Ալիկ Հակոբյանի կնոջ հրապարակումը`ամուսնու մաhից 1 տարի անց

Շոուբիզնես Comments Off on Ալիկ Հակոբյանի կնոջ հրապարակումը`ամուսնու մաhից 1 տարի անց

Նախորդ տարին լի էր կորուստներով: Դրանցից որոշներն, իսկապես, անժամանակ էին: Մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։

Ալիկն ամուսնացած էր Լուիզայի հետ, նրանց ընտանիքում 2 դուստր է ծնվել: Ալիկի ավագ դուստրն ամուսնացել ու հայրիկին պապիկ էր դարձրել: Ալիկն ու կինը` Լուիզան, չափազանց կապված ամուսիններ էին:

Ամուսնու մահից մեկ տարի անց Լուիզան համատեղ լուսանկար է հրապարակել, իսկ մեկնաբանություններում մարդիկ նշել են, որ անկախ ցավալի իրականությունից, նրանց միշտ միասին են պատկերացնում…

Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից

Շոուբիզնես Comments Off on Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից

«Օձի լեզու» հաղորդման շրջանակներում խոսվեց Անդրեի կնոջ`Անի Օհանյանի գրառման մասին: Մհեր Բաղդասարյանը նշեց, որ հասարակությունը փոխվել է և կանանց այլ կերպ է ընկալում: Նախկինում միայն մեղադրում էին կանանց, սակայն այսօր Անիին մեկնաբանություններում քաջալերում են:

Արա Ղազարյանը հակառակվեց.

«Ես չեմ կարծում, որ կա էմպատիայի հարց, որովհետև եթե լիներ, այն մի փոքր կտեսնեինք Անահիտ Սիմոնյանի դեպքում, հասարակությունը չհասկացավ, որ Անահիտը Հայկոյի միակ կինն էր, միակ երեխայի մայրն էր, քարերը վերցրին ու սկսեցին լարել, պատրաստ էին Անահիտ Սիմոնյանին հրապարակում այրել: Էստեղ հակառակն եղավ, հայերը չեն սիրում հաջողակ կանանց, միայն խեղճ կնոջ կերպարով կանայք են քաջալերման արժանանում»: 

 

Որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով. Միխայիլ Գալուստյանն ու կինը 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են

Շոուբիզնես Comments Off on Որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով. Միխայիլ Գալուստյանն ու կինը 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են

Ռուսաստանաբնակ հայազգի շոումեն Միխայիլ Գալուստյանն Ինստագրամում հրապարակում է արել ու հայտարարել, որ ինքն ու կինը`Վիկտորյան, ամուսնալուծվելու որոշում են կայացրել.

«Ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են մեր ընտանիքին: Տևական ժամանակ անց կարևոր համարեցինք պատմել ձեզ… Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես ստացվեց, որ մեր համատեղ ճամփորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ  մեր ճանապարհով: Մենք բաժանվել ենք` առանց վիրավորանքի ու պրետենզիաների, շնորհակալության զգացումով այն ամենին, ինչ եղավ մեր մեջ: Մենք շնորհակալություն ենք հայտնել միմյանց մեր համատեղ տարիների համար և պահպանում ենք լավ հարաբերություններ: Ամուսնալուծությունը վերջը չէ,  այլ կյանքի նոր փուլ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահելով հարգանքն ու լավ հիշողությունները միմյանց հանդեպ: Կյանքը լի է փոփոխություններով, և դրանցից յուրաքանչյուրը նոր բանի հնարավորություն է»- գրել է Միխայիլը։

«Նշված էր, որ Անդրեն ծեծելա երեխային ևս, բայց երեխան ամեն հանդիպմանը հորից լացելով էր բաժանվում». Արա Ղազարյանը չի հավատում Անդրեի նախկին կնոջը

Շոուբիզնես Comments Off on «Նշված էր, որ Անդրեն ծեծելա երեխային ևս, բայց երեխան ամեն հանդիպմանը հորից լացելով էր բաժանվում». Արա Ղազարյանը չի հավատում Անդրեի նախկին կնոջը

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումը րոպեներ առաջ հասանելի դարձավ յութուբյան հարթակում: StarNews-ը հետևեց Մհերի և Արայի քննարկմանը: Մենք ներկայացրել էինք Մհերի խոսքը`Անդրեի և Անիի  սկանդալային բաժանման, վերջինիս հանցագործության վերաբերյալ հայտարարության գրառման մասին:

Արա Ղազարյանն, ով թեմայի մասին իր կարծիքն արդեն հայտնել էր, հերթական անգամ հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին.

«Ես այս առումով արդեն հրապարակում արել եմ ինստագրամում, բայց կկրկնեմ, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտելու իրավունք չունի և ոչ ոք, և միանգամից քառատել և միանգամից բարձրացնել կախաղան ու հալած յուղի տեղ ընդունել մի կողմի ասածները`չսպասելով ու չլսելով մյուս կողմին, մեղմ ասած, սխալ է: Եվ սխալ է այն ժամանակ, երբ քննում են երկու դատարանները: Այն գրառումներն ու այն քոմենթները, որ մարդիկ անում էին Անիի գրառման տակ, պատիվ չի բերում ոչ մի հայ մարդու, ես անընդհատ կարդալով` ապշում էի, որ Անին չի հեռացնում դրանք: Դու խոսում էիր էմպատիայի մասին, բայց ես քո հետ համամիտ չեմ, որ կա առողջ հասարակություն, Անդրեին միանգամից տարան ու տեղադրեցին արցախյան թևում և արցախցիներին ատողները գրեցին` թուրք, ղարաբաղցի և այլն: Եվ սա Անին չէր հեռացնում: Տանը մեծանում է երեխա, որի հայրն Անդրենա, և միայն այդ պատճառով Անին պետքա հեռացներ այդ մեկնաբանությունները: Անիին մի խորհուրդ`վերանայեք քոմմենթները, ուղղակի դրանք ճիշտ չի մնան… Կարծում եմ դատարանն իր տեղը կդնի ամեն ինչ, բայց եկեք սառը տրամաբանենք, առաջին օրը, երբ Անդրեին ձերբակալեցին, Անդրեն մեղադրվում էր մարդկության հանդեպ գործած բոլոր հնարավոր և անհնարին հանցագործություններով: Այո, կարծեմ նաև նշված էր, որ Անդրեն ծեծելա երեխային ևս»,- նշեց Արան, իսկ Մհերը լրացրեց.

«Այդ բոլոր մեղադրանքների շարքում կային բոլոր մարդկային մեղքերն ու մեղադրանքները`բացի Ջաննի Վերսաչեի սպանությունից: Պետք է չմոռանալ, որ ընտանիքում կա երեխա, ով մեծանալու է, ինֆորմացվելու է գործի մասին, ու սա որևէ կերպ լավ չի անդրադառնալու նրա հոգեվիճակի վրա»:

Արան նշեց, որ նմանօրինակ հանցագործության մեջ մեղադրվող մարդուն թույլ չեն տալիս լքել երկիրը, սակայն Անդրեն կարողացել է անել.

«Այսօր Անդրեն գտնվում է Հայաստանում ու մասնակցում է  «Հայ սուպերսթար» նախագծին  և հետո դատարանի որոշմամբ Անդրեն պարբերաբար հանդիպում էր երեխայի հետ, հանդիպումներն անցնում էին սոցիալական աշխատակիցների ներկայությամբ, ամեն անգամ հանդիպումներն անցնում էին ջերմ ու երեխան լացով բաժանվում էր իր հորից, ինչը տեսնում ու արձանագրում էին աշխատողները: Կիսում եմ այն միտքը, որ ընտանիքը մութ անտառ է, կան բազմաթիվ մութ անկյուններ, բայց նաև կիսում են այն վարկածը, որ երկար-բարակ շարադրությունը գրվեց «Հայ սուպերսթար» նախագծի անոնսի թողարկման օրը`քաջատեղյակ լինելով, որ Անդրեն ՀՀ քաղաքացի է և իր գրառումը հաղորդում էր հանցագործության մասին: Եվ բնական էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես հետաքրքրվեցին այս գործով, սակայն բաց թողեցին այն`իմանալով, որ գործը քննվում է ԱՄՆ-ում»:

 

Անդրեն իրավունք չունի մոտենալ նախկին կնոջը…. Մհեր Բաղդասարյանը` Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման մասին

Շոուբիզնես Comments Off on Անդրեն իրավունք չունի մոտենալ նախկին կնոջը…. Մհեր Բաղդասարյանը` Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման մասին

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումը րոպեներ առաջ հասանելի դարձավ յութուբյան հարթակում:

StarNews-ը հետևեց Մհերի և Արայի քննարկմանը: Հաղորդման առաջին հատվածում քննարկվեց վերջին շրջանի ամենաթեժ տեղեկություններից ու համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը`Անդրեի և Անիի բաժանումն ու Անիի սկանդալային հայտարարությունը:

Մհերը իր խոսքում նշեց.

«Անին հանդես եկավ հրապարակումով` հայտնելով, թե ինչպես է ամուսնության ընթացքում ինքը հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկվել: Իհարկե բոլորը շտապեցին քարեր նետել Անդրեի ուղղությամբ և սատարել Անիին, բնականաբար, մենք ևս ծայրաստիճան վատ ենք վերաբերվում բռնությանը`լինի դա հոգեբանական, թե ֆիզիկական, բնականաբար, դա անընդունելի է, ինձ համար որևէ բռնություն չունի բացատրություն կամ որևէ ներում: Ես`ինքս,մեծացել եմ մի ընտանքիում, որտեղ գուցե ֆինանսական կամ նյութական ծայրաստիճան լավ վիճակ չի եղել, բայց եղել է մարդկային առողջ հարաբերություններ, ինչն ինձ համար ամենակարևորն է եղել: Ինձ համաու բռնությունն այնքան ծանր ու դժվար թեմա է, որ իմ մանկության տրավմաներից մեկը ընտանեկան բռնությունն է եղել, երբ ես գիշերել եմ իմ մտերիմ ազգականներից մեկի տանն ու տեսել`ինչպես էին նրանք իրար ծեծում, տեսա` ինչ բռնություն էր էնտեղ: Ես վազել ու զանգել եմ քաղաքային հեռախոսով պապայիս`հույս ունենալով, որ տասնյակ կմ հեռավորության վրա կկարողանա օգնել: Սա իմ մանկության ամենածանր տրավմատիկ հիշողությունն է, և պատմում եմ, որ իմանաք`որքան ծանր եմ տանում ես բռնությունը: Անիի և Անդրեի թեման շատ նուրբ թեմա է, և պետք է շատ զգուշորեն քննարկենք, որ որևէ կողմին չվնասենք:Կրկնում եմ` եթե եղել է բռնություն, ես դա դատապարտում եմ` անկախ նրանից, որ Անդրեն իմ ընկերն է: Այս ամենի դրական կողմն այն է, որ տեսնում ենք առողջ էմպատիա` հասարակության կողմից կնոջ նկատմամբ, ինչը նախկինում չկար: Սակայն մենք կրկին անցնում ենք սահմանը`մոռանալով և  խախտելով անմեղության կանխավարկածը: Հաշվի չառնելով, որ գուցե զրպարտություն է, այստեղ գուցե չկա բռնություն կամ կան իրավիճակի տարբեր երանգներ ու ամեն ինչ սև ու սպիտակ չէ, թեև բռնության պարագայում ինձ համար ամեն բան սև ու սպիտակ է: Ես Անդրեի հետ մեկ հարկի տակ ապրել եմ երկար, ճամփորդել եմ նրա հետ, ես ինձ վրա կարող եմ կասկածել, որ կարող եմ հունից դուրս գալ ու անել ոչ ադեկվատ բաներ, Անդրեի վրա բացարձակ չեմ  կասկածում  ու վստահ եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել, սա իմ կարծիքն է, սա փաստ չէ: Էս գործը քննվում է 2 դատարանի կողմից` և´ ընտանեկան, և´ կրիմինալ, կարծում եմ պետք է սպասել: Չեմ հավատում նաև Անդրեի բռնությանը նրա համար, քանի որ նրանց հետ նաև ապրել են Անդրեի ծնողները  և ճանաչելով նրանց`վստահ կարող եմ ասել, որ նրանք կթողնեին ու կգնային, բայց չէին հանդուրժի ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Անդրեի նախկին կինը, ում հետ ես ցավոք ծանոթ չեմ, ևս կփաստի, որ Անդրեն բացարձակ լավ հայր է, և որևէ մեկը այդ առումով պրետենզիա չի կարող ունենալ:

Ինձ համար անհասկանալի է մնում, որ Անին, ում ծնողներն այդ ժամանակ եղել են այս երկրում, ինչու չի դիմել նրանց օգնությանը, ինչու է Անին հիմա տքնաջանորեն խոսում բռնության մասին և այդ բռնության մասին հրապարակումն անում է «Հայ սուպերսթար» նախագծի առաջին անոնսի թողարկումից հետո: Ի վերջո`եթե սա արվում է ավելի հայտնի դառնալու համար, միևնույն է` որևէ լրատվամիջոց անգամ անուն ազգանունով չի անդրադառնում վերնագրերի մակարդակում երգչուհուն, այլ նշում է`«Անդրեի նախկին կինը»: Անդրեն այս պահին լռում է, քանի որ կա օրենք, ըստ որի` դատավարության ընթացքում Անդրեն իրավունք չունի մոտենալ ո´չ նախկին  կնոջը, ո´չ նրա մասին հրապարակումներ անել ու խոսել»,- նշեց Մհերը:

Դատախազության պատասխանը`Անդրեի կնոջ գրառման և քրեական վարույթ չնախաձեռնելու մասին

Շոուբիզնես Comments Off on Դատախազության պատասխանը`Անդրեի կնոջ գրառման և քրեական վարույթ չնախաձեռնելու մասին

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից։

«Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար՝ քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել»,- հայտնել են Դատախազությունից։

Ռոզա Դավթյանը հուզվում ու լաց է լինում հարսանիքի ընթացքում… Անհնար է չհուզվել

Շոուբիզնես Comments Off on Ռոզա Դավթյանը հուզվում ու լաց է լինում հարսանիքի ընթացքում… Անհնար է չհուզվել

Արդեն մի քանի օր է`ողջ համացանցում տարածվում է դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանեկան կադրերը: Երիտասարդ Ռոզան սուրբ Սարգիս եկեղեցում ամուսնացավ Գուրգենի հետ: Դերասանուհին կրում էր էլեգանտ, միևնույն ժամանակ շքեղ զգեստ:Ամեն ինչ գեղեցիկ էր և աչք շոյող:

Դերասանուհին իր հարսանիքի ժամանակ խոսք էր հղել տարիներ առաջ երկրային կյանքից հեռացած հայրիկին: Այսօր Ռոզան կիսվել է հոլովակով, որտեղ երևում է` ինչպես է հուզվում իր իսկ խոսքից և իր, ընտանիքի ու հայրիկի համատեղ լուսանկարներից:

Իմ սեր… Էրիկ Կարապետյանը դստեր լուսանկարն է հրապարակել

Շոուբիզնես Comments Off on Իմ սեր… Էրիկ Կարապետյանը դստեր լուսանկարն է հրապարակել

Երգիչ Էրիկ Կարապետյանն ու Սվետլանա Իշխանյանը համարվում են հայկական  շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը, ովքեր ինստագրամյան հարթակում բավականին ակտիվ են և ունեն բավականին շատ հետևորդներ:

Դստեր` Սալոմեի ծնունդից հետո, հետևորդներն առավել շատ սպասում են փոքրիկի մասնակցությամբ հրապարակումների: Հերթական անգամ Էրիկը դստեր լուսանկարն է հրապարակել ու գրել.

«Իմ սեր Ս❤️»:

1 ժամում` 20 կլինիկական մաh. Ռուբեն Մաթևոսյանը`կյանքի դեմ մղած պայքարի մասին

Շոուբիզնես Comments Off on 1 ժամում` 20 կլինիկական մաh. Ռուբեն Մաթևոսյանը`կյանքի դեմ մղած պայքարի մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Ռուբեն Մաթևոսյանն է: StarNews-ը հետևեց զրույցին:

Ռուբեն Մաթևոսյանը պատմեց, որ հքյրը լքել էր երկրային կյանքը, երբ նա դեռ ծնված չէր եղել: Պատերազմում զոհվել էր.

«Իմ ծնունդը սփոփանք է եղել մայրիկիս համար, ուրախություն ու կյանք, բայց այդ ուրախության մեջ կային մայրիկիս արցունքները կային, արցունքներ, որոնք անընդհատ հոսում էին»:

Մաեստրոյի երգիչ դառնալը ո´չ մեծ ցանկություն, և ո´չ էլ նպատակ է եղել: Երգի հանդեպ անզուսպ ցանկությունն առաջացել է 18 տարեկանում.

«Նոտաներ գնեցի տարբեր երգերի ու սկսեցի երգել: Մայրս էլ զարմացել էր, որ ես կարող է այդպիսի ձայն ունենամ»:

Շուրջ 16 տարի առաջ մաեստրոն պայար է մեղել կյանքի դեմ`1 ժամում 20 կլինիկական մահ… Խոսելով այս մասին`վերջինս չկարողացավ թաքցնել հուզմունքը.

«Բժշկիս շատ հուզված ասեցի`«Նոր եմ թոռնիկ ունեցել, 6 ամիսա, ինչ կլինի գոնե 1-2 տարվա կյանք տվեք, որ մի քիչ հասկանամ, թե ինչ ասել է «Պապ»»… Բժիշկս ժպտաց ու ասաց`«Հիմա իմ պարտքն է`Ձեզ վերադարձնել ժողովրդին, իսկ Ձեր պարտքն է` երգել ամբողջ կյանքում»:

Մաեստրոյի խոսքով`կյանքի իմաստը պայքարն է, շրջապատին ճիշտ հասկանալն ու ներելը, իսկ լավ կյանքի իմաստը` փորձություններից հաղթանակած դուրս գալն է:

Գաբի Գալոյանի հարսանեկան նոր լուսանկարները

Շոուբիզնես Comments Off on Գաբի Գալոյանի հարսանեկան նոր լուսանկարները

StarNews-ը երեկ հայտնել է, որ երգչուհի Գաբի Գալոյանն ամուսնացել է: Այս մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում` հրապարակելով հարսանիքից լուսանկար: Արդեն այսօր Գաբին նոր լուսանկարներ է հրապարակել ու ներկայացրել հարսանեկան այլ կադրեր:

Նշենք, որ երգչուհի Գաբի Գալոյանը, ում անձնականի մասին այս տարիների ընթացքում շատ քիչ է խոսվել, 2024-ի դեկտեմբեր ամսին նշանադրվեց: StarNews -ը ներկայացրել էր երգչուհու շքեղ նշանադրության մատանին:

Հավելենք, որ StarNews-ը բազմիցս փորձել է մեկնաբանություն ստանալ երգչուհուց, սակայն վերջինս նշում է, որ չի ցանկանում խոսել այդ մասին:

Որոնում