Աշխարհահռչակ երգչուհու ու հայ սիրված արտիստների ելույթները՝ Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքին

Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանեկան արարողությունը շարունակվում է։ Ինչպես հայտնել էինք հարսանիքը վարում են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը։

Հայ արտիստներից կատարումներով արդեն հանդես են եկել Թաթան, Հարութ Փամբուկչյանը, Ռազմիկ Ամյանը, Արամ MP3-ը, Արամեն։

Օրվա հատուկ հյուրն աշխարհահռչակ երգչուհի Նիկոլ Շերզինգերն է։

Vivaro-ի Վիգեն Բադալյանի եղբորորդու ընտրյալի հարսի պարին ներգրավված է եղել շուրջ 30 պարող

Vivaro-ի Վիգեն Բադալյանի եղբորորդու ընտրյալի հարսի պարին ներգրավված է եղել շուրջ 30 պարող:

Բացի ավանդական հարսի պարից Ռոմանը և Մարինան նաև զուգապարով են հանդես եկել՝ պրոֆեսիոնալ պարողների մասնակցությամբ

Հարսանեկան պարային բեմադրությունների հեղինակը Վիկա  Մարտիրոսյանն է:

Իրականում ով է Vivaro-ի Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսնացուն. բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին Կ. Դեմիրճյանի ամվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում շքեղ հարսանեկան արարողություն է ընթանում։ Հրապարակի տեղեկություններով ամուսնանում է Vivaro ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդին՝ Ռոման Բադալյանը, իսկ հարսնացուն՝ Մարինան, ըստ Հրապարակի, սովորական ֆինանսական պայմաններում ապրող ընտանիքից է։

Հարսանիքը վարում են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, արդեն ելույթ են ունեցել Հարութ Փամբուկչյանն ու Արամեն։ Հատուկ հյուրը աշխարհահռչակ երգչուհի Նիկոլ Շերզինգերն է

Բլոգեր Կամո Թովմասյանն ու հարսանիքի լուսանկարիչը բազմաթիվ կադրեր են հրապարակել։

«222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Ամիսներ առաջ ինֆլյուենսեր-բլոգեր «222 lava»-ն տիկտոկյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:

Պարզվում է` բլոգերի 109 մլն դրամի չափով վարչական տուգանքը կասեցվել է։

Լուռ գրկախառնություն… Մարինկա Խաչատրյանի խենթ հրապարակումը

«Սիրո գերին» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սիրված է հանրության շրջանում: Մարդիկ հավանում են նրա խաղը, կերպարները, որոնք կերտում է, համարում են ստացված:

Դերասանուհին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ պարբերաբար հրապարակումներ է անում`ցույց տալիս իր ժամանցը և նաև աշխատանքային հրապարակումներ անում:

Մարինկան սիրում է անձրևային եղանակ, իսկ երեկվա անձրևը երջանկացրել է դերասանուհուն:

«Անձրևը լուռ գրկախառնություն է երկնքից»,- հրապարակմանը կից գրել է Մարինկան:

Խաղաղ ննջիր… Հայտնիները սգում են 2-ամյա Տիգրանի մшhը. Անհնար է զսպել արցունքները

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Մարմարիկում որոնվող 2-ամյա երեխային գտել են գետում: 2 օր շարունակ`բոլորը հույս ունեին, որ ողջ կգտնեն փոքրիկին: Ավաղ`լուրը ցավալի էր:

Հայտնիներն իրենց ցավն են արտահայտել փոքրիկ Տիգրանի ողբերգական դեպքի առթիվ:
Վերջիններս նաև քննադատել են մի շարք էքստրասենսների, ովքեր այս օրերին, օգտվելով լարված դրությունից, անհիմն գուշակություններով էին ողողում համացանցը:

Մանրամասները`տեսանյութում

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Տեսանյութը`այստեղ

Հայտնաբերվել է օրեր շարունակ որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին:

Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՊԱՐԳ-ն իր ծննդավայր Հայրավանքում է. նոր կադրեր`ծնողների և կնոջ հետ

«Եվրատեսիլ 2025»-ն այլևս անցյալում է: Հայաստանյան մասնակից ՊԱՐԳ-ի անվան և ելույթի շուրջ քննարկումներ, որպես էդպիսին, այնքան էլ չնկատվեցին:

Փոխարենը համացանցում ակտիվորեն տարածվում է նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ հրապարակումներ: ՊԱՐԳ-ը հրապարակել էր կնոջ, զոքանչի, ծնողների մասնակցությամբ տեսանյութեր:

Դե իսկ Շվեյցարիայից վերադառնալուց հետո ՊԱՐԳ-ը կնոջ և ծնողների հետ իր ծննդավայր Հայրավանքում է: Ներկայացնում ենք վերջինիս սոցիալական ցանցի հրապարակումները:

Սոֆի Դևոյան կրտսերը պատմել է աղջիկ երեխա ունենալու ցանկության մասին

Սոֆի Դևոյան կրտսերը դեռ փոքր տարիքից քննարկումների և երբեմն նաև քննադատությունների կենտրոնում է եղել։  Թերևս դա է պատճառը, որ այժմ նա փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն ակնարկելով նոր սիրելի ունենալու մասին։ ժամանակ առ ժամանակ լռություն պահպանելուց հետո պարուհին հայտնվում է սթորիներում, խոսում լարված ու թեժ գրաֆիկով օրերի մասին:

Հերթական անգամ նա հրապարակել է իր լուսանկարն ու անկեղծացել, որ երազում է աղջիկ ունենալ, ով այտերին կունենա իր փոսիկներից: