Էլեգանտ ու գեղեցիկ… Սիլվի Բարկովան նոր կերպարով է ներկայացել

Շոուբիզնես Comments Off on Էլեգանտ ու գեղեցիկ… Սիլվի Բարկովան նոր կերպարով է ներկայացել

Դերասանուհի Սիլվի Բարկովան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ: Սիլվին` բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:

Այս անգամ մեր աչքից չի վրիպել, որ դերասանուհին նորովի է ներկայացել`էլեգանտ ու գեղեցիկ տեսքով: Ներկայացնում ենք դերասանուհու նոր կերպարը:

Մաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…

Շոուբիզնես Comments Off on Մաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…

Երեկ տեղեկացրել ենք, որ երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդին`Ռուբենն ու կինը`Մերին, ցավալի լուրով են կիսվել: Ինստագրամյան էջում նրանք տարածել էին հաղորդագրություն`մտերիմ հարազատի` կյանքից անժամանակ հեռանալու մասին:

Պարզվում է մահացողը Ռուբենի հորեղբայրն է, ով նաև Վարդուհու քրոջ ամուսինն է: Տարիներ առաջ երկու քույր ամուսնացել էին երկու եղբոր հետ: Վարդուհու որդու համար հորեղբայրն հայրիկի նման է եղել: Այս կորուստն ընտանիքի համար չափազանց մեծ է:

StarNews-ը ցավակցում է:

Հանուն Սոսի`թողեցի 6 տարվա սիրելիիս, ես Սոսից սիրելով եմ բաժանվել, մտածել եմ նրա մոտ վերադառնալու մասին. Լյուսի Հայրապետյան

Շոուբիզնես Comments Off on Հանուն Սոսի`թողեցի 6 տարվա սիրելիիս, ես Սոսից սիրելով եմ բաժանվել, մտածել եմ նրա մոտ վերադառնալու մասին. Լյուսի Հայրապետյան

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Լյուսիի ու Սոսի սիրավեպը ժամանակին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սա Լյուսիի կյանքի ցավոտ էջերից մեկն էր.

«Սոսից սիրելով եմ բաժանվել, բայց ես եմ գնացել բաժանման։ Ինքը բազմիցս տարբեր հարցազրույցերում նշելա, որ իրեն թողել եմ, ես վատն եմ։ Մենք Սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք։ Ես ունեի խնդիր, կյանքում մի կետ կար ես ունեի խնդիր ու ինձ պետք էր խնդրի լուծում, իսկ այդ լուծման մեջ Սոսը իրեն ներկա չտեսավ:Մտածել եմ նրա մոտ վերադառնալու մասին, բայց այդ քայլը չեմ արել։ Վստահ եմ՝ եթե այդ շրջանում վերադառնայի, Սոսն ինձ կընդուներ։ Բայց համոզվել եմ՝ եթե որևէ բան կոտրվում է, շարունակելն անհնար է։ Սոսը եղել է այն մարդը, ում չեմ ափսոսում, որ ունեցել եմ կյանքումս»։

Լյուսին 5-6տարի հարաբերություններ է ունեցել մի մարդու հետ, հետո բաժանվել` հանուն Սոսի.

«Ես պետք ա էդպես չանեի, 6 տարի շարունակ ունեի շատ մտերիմ ընկեր։ Նենց չի, որ ես ափսոսում եմ, բայց էդ մարդուն ես ցավացրի։ Ես իմ ներսով շատ արդար մարդ եմ և չեմ սիրում, երբ լավ մարդկանց հանդեպ լինում եմ անարդար։ Էտ պարագայում ես եղել եմ անարդար։ Երկար ժամանակ մտածում էի` տեսնես էդ մարդը ինձ կների,որովհետև ես մեծ ցավ եմ տվել, ինքը մի շաբաթում դարձավ ուրիշ մարդ`- 20կգ։Դրանից հետո միացանք, փորձեցինք, բայց երկրորդ անգամ չի լինում»։

Ինքը Միացյալ Նահանգներում ա, կապը կա. Սոնա Շահգելդյանը`երեխայի հոր մասին

Շոուբիզնես Comments Off on Ինքը Միացյալ Նահանգներում ա, կապը կա. Սոնա Շահգելդյանը`երեխայի հոր մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր երգչուհի Սոնա Շահգելդյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Աշխույժ ու անմիջական աղջկա չարաճճիությունները ստվերում էին թողում նրա ձայնային տվյալները.

«Մամաս ասում էր՝դու պիտի տղա ծնվեիր անպայման։ Էն ժամանակվանից եղել եմ աշխույժ, խելառ, բայց դա ինձ երբեք չի խանգարել, շատ օգնելա և տղաներին էի ծեծում իհարկե»։

Երբ նա փոքր էր, ծնողները հեռացան իրարից հայրիկի հետ կապն այսօր ընդհատված է.

«Վաղուց չեմ տեսել ՝ինքը պետք ա ցանկանա,որ ինքը ցանկանա, ես այդ կապը կպահեմ ։ Մեր մեջ չի եղել վեճ, կռիվ, որ չենք ուզում խոսել վերջ»։

2015 թվականին հայտնի դարձավ, որ Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, այսօր նա մի որդի ունի.

«Ինքը հիմա Միացյալ Նահանգներում ա և իրա կյանքը պատկերացրելա տենց։ Մի որոշ ժամանակ եղել ա դադար, չենք շփվել ,բայց կապը միշտ կա ու ես հիմա իմ կյանքը փորձում եմ դասավորել այլ կերպ»։

Հաճախ հայտնվելով քննադատությունների ու քննարկումների կենտրոնում` նա չի կոտրվում այդ ամենից։

«Մարդու նկատմամբ մարդ մնալ է պետք»,-ասում է նա` հորդորելով երբեք չվատաբանել լավ մարդկանց։

Ինչպես և ինչով Իննան գրավեց Գուրգեն Դաբաղյանի սիրտը. երգիչն անկեղծանում է

Շոուբիզնես Comments Off on Ինչպես և ինչով Իննան գրավեց Գուրգեն Դաբաղյանի սիրտը. երգիչն անկեղծանում է

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Գուրգեն Դաբաղյանը։

StarNews-ը հետևեց զրույցին,որի ընթացքում Գուրգենը անկեղծ խոսեց սիրելիի մասին.

«Պետքա սիրուն լինի սկզբից, գրավիչ լինի, որ ցանկություն ունենաս իրա հետ շփվելու, իսկ իմ Իննան էդ ամեն ինչն ուներ` չափից էլ մի բան էլ շատ։ Իր տեսքով, իր կանացիությամբ, իր բոյ բուսով: Հետագա շփումը որպես մարդ, ինձ ավելի տարավ էմոցիաները շատացնելուն: Մենք շփվում էինք դեռ ինքը դպրոցական էր, բայց որ մտածելակերպն ու աշխարհայացքը բավական հասուն էր»։

7 օր, 7 գիշեր ծնունդ. Շողերինայի ծննդյան չդադարող խնջույքը` Արուս Կավկազի և իր աշխատակիցների հետ

Շոուբիզնես Comments Off on 7 օր, 7 գիշեր ծնունդ. Շողերինայի ծննդյան չդադարող խնջույքը` Արուս Կավկազի և իր աշխատակիցների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, նշում էր ծննդյան տարեդարձը։

Մենք բացառիկ կադրեր էինք ներկայացրել շքեղ խնջույքից, սակայն ինչպես երևում է`տոնական օրերը այս ընտանիքի համար շարունակվում են: 

Արդեն երկրորդ օրն է՝ ինչ Շողերինան ամենաթանկարժեք ռեստորաններում նշում է ծննդյան հոբելիանական օրը։ 

Հայտնի երգիչներ ու հյուրեր, իսկ ծննդյան խնջույքի երկրորդ օրվան մասնակցել են նաև Շողերինայի աշխատակիցները և Արուս Կավկազը,

Կազմակերպչական մասով այն չի զիջել ծննդյան օրվա խնջույքին։

Հուզիչ տեսանյութ. Արմենչիկն այցելել է Արա Մարտիրոսյանի գերեզմանին

Շոուբիզնես Comments Off on Հուզիչ տեսանյութ. Արմենչիկն այցելել է Արա Մարտիրոսյանի գերեզմանին

Գրեթե 1 տարի առաջ համացանցի ամենացավալի լուրը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:

Երգիչը սիրված ու սպասված էր երկրպագուների շրջանում, լավ ընկեր ու բարեկամ էր ընկերների ու հարազատների համար:

Երգչի մահից հետո նրա հարազատները, ընկերները պարբերաբար այցելում են նրա գերեզմանին:

Օրերս Արայի գերեզմանին ծաղիկներ է խոնարհել երգիչ Արմենչիկը: Ներկայացնում ենք հուզիչ կադրերը:

Անդրեն դստեր հետ առաջին անգամ տեսանյութ է հրապարակել. ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Անդրեն դստեր հետ առաջին անգամ տեսանյութ է հրապարակել. ԲԱՑԱՌԻԿ

Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջում առաջին անգամ հրապարակել է դստեր`Եվայի մասնակցությամբ տեսանյութ: Տեսանյութում փոքրիկը հայրիկի գրկում է, իսկ Անդրեն նրան յոգուրտ է ուտացնում:

Հավելենք, որ այս հրապարակումով Անդրեն պատասխանում է այն լուրերին, որ բռնություն է գործադրել ընտանիքի հանդեպ:

Նշենք նաև, որ ամիսներ շարունակ քննարկվում է Անդրեի և Անիի բաժանումը, որն առավել թեժացավ Անիի սկանդալային հրապարակումից հետո:

Կյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Կյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումը

Սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդին`Ռուբենն ու կինը`Մերին, ցավալի լուրով են կիսվել: Ինստագրամյան էջում նրանք տարածել են հաղորդագրություն`մտերիմ հարազատի` կյանքից անժամանակ հեռանալու մասին:

«Սիրելի հարազատներ, ընկերներ, սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացել, որ կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ՀՈՎՈՆ»:

Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում երկրի ղեկավարին, նորմալ մարդ չի՞,հայ չի՞, պիտի փոխենք. Ալինա Մարտիրոսյան

Շոուբիզնես Comments Off on Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում երկրի ղեկավարին, նորմալ մարդ չի՞,հայ չի՞, պիտի փոխենք. Ալինա Մարտիրոսյան

StarNews-ը հետևել է «24TV» -ի Ալինա Արայանի հետ ունեցած զրույցին և առանձնացրել հետաքրքիր մասեր։ Խոսելով եթերից`հեռուստաէկրանների հեշտ ընկալվող պրոդուկցիայից և բակային «փողոցային» կրիմինալ տարեր պարունակող ֆիլմերից, դերասանուհին ասաց.

«Նկատել եմ, որ գնումա դեպի դեգրադացում։ Իմ անձնական համոզմունքն է, որ մանկապարտեզից երեխաներին պետք է սովորեցնենք, ովքեր են մեր հերոսները։ Դու ինչ ցույց տաս, ժողովուրդը դա կնայի, կընկալի ու կընդունի։ Եթե դու ցույց ես տալիս  շատ էժանագին բաներ, դրանք երեխաները սովորելու են։ Դու պիտի հայրենասիրություն ներարկես մանկապարտեզից»:

Երկրի ներկայիս իրավիճակը եղավ զրույցի կարևոր թեման.

«Մենք հզոր ազգ ենք: Ինձ թվում ա ձուկը գլխիցա փտում։ Պետքա վերևը շտկվի, որ հետո սիրուն դարակներով դասավորվի և ամեն մեկն իր տեղում լինի։ Էս երկրում վատն էն ա, որ ոչ մեկ իր տեղում չի, ոչ մի բան իր տեղում չի։ 2018ին շատերս էինք հավատում, որ մեր երկրում գալու ա, շատ սիրուն ժամանակաշրջան։ Մենք չէինք պատկերացնում, որ էսպիսի բան ա լինելու։

Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում ղեկավարին` լավ չի՞ պահում իրեն, հայեցի չի՞ պահում, հայ չի՞, նորմալ մարդ չի՞, չի՞ սիրում հայն ու Հայաստանը, պիտի փոխենք իրան»։

Որոնում