«Եվրատեսիլից հետո, փորձում եմ հաղթահարել դեպրեսիան». ՊԱՐԳ-ի անկեղծ հայտարարությունը

Այս տարի «Եվրատեսիլ 2025»-ը տեղի ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Հայաստանը ներկայացրեց ՊԱՐԳ-ը՝ ով հանդես եկավ հիանալի կատարմամբ: Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

ՊԱՐԳ-ը այսօր էլ շարունակում է ակտիվ լինել սոցիալական իր էջերում, որտեղ կիսվել է նոր հոլլվակով.
«Ես՝ Եվրատեսիլից հետո, փորձում եմ հաղթահարել դեպրեսիան».- նշել էր երգիչն ու ցույց տվել՝ ինչպես է վազում։

Անահիտ Մանուկյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել. Լուսանկարներ

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը վերջին տարիներին սկսեց ներկայանալ հեռուստասերիալներում և կարճ ժամանակում սիրվեց հանրության կողմից:  Մի քանի հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո`այժմ Անահիտն ունի իր երկրպագուների ու հետևորդների բանակն ինստագրամյան հարթակում:

Անահիտ Մանուկյանը սոցիալական իր էջերում ներկայանում է օգտակար խորհուրդներով, ցույց է տալիս նկարահանման հրապարակից կադրեր և իհարկե այն շքեղ ծաղիկներն ու ուշադրությունը, որն իրեն տալիս է սիրելին՝ դերասան Հայկ Հովհաննիսյանը։

Երեկ դերասանուհին կիվել է նոր՝ սև ու սպիտակ ֆոտոշարքով։ Լուսանկարները ներկայացնում ենք ձեզ՝

«Ես էլ ամուսնանամ ու…». Ռաֆայել Երանոսյանը նոր գրառում է արել

Դերասան Ռաֆայել Երանոսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ Հաճախ հրապարակումներ անելով նաև սոցիալական էջերում։

Դերասանի անձնական կյանքը շատ է քննարկվել հանրության կողմից և թվում է թե նրա երկրպագուներից շատերն են սպասում Ռաֆայելի հարսանիքին։

Իսկ դերասանը շարունակում է տարբեր հարցազրույցների ժամանակ խոսել անձնական կյանքի մասին ու նշել, որ հարսանիք անպայման լինելու է։

Ռաֆայել Երանոսյանը երեկ այս թեմայով գրառում է արել.
«Մնումա ես էլ ամուսնանամ ու էս սերունդը ամեն ինչ կտենաա».- կես կատակ, կես լուրջ գրել էր Ռաֆայելը։

Ծնվել է Սոնա Աբրահամյանի և Դավիթ Միրոյանի դուստրը. Հայտնի է փոքրիկի անունը

Լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը՝ Ռեփեր Դավոն, արդեն 4 տարի է ինչ մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։

Սոնան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ինստագրամյան հարթակում, որտեղ հոլովակների միջոցով պատմում է ԱՄՆ-ի կյանքի մասին, ներկայացնում վատ ու լավ կողմերը։

Սակայն այսօր Սոնայի ինստագրամյան հրապարակումը այլ կարևորություն ունի։ Ծնվել է նրա և Դավիթի առաջնեկը։

Զույգը դուստր է ունեցել ում անվանակոչել են Ջիա։

«Ջիա Միրոյան 17.06.25

3,8 կգ, 52 սմ».- ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար գրել էր Սոնան։

StarNews-ը շնորհավորում է։

Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին։

«Մաֆիա է. մի Գնդապետ ինձնից պահանջներ ուներ, որ համերգը տեղի ունենա…».Արմեն Ալոյանը և Տիգրան Ժամկոչյանը՝ ռաբիս երաժշտության և ստվերում մնալու մասին

«Tete a Tete» հաղորդման շրջանակներում Մհեր Բաղդասարյանը զրուցել է Տիգրան Ժամկոչյանի և Արմեն Ալոյանի հետ՝ ռաբիս երաժշտության և կարիերայի մասին։

StarNews-ը հետևեց եթերին։

Մհերի կարծիքով  իր այս հաղորդման հյուրերը անարդարացիորեն գնահատված չեն, կամ նրանց երաժշտական ունակությունները ստվերում են մնացել՝ ռաբիսի պիտակի պատճառով։

Արմեն Ալոյանը խոսելով այս մասին, պատմեց նաև համերգից առաջ տեղի ունեցած միջադեպի և իր հիասթափության մասին։

«Ես ռաբիս հասկացողությունը համեմատում եմ մարդու հագնվածի, խոսալու հետ, բայց ինչ-որ ժամանակ եկավ , որ այդ երաժշտությանը ռաբիս ասելով գնաց ու էդպես մնաց… Մարդ կա ինչ հասկանում է, կամ չի հասկանում ասում է ՝ ռաբիս է։

Ես արդեն հոգնել եմ անարդարությունից՝ գնահատողը, գնահատում է։ Խումբ-խումբ մաֆիա է դարձել, բոլորը մեկին են պաշտպանում։ 

Եղել են միջոցառումներ, որ ես չեմ մասնակցել։ Զանգել են՝.
 «ինչի՞ դու չկաս»։ Երևի հարկ չեն համարել։ Պետք չեմ եղել՝ չկամ։

Համերգիցս առաջ մեկը մոտեցավ ասաց թե՝ գնդապետ էսինչը Ձեզ ուզում է տեսնել։ Ինձանից բան էր պահանջում, կամ էսքան, կամ էսքան, որ համերգը տեղի ունենա։ Ասեցի ոչ մի բան չունեմ ձեզ հետ խոսելու։ Մոտիկ անձնավորություններ ունեի, որոնք ասել էին, որ ոչ մեկի խոսքը բանի տեղ չդնեմ, իմ համերգը տամ, բայց ամեն ինչ ազդում է վրադ։ Կարող է ներվերիցդ, մտածմունքիցդ ձայնդ քաշվի, դա ինձ սառեցրեց…»։

Տիգրան Ժամկոչյանը չնայած իր կատարմաբ ունեցած հայտնի երգերի և  իրեն վերագրած ռաբիս ժանրին նշեց.

 «Տարբեր ժանրերում էլ եղել եմ։ Երաժշտության մեջ ամեմակարևորը ճկուն լինելն է։ Ես կուզենայի հայտնի լինել ռոքի մեջ, ջազի մեջ ՝աշխարհի մասշտաբով, ինչի չէ։

Մի բանը, եթե անճաշակ է չի նշանակում թե ռաբիս է։ Դա այնքան դժվար ժանր է։ Ես ռաբիս շատ լավ բաներ եմ լսել ու մինչև հիմա եմ լսում»։

Ինչպես Լիլիթ Կարապետյանը մեծ բեմերից իջավ ակումբներ. որն էր պատճառը

90-ականների սեքս-խորհրդանիշից մինչև երևանյան ակումբների երգչուհի. Լիլիթ Կարապետյան

Լիլիթ Կարապետյանի կարիերայի այս կտրուկ փոփոխությունը կապված է մի շարք անձնական և մասնագիտական հանգամանքների հետ:

90-ականներին Լիլիթը համարվում էր հայկական շոու-բիզնեսի առաջատարներից մեկը՝ մասնակցելով հեռուստատեսային հաղորդումներին, թողարկելով տեսահոլովակներ և ելույթ ունենալով լեփ-լեցուն դահլիճներում: Սակայն նրա խոսքով՝ որոշակի ժամանակահատվածում ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ, որոնք դժվարացրին նրա ելույթները մեծ բեմերում:

Այս իրավիճակը ստիպեց նրան տեղափոխվել ակումբային կյանք՝ սկսելով ելույթներ ունենալ փոքր հարթակներում: Նա նշել է, որ այդ շրջանում այլընտրանք չուներ՝ ապրելու համար անհրաժեշտ միջոցներ վաստակելու նպատակով :

Լիլիթ Կարապետյանի անցումը մեծ բեմերից ակումբներ պայմանավորված էր ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլև նրա անձնական ընտրությամբ՝ չհրաժարվել արվեստից և շարունակել ստեղծագործել։

Հայտնիները իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Կարապետյանին. Բացառիկ անդրադարձ

Հայ Հայտնիներից շատերը քիչ առաջ իրենց սոցիալական էջերում գրառումներ են արել՝ աջակցություն հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին։

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել էր.

«Մեծապես աջակցում եմ Կարապետյանների ընտանիքին, Սամվել Կարապետյանին ու նրա որոշումները՝ Հայության, մեր արժեքների ու եկեղեցու կողքին կանգնելու»։

Դերասանուհի Լիանա Վանոյանը գրել է.
«Ստատուս գրելու երկիր հայրենի Թագավորդ մանուկ է!»։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել՝ նշելով, որ աջակցում է Սամվել Կարապետյանին։

Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում

Նշենք նաև, որ Գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ 

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Սամվել Կարապետյանը։ Այս հայտարարությունից հետո ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի կտրուկ գրառում էր արել՝ դիմելով գործարարին։ Հետո արդեն Հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են իրականացրել Սամվել Կարապետյանի տանը։

«Սեր ու կարոտ». Ինչպես է Սոնա Ռուբենյանի դուստրը դիմավորում մայրիկին՝ մի քանի օր չտեսնելուց հետո. Հուզիչ տեսանյութ

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հայկական շոուբիզնեսի ամենադրական և սիրված արտիստներից մեկն է։ Երգչուհին շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր հիթային երգեր։

Սոնա Ռուբենյանը հաճախ հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում, դրանք մեծամասամբ դստեր՝ Մարիի մասնակցությամբ են։

Վերջին օրերին երգչուհին մեկնել էր ԱՄՆ՝ աշխատանքի բերումով և Հայաստան վերադառնալուց հետո՝ այսօր, Սոնան նոր հոլովակ է հրապարակել ցույց տալով՝ ինչպես է Մարիին դիմավորում մանկապարտեզից.
«Սեր ու Կարոտ».- հոլովակին կից գրել էր երգչուհին, իսկ տեսանյութը կարող եք դիտել StarNews -ի տելեգրամյան ալիքում

«Չգիտեմ՝ ինչու՞ համաձայնեցի ամուսնության առաջարկությանը… Արմինե Պողոսյանը՝ ամուսնու հետ ծանոթության և ամուսնության մասին

«ARTN TV»-ի տաղավարում Աշոտ Ղազարյանին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Արմինե Պողոսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Աշոտ Ղազարյանի հարցին, թե ի՞նչպես է հանդիպել ամուսնուն՝ Արմինեն պատասխանեց.

«Ամուսնուս հանդիպել եմ Երևանում՝ Ամերիկայից ինձ տուփ էր բերել։ Հանդիպեցի, տուփը վերցրեցի, շնորհակալություն ասեցի ու գնացի։ Հետո մտածեցի, որ մարդը ինձ համար էսքան բան է արել՝ հրավիրեմ ներկայացման։ Եկավ ներկայացումը նայեց, ինձ հրավիրեց սրճարան, ծանոթացանք ու մտերմացանք։

Հետո ամուսնության առաջարկություն արեց, համաձայնվեցի՝ չգիտեմ թե ի՞նչու… Զգացի, որ ինքը էնքան հրաշալի մարդ է։ Էնքան հոգով երիտասարդ է, որ իրեն մերժելը մեծ սխալ է։ Երջանիկ եմ և շատ ուրախ , որ իմ ամուսինն է ու հրաշալի մարդ»։

Ուժ է պետք՝ և’ հայր, և’ մայր լինելու համար… Անի Օհանյանի նոր սկանդալային գրառումը՝ բաժանումից հետո

Բաժանման մասին հայտնելուց հետո երգչուհի Անի Օհանյանը առավել ակտիվ է դարձել սոցիալական իր էջերում, որտեղ նրա հրապարակումները, հիմնականում դստեր մասնակցությամբ են։ Հերթական անգամ Անին՝ նոր գրառմամբ ակնարկել է դստեր մասին միայնակ հոգ տանելու մասին։

«Յուրաքանչյուր կին կարող է մայր լինել,  բայց ջանք և ուժ է մայրերից պահանջվում նաև հայր լինելու համար։ Գովասանքի խոսքերս այն կանանց ովքեր և’ հայր են և’ մայր։ Բոլոր այն մայրերին ովքեր ամեն օր, ամեն ինչ անում են միայնակ». – գրել էր Անին։