինչպես է պատասխանում Ներսես Ավետիսյանի զանգին բրոկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրիգի՝ «Զանգիր, ասեմ» հաղորդումը մեր օրերում ամենադիտվողներից է։ Նա այնպիսի հարցեր է հնչեցնում, որ իր հյուրերին երբեմն անհարմար իրավիճակի մեջ է գցում։ Այս անգամ նրա հյուրը երգիչ Ներս Ավետիսյանն է։

Ներսես Ավետիսյանին Գրիգը հետևյալ հարցն է հնչեցնում՝Ի՞նչ է տղամարդիկ ֆիլմի 4 վարորդների անունները։

Ներսեսը չի հիշում և հետևաբար մի քանի ընկերների և ծանոթների է զանգում, ովքեր ևս չեն կարողանում պատասխանել։

Գրիգը պատահականության սկզբունքով զանգում է Ներսեսի հեռախոսի մեջ առկա համարներից մեկին՝Բրոկեր Արտակին, ով միանգամից կարողանում է պատասխանել՝<<Վազգեն, Սաքո,Սուրեն, Արամ>>։ Ծիծաղելի իրավիճակը՝ տեսանյութում

Գրիգի՝ «Զանգիր, ասեմ» հաղորդմանը նաև մասնակցել է բլոգեր Մաշը և խայտառակվել։ Բանն այն է, որ հնչեցվել է հետևյալ հարցը․

«2 ձեռքին կա 10 մատ, քանի մատ կա 10 ձեռքին»:

Մաշը զանգի միջոցով փորձել է ստանալ պատասխանը: Նա զանգել է իր ընկերներից Զիրոյանին`վստահ լինելով, որ իրեն կօգնի այդ հարցում:

Ինչպես ասում են`2 ընկեր են, 2 էլ մի խելքի: Զիրոյանը հնչեցնում է 100 պատասխանը, որին ի պատասխան Մաշն ասում է` էդ պատասխանը չի անցել: Այնուհետև Զիրոյանը մտածում և հնչեցնում է «200» պատասխանը: Ինչ խոսք` սկզբում Մաշին թվում է, թե Զիրոյանի պես խելացի չկա և վերջապես նա գտավ պատասխանը, բայց Գրիգի ապշած դեմքը նրան հիասթափեցնում է:

Ինչ խոսք` պարտադիր չէ իմանալ մաթեմատիկայի աղյուսակն ու լինել մաթեմատիկային մոտ, իմանալու համար, որ եթե 2 ձեռքին կա 10 մատ, 10 ձեռքին կլինի 50 մատ:

Հավելենք, որ այս հաղորդման շրջանակներում Մաշը  հայտնիներից միակը չէ, ով խայտառակվել է:

Կառանձնացնենք երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ժամանակ հնչել էր հետեւյալ հարցը. «Թվարկիր Էստոնիայի դրոշի գույները վերեւից ներքեւ»:

Սոնան էլ որոշել էր պարծենալ իր գիտելիքներով, երգչուհին նշել էր. «Էստոնիայի մայրաքաղաքն էլ Տալինն է, հաստատ գիտեմ, հետո չասես՝ չգիտեմ: Լատվիա, Լիտվա, Էստոնիա՝ Պրիբալտիկա: Յույմալան էլ Լատվիայի մայրաքաղաքն է»:

Վկան ես եմ. պեմզաշենցի կնոջ բացառիկ վկայությունը՝ սպшնության մասին (Video)

Նորություններ Comments Off on Վկան ես եմ. պեմզաշենցի կնոջ բացառիկ վկայությունը՝ սպшնության մասին (Video)

 

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմազշեն բնակավայրում սարսափելի հանցագործության` 31-ամյա կնոջ և իր երկու՝  8  և 12-ամյա երեխաներին սպանության գործով հարևանը վկա է ներկայացել:

Մանրամասները`տեսանյութում

 

Ինչպես է Վահե Խանամիրյանը լպuտում Լիլիթ Մուրադյանին, և ինչպես է արձագանքում Լիլիթը

Շոուբիզնես Comments Off on Ինչպես է Վահե Խանամիրյանը լպuտում Լիլիթ Մուրադյանին, և ինչպես է արձագանքում Լիլիթը

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե միշտ ինստագրամյան հարթակում ցույց է տալիս իր ու իր ընտանիքի առօրյան ու ժամանցը: Հետաքրքիրն այն է, որ Լիլիթը երբեք չի խուսափում խոսելուց նաև իր խնդիրների, ընտանեկան դժվարությունների մասին և ոչ միայն:

Այս անգամ Լիլիթը սթորիում պատմում էր, որ ամուսնու հետ ֆիլմ են դիտում, որի ժամանակ ամուսինը գալիս է և լեզվով լպստում է Լիլիթի այտը: Լիլիթը զզվանք է արտահայտում այդ պահին: Հատկանշական է, որ 2 երեխաների մայրը կարևոր է համարում սա հրապարակելը:

Հավելենք,  որ մեկ անգամ Լիլիթը պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի իր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ծնողների հետ,  լակոնիկ նշել էր՝ «Շատ լավ»։

Նշենք, որ վերջերս իր հարցազրույցում Լիլիթը խոստովանել էր, որ ամուսնու հետ շատ դժվարություններ են հաղթահարել:Հաղորդավարուհու խոսքով՝ թեև ամուսինն իրենից բարդ բնավորություն ունի, սակայն իրենք կարողանում են հաշտ ապրել:

Նախանձից կպայթեք, երբ տեսնեք Մենչի դստեր սիրելիի անակնկալը Էլինային

Շոուբիզնես Comments Off on Նախանձից կպայթեք, երբ տեսնեք Մենչի դստեր սիրելիի անակնկալը Էլինային

Վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը՝ Էլինան: Վերջինս երիտասարդ դիզայներ է: Էլինան ամիսներ առաջ նշանադրվել է:

Էլինան հաճախ է հրապարակումներ անում իր էջում՝ ցույց տալով իր գեղեցիկ առօրյան։ Նա հաճախ է նվերներ ստանում սիրելիի կողմից, որոնք էլ ներկայացնում է իր էջում։ Այս անգամ նա շքեղ ծաղկեփունջ է ստացել սիրելիից։

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ի աչքից չէր  վրիպել, որ Էլինան եւ Անդրանիկն այլեւս միմյանց չեն հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել էր իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:

Նա  նախ միայն մեկ տեսանյութ էր թողել իր էջում, ապա արխիվից հանել է մյուսները: Տպավորություն է, որ նրանք վիճել են: Լուսանկարները եւ տեսանյութերը հեռացնելով էլ՝ Էլինան, կարծես թե, ակնարկել է, որ ամեն ինչ լուրջ է:

Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ Մենչն ապրում է ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ պրոդյուսերը վստահեցնում է, որ այնտեղ չի մեկնել մշտական բնակության:

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում:  Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ  միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:

Դիտարկմանը, թե ի՞նչ չէին կիսել դերասանները՝ փա՞ռք, թե՞ ֆինանս, Մենչ ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած Մենչը չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին: Ըստ պրոդյուսերի՝ այդ աստղային դրվագներն իրեն հետաքրքիր չէին. «Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»: Մենչի խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:

Արամ MP3-ը ցանկացել է մասնակցել ռուսական «The Voice»-ին, զանգել ասել են՝ չգաս․ ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Արամ MP3-ը ցանկացել է մասնակցել ռուսական «The Voice»-ին, զանգել ասել են՝ չգաս․ ԲԱՑԱՌԻԿ

«Օձի լեզու» հաղորդման վերջին թողարկման շրջանակներում հաղորդավարները բացառիկ խոստովանություն են արել՝ նշելով, որ Արամ MP3-ը և Աննա Խաչատրյանը տարիներ առաջ ցանկացել են մասնակցել ռուսական  «The Voice»-ին և հերթագրվել են, սակայն իրենց զանգել և ասել են, որ մասնակիցների մեջ շատ հայեր կան և այդ պատճառով ստիպված են իրենց մերժել։

Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը անդրադարձել են նաև «Հայ երգիչ» նախագծի ժյուրիի կազմի մասին։ Մհերը նշել է, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա Ղազարյանը նշել է, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլեր չանցած երգչուհու:

«Ես Սրբուկին շատ եմ սիրում, սիրում եմ իր կատարումները, բայց սա սուբյեկտիվ կարծիք է, եթե պրոդյուսերներն օբյեկտիվորեն նայեին, ապա Սրբուկն այնտեղ չպետք է լիներ»,- ասաց Մհերը:

Մհերի խոսքով` Սրբուկը լավ երգչուհի է, բայց իր այնտեղ լինելն արդարացված չէ: Նա նշել է, որ Սրբուկը պետք է հուզված և ինչ որ սխալներ թույլ տվող երգիչների համար կոճակը սեղմեր` հասկանալով նրանց հուզմունքը, քանի որ ինքն էլ եղել է այդ կարգավիճակում, սակայն ժյուրիների մեջ ամենածանրը ինքն է նստած`ասես ինքն է վաստակել այդտեղ նստելը:

«Երևի ինքն էլ է զարմացել»,- ի պատասխան նշել է Արա Ղազարյանը :

Առավել մանրամասն` տեսանյութում

Բացառիկ և չհրապարակված կադրեր` Ալեքսանյանի որդու Դուբայում կայացած հարսանիքից

Նորություններ Comments Off on Բացառիկ և չհրապարակված կադրեր` Ալեքսանյանի որդու Դուբայում կայացած հարսանիքից

Starnews.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։Այս անգամ, սակայն, Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում:

Սակայն կարճ ժամանակ անց հայտնվեցին լուսանկարները և բոլորը տեսան գերշքեղ հարսանիքից մի քանի կադրեր։

Եվ ահա կրկին Starnews.am-ը ներկայացնում է դեռևս չհրապարակված, բացառիկ կադրեր։

Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել է տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ են Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:

Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում են պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:

Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց:

Որոնում