Օրերս երգիչ Արման Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էր: Վերջինս բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Նրան շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը`իր սրտի ջերմ ու բարի ցանկությունները մաղթելով Արմանին և նրա ընտանիքին:
Տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց է տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:
Երեկ Մարիամն ամուսնու հետ մասնակցել է թուրքական հարսանիքի: Դերասանուհին մի քանի կադրեր է հրապարակել, որոնք ներկայացնում ենք տեսանյութում:
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասան Գևորգ Գրիգորյանն է։
StarNews-ը հետևեց զրույցին։
Դերասան, ում անձնականը մշտապես հանրության կողից հետաքրքրության է արժանանում։
«Միշտ բոլորին հետաքրքիրա, թե ով ում հետ ա քնում։ Չգիտեմ` ինչ ասեմ, Աստված իրանց հետ։
Ես տենց ղալաթ էլ կյանքում չեմ անի՝ սկսեմ իմ անձնականից պատմել։ Վերջապես մեծացա՝ 35 տարեկանում հասկացա,որ եթե մի բանի անունը անձնական կյանքա, կներեք տռուսիկի նման անձնական բանա։
Հա ես շատ հարաբերություններ եմ ունեցել իմ կյանքում` երևի ավելի շատ,քան մարդիկ գիտեն։ Հնարավորա ևս էդքան էլ ունենամ, եթե այդքանը կհետաքրքրի, խնդրեմ կարան հետևեն ինստագրամին կամ ինչ-որ մի տեղ ժամանակ առ ժամանակ կարողա նման բաներ լինի,կամ կարող ա կյանքում էլ չունենամ հարաբերություններ՝ նենց որ չգիտեմ` արդյոք արժի հետևել նման իրադարձություններին։ Իմ անձնական կյանքից անգամ իմ ընկերները տեղյակ չեն վերջին մի քանի տարվա ընթացքում: Չեմ կարա ոչ մի բացասական, վատ բան ասեմ։ Իմ մոտ ամեն ինչ լավա, Ռոմելայի մոտ էլ ա ամեն ինչ լավ։ Անհանգստանալու կարիք չկա»։
«Ռանդեվու» հաղորդաշարի հերթական եթերի հյուրն էր Ռաիսա Ավանեսյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձ եղավ վերջերս տեղի ունեցած մի միջադեպի, երբ 70-ամյա տաքսու վարորդը ծեծի է ենթարկում Ռաիսային.
«Այ էդ մեր խնդիրներից մեկնա՝ անշնորք վարորդների։ Կապ չունի ստարտ ես կանչում, թե կոմֆորտ, կոնֆորտ պլյուս։ Մեր հայ տղամարդկանց մեծ մասը ագրեսիայովա` չգիտես ինչի։ Իհարկե, մենակ տղամարդիկ չեն, կանանց մասին էլա։ Իմ յանդեքսի ստատուսը որ նայենք, շատ ցածրա, քանի որ միշտ կռիվ ես անում։ Ես անշնորհքություն չեմ սիրում։ Էդ պապիկին խնդրեցի, որ չգնա էդ ճանապարհով, գնա ուրիշ ճանապարհով։ Ինքը պտտվեց ինձ ասեց, էդ բառը չեմ ուզում ասեմ ` «Բլոնդ մազերով աղջիկ ինձ ասի ես որդեից էթա՞մ»։ Դա վիրավորանքա, դու մարդուն պիտակավորում ես։ Չես ճանաչում ու սկսում ես քեզանից դուս բաներ խոսաս։ Ուզում էի մեքենայից իջնեի, դռները փակեց, ասեց`«Փողս տուր, նոր իջի», ասեցի` «Նոր եմ նստել, ինչի փող տամ»: Էլի եկա դուռը բացեմ, էդ մարդը պտտվեց սկսավ ինձի ծեծել։ Մի հատ ջահել տղա այդ ամենին ականատես էր, եթե ինքը չլիներ, ես էդ մարդու ձեռի տակ կմնայի։ Կյանքում չէի մտածում, որ ինչ-որ վարորդ, տղամարդ կարողա ինձ ծեծի՝ իմ երկրում…
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն այլևս համարվում է հայկական շոուբիզնեսի բազմազավակ մայրիկներից: Ընդամենը մի քանի տարի է`դերասանուհին ամուսնացել է, սակայն արդեն ունի 3 բալիկ, իսկ նրանցից ամենափոքրիկը`դուստրը, ընդամենը օրեր առաջ է լույս աշխարհ եկել:
Դերասանուհուն այցելել է քավորական ընտանիքն ու փոքրիկների մասնակցությամբ լուսանկար հրապարակել`գրելով.
Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։
Ելույթ կունենան 15 երկրի ներկայացուցիչներ՝ Իսլանդիա, Լեհաստան, Սլովենիա, Էստոնիա, Ուկրաինա, Շվեդիա, Պորտուգալիա, Նորվեգիա, Բելգիա, Իտալիա, Ադրբեջան, Սան Մարինո, Ալբանիա, Նիդեռլանդներ, Խորվաթիա և Կիպրոս։ Նրանցից միայն 10 երկիր կանցնի եզրափակիչ փուլ։
Հայաստանը ներկայացնող Պարգը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 15-ին` 5-րդ համարի ներքո:
Սիրված երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է սոց.ցանցերում: Նա իր ինստագրամյան էջում պարբերաբար ներկայացնում է կադրեր`ցույց տալիս իր երեխաներին, նրանց հետ անցկացրած ժամանցը:
Դե իսկ մեծամասամբ փոքրիկ Զաբելի մասնակցությամբ տեսանյութերն են գերակշռում:
Հերթական անգամ երգչուհին հրապարակել է տեսանյութ, որտեղ փոքրիկ Զաբելի հետ զբոսնում է.
«Մրսում էր»,-գրել է երգչուհին դստեր մասին, ով մայրիկի հագուստն է հագել:
ԱՄն տեղափոխվելուց հետո դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, հատկապես վերջին շաբաթների ընթացքում, երբ վերսկսվել են Full House սիրված նախագծի հոբելյանական ներկայացումները։
Քրիստինան ակտիվորեն հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում, իսկ այսօր դերասանուհին հայտնել է, որ ծննդյան օրն է։
Կեսգիշերին Քրիստինան ցույց էր տվել՝ ինչ շքեղ ծաղիկներ է իրեն նվիրել ամուսինը։
Հոլովակին Նա կցել էր Էռնեստ Հովհաննիսյանի «Միլիոն Վարդեր» երգը, ինչպես նաև գրել` «Ծնունդս շնորհավոր»:
Տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «2 աստղ» երաժշտական ժամանցային հեռուստանախագիծը վերադարձել է եթեր`իր հետ բերելով նոր դեմքեր, նոր գույներ:
Զույգերից մեկը դերասան ամուսիններ Թամարա Պետրոսյանն ու Տարոն Իսպիրյանն են: Նրանք այս կարճ ժամանակահատվածում հասցրել են առանձնանալ իրենց ելույթով ու սիրված զույգ համարվել նաև նախագծում:
Օրերս մասնակիցները միասին հետևել են իրենց ելույթներին, որտեղ երևում է` ինչպես են Պոնչն ու Տոման ծիծաղում` տեսնելով իրենց բեմում: