«Գրետա մայրիկը չէր կարող լինել վինիր արած փայլփլուն ատամնաշարով, վատ պարիկով…»

«Օձի լեզու» հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ «Վերջին Սպարապետ»-ը ֆիլմին: StarNews-ը հետևեց թողարկմանը:

Արա Ղազարյանը պատմեց իր տպավորությունների մասին.

«Ամբողջ ֆիլմի ընթացքում  ափսոսում էի։ Խորեն Լևոնյանը ծնվելա նաև, որ ֆանտաստիկ կերպով մխի ու շշի, ներկայացնի, հավերժացնի Վազգեն Սարգսյանի փառահեղ կերպարը։ Ինքը կարար աներ հազար անգամ ավելի լավ, եթե լիներ սցենար և եթե լիներ ռեժիսոր՝ չկար սցենար, չկար ռեժիսոր։ Չգիտեմ ինչի մասին էր ֆիլմը, չգիտեմ` մենք ինչ էինք նայում։ Չկար հերոսապատում ՝կար ֆիլմ հոպարի մասին։ Վազգեն Սարգսյանի դեպքում ֆիլմը չէր կարող լիներ հոպարի մասին ֆիլմա։ Կենցաղային մակարդակի ֆիլմ էր։ Մարջան Ավետիսյան` դերասանուհի, ում երկրպագում եմ, ում կաղամբի դերը տաս` ֆանտաստիկ կխաղա, բայց էստեղ շատ վատն էր։ Չի կարող Գրետա մայրիկը ներկայանա երեկ չէ առաջի օրը վինիր արած փայլփլուն ատամնաշարով։ Ես չէի կարողանում նայեի Մարջան Ավետիսյանի կերտած Գրետա մայրիկին՝ էդ վատ պարիկով ու պլպլուն ատամնաշարով։ Ուր էին մնացած էն հերոսները, որոնք իրականացրել են «հարսանիքը լեռներում» օպերացիան։

Իհարկե նաև համաձայն չեմ ֆիլմի վերնագրի հետ։ Ով ա ասում, որ էլ չենք ունենալու։ Ի՞նչ, պորտալարը կտրվե՞ց, վերջացա՞վ գենը։ Ես ցավով եմ հեռացել դահլիճից…»։

Ֆիլմը Մհերը չի հավանել ևս .

«Ես ամենաչնչին տեսարաններից հուզական կարող եմ լացել՝ երջանիկ ու տխուր կապ չունի։ Ցավոք, էմոցիոնալ առումով դա արված չէր ֆիլմում։ Մի շարք տեսարաններ կիսատ էին մնում, մի շարք սցենարական գծեր անավարտ էին։ Կարծում եմ`Խորեն Լևոնյանը միայնակ էր ֆիլմը իր ուսերին տանում»։

Բարեկամներս զանգում, շնորհավորում են ինձ… Իվետա Մուկուչյանը`հղիության լուրերի մասին

Տևական ժամանակ է`համացանցում քննարկվում է երգչուհի Իվետա Մուկուչյանի հնարավոր հղիության մասին լուրերը: Բանն այն է, որ մի քանի հրապարակումներում երգչուհին այնպիսի զգեստներ էր կրում, որոնցում համացանցի օգտատերերն ու մի շարք լրատվականներ «տեսել էին» երգչուհուն հղիի կարգավիճակում:

Օրեր շարունակ քննարկումներից հետո`երեկ երգչուհին հանդես է եկել հրապարակմամբ ու հերքել լուրը.

«Բոլոր բարեկամներս զանգում և շնորհավորում են ինձ, խնդրում եմ՝ դադարեցնեք: Ես հղի չեմ»,-գրել է Իվետան:

Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

«Օձի լեզու» հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրթական նախագծին, որը կոչվում է ՝«Կրթվելը նորաձև է»։ StarNews-ը հետևեց թողարկմանը:

Մհեր Բաղդասարյանի կարծիքով` նախագիծն առաջացրել է ներքին ընդվզում և հիստերիա.

«Ովքեր ունեն ակադեմիական կրթություն, հաստատ չեմ կարծում, որ ցանկություն ունենան լսելու Աննա Հակոբյանի դասախոսությունները, բայց ստիպված են։ Բազմաթիվ փաստեր կան, թե ինչպես են նրանց ստորագրությամբ և աշխատանքից հեռացնելու սպառնալիքով բերում էդտեղ լսելու վարչապետին և տիկնոջը։ Հասկացանք, որ տիկին Հակոբյանը չի էլ տիրապետում ինֆորմացիային և խեղաթյուրում է պատմական փաստեր»։

Արա Ղազարյանն էլ հավելեց.

«Ի՞նչ կրթություն ունես դու, երբ ասում ես, որ կրթությունը նորաձև է, և ինչ կրթություն ունի քո ամուսինը։ Ինչպիսի կրթության արդյունքում էիք դուք դասավորել և դիզայն արել ձեր բնակարանը, որտեղ ընդունել էիք «Չէին սպասում»-ի հաղորդավարներին։ Արդյո՞ք դա որևէ նորաձև կրթության արդյունքում էր։

Տիկնոջը պետք ա հիշեցնել, որ հայ ծնողը միշտ մի տեղ ավելա աշխատել, որպեսզի հասցնի իրա երեխայի ուսման հարցը։ Ցանկացած հայ ծնող 18-ից հետո ուրիշ ազգերի ծնողների նման չեն ասում` գնա քո գլխի ճարը տես, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաները շարունակեն կրթություն ստանան։

Ցանկություն, որը բարձրաձայնում եմ ՝ էդ կրթվելը սկսեք ինքներդ ձեզանից.  պրատակոլ հարգեք, կաթողիկոսի մոտ ներկայացեք պատշաճ, շուկայում երկու բլդուղով մի համտեսեք ուտեստները, մի կերեք և քսեք ձեր վրա, մի աղավաղեք դասականների խոսքերը…»։

Ծանր օրեր եմ ունեցել. ինչ է պատահել Էմմա Շաբոյանին

Haycast-ի տաղավարում Անի Աբրահամյանին հյուրընկալվել էր դերասանուհի և բլոգեր Էմմա Շաբոյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը,որի ընթացքում Էմման պատմեց ԱՄՆ տեղափոխվելու մասին.

«Լացելով եմ եկել, շատ չուզենալով, պատրաստ չլինելով։ Եկա այստեղ ու այս 8 ամսից կլինի արդեն մեկ ամիսը, որ այդ վատ էմոցիոնալ  շրջանից դուրս եմ եկել։ Ուրիշա, երբ դու կամքով, դու քո երազանքով հայտնվում ես մի տեղ, որի մասին երազել ես, որի մասին ունես ինչ-որ պատկերացումներ, բայց ուրիշա, երբ դա անում ես հարկադրաբար։ Դու դա արել ես, որովհետև էդպես էր պետք։ Շատ ծանր օրեր եմ ունեցել…Ես վարում էի Հայաստանում 2014թ. մեքենա և կարծում եմ ավելի երջանիկ էի, քան հիմա, որ վարում եմ 2025թ. մեքենա, որն ավելի թանկ արժի, ավելի ճոխա, բոլորի համար երազանքա։ Մարդը հարմարվող էակա, բայց միևնույննա` էստեղ շատ բաներ ավելի թերի են, քան Հայաստանում, բայց և այնպես` այս երկիրն ունի հնարավորություններ, որը, ցավոք սրտի, չունի Հայաստանը»։

Կարոտի մասին խոսելով` Էմման անկեղծացավ.

«Կարոտը գնալով շատանում ա: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Երբեմն մարդիկ կան, անգամ չեմ կարողանում իրենց հետ խոսեմ…»։

Գլխում հեմատոմա կար, օրգանիզմը չդիմացավ, հայրս մաhացավ… Իրինա Թովմասյան

«Խոստովանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր Իրինա Թովմասյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Իրինայի առաջին ամուսնությունը շատ կարճ է տևում, հաջորդում է ամուսնալուծությունը։

Որոշ ժամանակ անց հանդիպում է երկրորդ ամուսնուն.

«Ամբողջ կյանքս անցկացրել եմ ամենաբուռն ու ամենահետաքրքիր հիշողություններով ՝ ամուսնուս հետ։ Դրա համար, կարծես թե, ինքնա եղել ու վերջ։ Ինձ, որ մեկը հարցնի` «Մեգիի հայրն ով ա», միանշանակ կարող եմ ասել` «Ամուսինս»։ Մեգին իրա հայրիկի հետ շփվում ա, բայց մեծացրելա ամուսինս, որի համար ես շատ շնորհակալ եմ»։

Իրինայի կյանքի ամենատխուր էջը կապված է հոր կորստի հետ.

«Կորոնաի տարին սկսեց, հետո  պատերազմը,  ու դեկտեմբերին հայրս մահացավ։ Գլխում հեմատոմա կար, ու քովիդի հետևանքով հիվանդությունն ավելի գլուխ բաձրացրեց, օրգանիզմը չդիմացավ»:

Ինչպես է նշել Տիրուկ Հակոբյանն իր ծննդյան տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ դերասանուհի Տիրուկ Հակոբյանի ծննդյան օրն էր: Այս առիթով դերասանուհին «աղջկական» երեկո էր կազմակերպել` իր շուրջն հրավիրելով մտերիմներին, ընկերներին:

Ինչպես միշտ դերասանուհուն հաջողվել էր պատրաստել էսթետիկ երեկո:

StarNews-ը ևս շնորհավորում է` ներկայացնելով գեղեցիկ երեկոյի տեսանյութը տելեգրամյան ալիքում

Թե կռվից չգամ… Սարոյի, Ռազմիկ Ամյանի, Ավետ Բարսեղյանի հուզիչ կատարումը

Հայկական շոուբիզնեսում կան հայտնիներ, ովքեր կոլեգաներ լինելուց զատ նաև մտերիմ ընկերներ են ու մշտապես ջերմ հարաբերությունների մեջ են: Նրանցից շատերը հավաքույթներից հրապարակումներ են անում ինստագրամյան հարթակում:

Ներկայացանում ենք երգիչ Սարոյի, Ռազմիկ Ամյանի և Ավետ Բարսեղյանի համատեղ հուզիչ հրապարակումը, որտեղ նրանք կատարում են «Կյանք ու կռիվ» երգից հատված:

Ինչպես են նշել Արմենչիկի կրտսեր որդու ծնունդը. կադրեր`խնջույքից

Երգիչ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը`Լուսինեն ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:

Արմենչիկի կինն ինստագրամյան էջում հայտնել է, որ կրտսեր որդին`Ալեքսանդրը, 4տարեկան է դարձել: Նա նաև տեսանյութ է ներկայացրել ծննդյան արարողությունից:

Տեսանյութը`մեր տելեգրամյան ալիքում

Նշանակվեցի տնօրեն… Բաժանումից հետո Էլիզ Մելիքյանը լավ լուր է հայտնել

Երեկ շոումեն Արամ Մելիքյանի դուստրը`Էլիզ Մելիքյանը, համացանցային տևական քննարկումներից հետո հայտնեց իր և սիրելիի բաժանման մասին:

Այս հրապարակումից հետո մարդիկ մեկնաբանություններում փորձում էին քաջալերել երիտասարդ աղջկան`նշելով, որ ամեն բան դեռ առջևում է, և նա կկարողանա գտնել իր իրական սիրուն:

Հայտարարությունից ժամեր անց Էլիզը հերթական  նորությամբ կիսվեց, սակայն այս անգամ ոչ բացասական: Նա հայտնեց պաշտոնի բարձրացման մասին:

Մանրամասները`տեսանյութում

Ես ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասին

Արամ Մելիքյանի դուստրը`Էլիզ Մելիքյանը, համացանցային տևական քննարկումներից հետո հայտնել է  իր և սիրելիի բաժանման մասին:

StarNews-ը տվյալ թեմայի շուրջ կապ էր հաստատել Էլիզի հետ, սակայն վերջինս հերքել էր լուրը:

Արդեն րոպեներ առաջ Էլիզն անկեղծ գրառումով է ներկայացել,

«Չգիտեմ՝ ինչքան բնական կարելի է ասել, բայց ուզում եմ կիսվել։ Վերջին շրջանում կյանքումս մեծ փոփոխություններ եղան։ Այլևս ես և Հարութը միասին չենք։ Չկա սկանդալ, չկա սուր պատճառ։ Ուղղակի հասկացանք՝ մեզ համար այլ ճանապարհներ են բացվել։

Ինձ համար շատ բարդ ու խառը փուլ էր, բայց միաժամանակ՝ ինչ-որ տեղ հանգստացնող։ Հիմա առաջին անգամ ապրում եմ առանձին։ Սկզբում վախ կար՝ կկարողանա՞մ, կսովորե՞մ։ Բայց ամեն օր սովորում եմ։

Հաճախ հարցեր եմ ստանում, խոսակցություններ են լինում, մեկնաբանություններ։ Մարդիկ ամեն ինչ ուզում են հասկանալ, վերլուծել կամ դատել։ Բայց ուզում եմ ասել՝ ես հանգիստ եմ իմ մեջ։ Ծնողներս լիովին սատարում են ինձ, ու դա ամենակարևորն է։

Գրում եմ սա ոչ թե որ բացատրեմ, այլ որովհետև սա էլ է կյանքի մի փուլ, ու ես չեմ ուզում ձևանալ, թե ամեն ինչ միշտ նույնն է։ Եթե դու էլ հիմա ապրում ես բարդ փոփոխությունների մեջ՝ ուղղակի հիշիր՝ բնական է, բուժվում է, ու հետո սկսվում է նոր բան»: