Ուզում եմ այս օրը ջնջվի օրացույցից. Գայա Արզումանյանի հուզիչ հրապարակումը` նոյեմբերի 9-ի մասին

Շոուբիզնես Comments Off on Ուզում եմ այս օրը ջնջվի օրացույցից. Գայա Արզումանյանի հուզիչ հրապարակումը` նոյեմբերի 9-ի մասին

Երգչուհի Գայա Արզումանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է բոլորիս հայտնի փաստաթղթին, որը ստորագրվեց 2 տարի առաջ այս օրը`Նոյեմբերի 9-ին:

Գայան հետևյալն է գրել.

«Ուզում եմ այս օրը ջնջվի օրացույցից»:

Հավելենք, որ Գայա Արզումանյանը հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկն է:

Չնայած իր կիսամերկ կերպարներին՝ երգչուհին բոլոր հարցազրույցներում նշում է, որ ինքը ստեղծել է բեմական կերպար, իրական կյանքում ինքն այլ է:  Երգչուհին պնդում է, որ մինչ օրս կույս է:

Գայան վստահեցնում է, որ ավանդապաշտ ընտանիքից է, ավելին՝ իրեն շատ խիստ են մեծացրել:

Գայան նաև բացառում է առանց ամուսնության մայրանալը: Ըստ երգչուհու՝ գուցե դա շատերի համար է լավ տարբերակ է, որևէ մեկին ինքը չի քննադատում, սակայն նման քայլի չի կարող գնալ:

Գայայի խոսքով՝ իր ընտանիքի անդամները ըմբռնումով են մոտենում իր կերպարին:

Ինչու երեխայի ծնվելուց օրեր առաջ Սոնան օրինակացրեց հարաբերությունները և օրինական ամուսիններ դարձան․ ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Ինչու երեխայի ծնվելուց օրեր առաջ Սոնան օրինակացրեց հարաբերությունները և օրինական ամուսիններ դարձան․ ԲԱՑԱՌԻԿ

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում պատմել է, որ երեկ պաշտոնապես ամուսնացել է՝ ներկայացնելով փաստաթղթի ստորագրման ընթացքը: Ճիշտ է երգչուհին մեկ տարի առաջ է ամուսնացել, սակայն, միայն երեկ է օրինական ամուսիններ դարձել իր ամուսնու հետ։ Երեխայի ծնվելուց օրեր առաջ Սոնան գնացել է այս քայլին՝որպեսզի ամուսինը  կարողանա ճանաչել երեխայի հայրությունը՝սա է մեր օրենքը։

Հավելենք, որ արարողությանը ներկա է եղել երգչուհու քույրը և եղբայրը:

Սոնան նաև լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որին կից գրել է. «Արդեն օրինական ամուսիններ»:

Նշենք, որ վերջերս Սոնա Ռուբենյանն ինստագրամի իր էջում հրապարակել էր լուսանկար ու հարցում անցկացրել աղջիկ է երեխան, թե տղա:

Հետևորդները շատ ակտիվ քվեարկել են: Ստացվում է, որ Սոնան մինչև երեխայի  ծնվելը պատրաստվում է ասել սեռը:

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:

Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում: Նա շարունակում էր ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:

Սոնան հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.

«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:

Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա:

Քո պաշտպանության կարիքն եմ զգում, միակս ես… Միայն տեսեք` ում են ուղղված Դիանա Գրիգորյանի այս խոսքերը

Շոուբիզնես Comments Off on Քո պաշտպանության կարիքն եմ զգում, միակս ես… Միայն տեսեք` ում են ուղղված Դիանա Գրիգորյանի այս խոսքերը

Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանը հրապարակել է որդու հետ լուսանկար` կից շնորհավորելով նրա տարեդարձը․

«Թանկ է հեռավորության գինը: Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես:

Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ…
Բարի է ծնունդդ,
Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը…

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ: Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից’ Մայրանալուց:

 

Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում …

Բարի տարեդարձ….»:

Հավելենք,որԴիանան բավական փակ է պահում իր անձնական կյանքը:

Թերևս, միայն հայտնի է, որ նա նախկինում ամուսնացած է եղել: Նախկին ամուսինն ԱՄՆ-ում է: Դիանան ամուսնալուծության մասին չի սիրում խոսել:

Ուզում էի մեկը դուռս ծեծի ու ասի` գնացեք Ամերիկայից, դուք Ամերիկայի բան չեք. Վահագն Գրիգորյանը`ապրած դժվարությունների մասին

Շոուբիզնես Comments Off on Ուզում էի մեկը դուռս ծեծի ու ասի` գնացեք Ամերիկայից, դուք Ամերիկայի բան չեք. Վահագն Գրիգորյանը`ապրած դժվարությունների մասին

32-ատամ ակումբի վառ ներկայացուցիչ, այժմ Ամերիկայում բնակվող Վահագն Գրիգորյանը TET A TET հաղորդման շրջանակում անկեղծ զրույց է ունեցել։ Վահագնը անդրադարձել է իրենց ԱՄՆ տեղափոխվելու, ունեցած դժվարությունների մասին։ Նա մասնավորապես նշել է․

<<Շատ դժվարությունների միջով ենք ացնել ստեղ գալուց, ավելին մի տարի ուզում էի, որ մեկը գա դուռս ծեծի ասի, գնացեք Ամերիկայից դուք Ամերիկայի բան չեք>>:

Նա նաև խոսել է 32 ատամի փլուզման

«Առաջին պատճառը մեդիադաշտում գումարի պակասելն էր: Կարելի է նաև ասել, որ ֆինանսական բաշխվածության խնդիրներ կային, ինչպես նաև տնտեսական հարցեր: Պետք է նշել նաև, որ որոշեցինք բաժանվել երկու խմբի ու երկու ալիքներով հանդես գալ»:

Հաղորդավարի հարցին, թե ինչու Շանթ հեռուստաընկերություն տեղափոխված թիմը կարողացավ ստեղծել Վիտամին ակումբը, իսկ Արմենիա Թիվի տեղափոխված խումբը չկարողացավ ստեղծել իր ակումբը, Վահագնը պատասխանեց.

«Մեծամասնությունը գնաց Շանթ, Արմուշ, Գարիկ, Վաչե, իրենք մեծամասնությունը այնտեղ էին ու իրենց գնացին շարունակեցին: Իսկ մենք ստեղծող էինք, ու փորձեցին նոր սերունդի հետ ստեղծել; 2-3 տարի նոր սերնդի հետ փորձեցինք նոր շունչ տալ: Բարդ ճանապարհն ենք ընտրել: Իսկ Շանթ տեղափոխվածները հին դեմքերն էին ուժեղ էին, բա պետք է կարողանային պահել»:

Կապշեք, երբ տեսնեք`ում է նման Էլեն Ազնավուրյանի փոքրիկը

Շոուբիզնես Comments Off on Կապշեք, երբ տեսնեք`ում է նման Էլեն Ազնավուրյանի փոքրիկը

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ապրիլ ամսին առաջին անգամ մայրացավ:Նա որդի ունեցավ, ում լուսանկարները պարբերաբար հրապարակում է համացանցում։Այս անգամ ԷԼենը հրապարակել է իրենց ընտանեկան լուսանկարը՝ հետևորդներից ճշտելով, թե ում է նման իրենց փոքրիկը՝հայրիկի՞ն, թե՞ մայրիկին։ Պատասխանները , ի դեպ, տարբեր էին։ Շատերը նմանեցնում են փոքրիկին Էլենին, իսկ շատերն էլ Էլենի ամուսնուն։

Հավելենք, որ Էլեն Ազնավուրյանն ամուսնացել է 2021 թվականին:Նրա հարսանյաց տեսանյութերը ողողվել էին ամբողջ համացանցով մեկ։

Նրա ամուսինը՝ Բորիսը, ատամնաբույժ է:

Նշենք, որ ամուսնությունից հետո Էլենը սկսեց զբաղվել այլ աշխատանքով։ Նա թողեց դերասանի աշխատանքն ու զբաղվեց դիմահարդարմամբ։ Սա, թերևս, Էլենի ամուսնու դերակատարությունն ուներ։ Ըստ ասեկոսեների՝Բորիսը դեմ է եղել Էլենի դերասանական կարիերային։

Երգչուհի Մագան`կլորացած փորիկով. նա հղի՞ է

Շոուբիզնես Comments Off on Երգչուհի Մագան`կլորացած փորիկով. նա հղի՞ է

Երգչուհի Մագան ամիսներ առաջ տված հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ամուսնացել է: Նա`խոսելով ամառային հանգստի մասին, նշեց, որ լավագույն հանգիստը ինքը պատկերացնում է իր ամուսնու կողքին:

Հետևելով մի քանի տեսանյութերի, որում Մագան երգում է հարսիկների համար, երևում է, որ Մագան ունի կլորիկ փորիկ: Այստեղից հարց է առաջանում` արդյո՞ք Մագան հղի է, թե նա պարզապես գիրացել է: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:

Նշենք, որ Մագան իր մասին խոսելով, նշել է, որ ինքը ակտիվ աշխատում է և չի խնայում իր հանգստի վրա.

«Երկրից չեմ մեկնում հանգստի զուտ ժամանակի սղության պատճառով, եւ իմ հանգստի համար աշխատում եմ գումար չխնայել: Կարծում եմ հանգստի համար այնքան էլ կարեւոր չէ գումարային մեծ ծախսեր, կարեւորը, որպեսզի լիարժեք հանգստանալն է»:

«Շնորհավոր երկնային ծնունդդ, մա՛մ». առանց արցունքների չեք կարող նայել Ռաֆայել Երանոսյանի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on «Շնորհավոր երկնային ծնունդդ, մա՛մ». առանց արցունքների չեք կարող նայել Ռաֆայել Երանոսյանի հրապարակումը

Դերասան և հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է իր մայրիկից մնացած միակ լուսանկարը, որին կից գրել է. «Մայրիկիցս այս մի նկարն ունեմ: Շնորհավոր երկնային ծնունդդ, մա՛մ»:

Տարիներ առաջ Ռաֆայել Երանոսյանը նշել էր, որ իր կյանքի ամենամեծ հարվածը եղել է մայրիկի մահը:Նա հետևյալն էր ասել.

«Մայրիկիս մահը։ Այդ պահին ես չկարողացա լինել նրա կողքին։ Մինչև օրս ինձ մեղադրում եմ, որ, գուցե, այդ օրը մամայիս կողքին լինեի, նա փրկվեր, բայց չկարողացա փրկել իմ մամային, քանի որ այդ օրը կողքին չէի։ Հիմա էլ գերեզմանոց գնալիս մամայիցս ներողություն եմ խնդրում։

Իմ մեջ նստվածք կա, որ, գուցե, ես տանը լինեի, ամեն ինչ ուրիշ կերպ լիներ»,- ասել էր դերասանը:

Խելառ կին… Միայն տեսնեք` ինչպես են վիրավորել Հրաչ Մուրադյանի կնոջը`Անաշեին

Շոուբիզնես Comments Off on Խելառ կին… Միայն տեսնեք` ինչպես են վիրավորել Հրաչ Մուրադյանի կնոջը`Անաշեին

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ինստագրամյան էջում հրապարակել է սթորիներ, որի մեջ կնոջը դիմելով ասում է. «Ի՞նչ էին գրել քեզ, խելառ կի՞ն»:

Այստեղից հետևություն ենք անում, որ ինչ որ մեկը փորձել է Անաշեին վիրավորել, սակայն իրենք կարծես այդ ամենին հումորով են վերաբերվում:

Նորություն չենք ասի, որ Հրաչ Մուրադյանը և նրա կինը՝ ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդին, ծանոթացել էին դեռ տարիներ առաջ, չնայած դրան` նրանց սիրո պատմությունն այդ շրջանում չէր սկսվել։

Որոշ ժամանակ առաջ Հրաչը տեսանյութ էր հրապարակել, որում ներառված էր իր և կնոջ արխիվային կադրը։

Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ դստեր 1-ամյակի առիթով Հրաչ Մուրադյանն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։ Դստեր ծննդյան առիթով Հրաչ Մուրադյանը Երևանում անցկացրել է փոքրիկի ծննդյան, մկրտության և ատամհատիկի արարողությունները։

Հրաչը նաև հուզիչ գրառմամբ էր հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև։

«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…

Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…

Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»:

Վի*վածքներ, մարդանման սատшնաներ, шնեծքի տակ եք, ամենադաժան ձևով եք սшտկելու… Ինչ է պատահել Աննա Մանուչարյանին

Շոուբիզնես Comments Off on Վի*վածքներ, մարդանման սատшնաներ, шնեծքի տակ եք, ամենադաժան ձևով եք սшտկելու… Ինչ է պատահել Աննա Մանուչարյանին

Այս օրերին համացանցում լսյնորեն քննարկվում է  ձիու հանդեպ անմարդկային վերաբերմունքը, երբ վիրավոր վիճակում շահագործվում է ձին, ապա թուլությունից ընկնում է և ակնհայտ երևում է, որ կենդանին իրեն լավ չի զգում:

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Աննա Մանուչարյանը կենդանասեր է ու ինքն էլ պահում ու խնամում է իր շանը: Շատ հաճախ նա հանդես է գալիս հրապարակումներով, որտեղ խնամակալ, օգնող ու աջակցող է փնտրում այս կամ այն շան համար, ով տեր չունի:

Այս անգամ նա հրապարակել է վիրավոր ձիուն Գյումրիից Երևան վիրավոր վիճակում բերելու, նրան քարշ տալու լուսանկարին և տեսանյութին: Աննան դրան կից շատ կոպիտ գրառում ավելացրել.

«Վիժվածքներ, մարդանման սատանաներ, անեծքի տակ եք»:

Հավելենք, որ դերասանուհին տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:

https://youtu.be/vo2Z8gQWz4w

Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ ներկայացումներում:
Ըստ լուրերի՝ հեռուստաէկրաններին չերեւալն էլ պայմանավորված է ամուսնու ցանկությամբ:

Թե ով է դերասանուհու ամուսինը, հայտնի չէ: Աննան նաև սեփական գեղեցկության սրահն ունի և այս շրջանում ակտիվորեն զբաղվում է դրա աշխատանքներով:

Վահագն Գրիգորյանի բացառիկ խոստովանությունը` 32-ատամի փլուզման վերաբերյալ.ՏԵՍԱՆՅՈւԹ

Շոուբիզնես Comments Off on Վահագն Գրիգորյանի բացառիկ խոստովանությունը` 32-ատամի փլուզման վերաբերյալ.ՏԵՍԱՆՅՈւԹ

32-ատամ ակումբի վառ ներկայացուցիչ, այժմ Ամերիկայում բնակվող Վահագն Գրիգորյանը TET A TET հաղորդման շրջանակում անդրադարձել էր 32 ատամի փլուզմանը: Նշել է հետևյալը.

«Առաջին պատճառը մեդիադաշտում գումարի պակասելն էր: Կարելի է նաև ասել, որ ֆինանսական բաշխվածության խնդիրներ կային, ինչպես նաև տնտեսական հարցեր: Պետք է նշել նաև, որ որոշեցինք բաժանվել երկու խմբի ու երկու ալիքներով հանդես գալ»:

Հաղորդավարի հարցին, թե ինչու Շանթ հեռուստաընկերություն տեղափոխված թիմը կարողացավ ստեղծել Վիտամին ակումբը, իսկ Արմենիա Թիվի տեղափոխված խումբը չկարողացավ ստեղծել իր ակումբը, Վահագնը պատասխանեց.

«Մեծամասնությունը գնաց Շանթ, Արմուշ, Գարիկ, Վաչե, իրենք մեծամասնությունը այնտեղ էին ու իրենց գնացին շարունակեցին: Իսկ մենք ստեղծող էինք, ու փորձեցին նոր սերունդի հետ ստեղծել; 2-3 տարի նոր սերնդի հետ փորձեցինք նոր շունչ տալ: Բարդ ճանապարհն ենք ընտրել: Իսկ Շանթ տեղափոխվածները հին դեմքերն էին ուժեղ էին, բա պետք է կարողանային պահել»:

Որոնում