Երեկ տեղեկացրել ենք, որ երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդին`Ռուբենն ու կինը`Մերին, ցավալի լուրով են կիսվել: Ինստագրամյան էջում նրանք տարածել էին հաղորդագրություն`մտերիմ հարազատի` կյանքից անժամանակ հեռանալու մասին:
Պարզվում է մահացողը Ռուբենի հորեղբայրն է, ով նաև Վարդուհու քրոջ ամուսինն է: Տարիներ առաջ երկու քույր ամուսնացել էին երկու եղբոր հետ: Վարդուհու որդու համար հորեղբայրն հայրիկի նման է եղել: Այս կորուստն ընտանիքի համար չափազանց մեծ է:
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Լյուսիի ու Սոսի սիրավեպը ժամանակին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սա Լյուսիի կյանքի ցավոտ էջերից մեկն էր.
«Սոսից սիրելով եմ բաժանվել, բայց ես եմ գնացել բաժանման։ Ինքը բազմիցս տարբեր հարցազրույցերում նշելա, որ իրեն թողել եմ, ես վատն եմ։ Մենք Սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք։ Ես ունեի խնդիր, կյանքում մի կետ կար ես ունեի խնդիր ու ինձ պետք էր խնդրի լուծում, իսկ այդ լուծման մեջ Սոսը իրեն ներկա չտեսավ:Մտածել եմ նրա մոտ վերադառնալու մասին, բայց այդ քայլը չեմ արել։ Վստահ եմ՝ եթե այդ շրջանում վերադառնայի, Սոսն ինձ կընդուներ։ Բայց համոզվել եմ՝ եթե որևէ բան կոտրվում է, շարունակելն անհնար է։ Սոսը եղել է այն մարդը, ում չեմ ափսոսում, որ ունեցել եմ կյանքումս»։
Լյուսին 5-6տարի հարաբերություններ է ունեցել մի մարդու հետ, հետո բաժանվել` հանուն Սոսի.
«Ես պետք ա էդպես չանեի, 6 տարի շարունակ ունեի շատ մտերիմ ընկեր։ Նենց չի, որ ես ափսոսում եմ, բայց էդ մարդուն ես ցավացրի։ Ես իմ ներսով շատ արդար մարդ եմ և չեմ սիրում, երբ լավ մարդկանց հանդեպ լինում եմ անարդար։ Էտ պարագայում ես եղել եմ անարդար։ Երկար ժամանակ մտածում էի` տեսնես էդ մարդը ինձ կների,որովհետև ես մեծ ցավ եմ տվել,ինքը մի շաբաթում դարձավ ուրիշ մարդ`- 20կգ։Դրանից հետո միացանք, փորձեցինք, բայց երկրորդ անգամ չի լինում»։
«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր երգչուհի Սոնա Շահգելդյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Աշխույժ ու անմիջական աղջկա չարաճճիությունները ստվերում էին թողում նրա ձայնային տվյալները.
«Մամաս ասում էր՝դու պիտի տղա ծնվեիր անպայման։ Էն ժամանակվանից եղել եմ աշխույժ, խելառ, բայց դա ինձ երբեք չի խանգարել, շատ օգնելա և տղաներին էի ծեծում իհարկե»։
Երբ նա փոքր էր, ծնողները հեռացան իրարից հայրիկի հետ կապն այսօր ընդհատված է.
«Վաղուց չեմ տեսել ՝ինքը պետք ա ցանկանա,որ ինքը ցանկանա, ես այդ կապը կպահեմ ։ Մեր մեջ չի եղել վեճ, կռիվ, որ չենք ուզում խոսել վերջ»։
2015 թվականին հայտնի դարձավ, որ Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, այսօր նա մի որդի ունի.
«Ինքը հիմա Միացյալ Նահանգներում ա և իրա կյանքը պատկերացրելա տենց։ Մի որոշ ժամանակ եղել ա դադար, չենք շփվել ,բայց կապը միշտ կա ու ես հիմա իմ կյանքը փորձում եմ դասավորել այլ կերպ»։
Հաճախ հայտնվելով քննադատությունների ու քննարկումների կենտրոնում` նա չի կոտրվում այդ ամենից։
«Մարդու նկատմամբ մարդ մնալ է պետք»,-ասում է նա` հորդորելով երբեք չվատաբանել լավ մարդկանց։
«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Գուրգեն Դաբաղյանը։
StarNews-ը հետևեց զրույցին,որի ընթացքում Գուրգենը անկեղծ խոսեց սիրելիի մասին.
«Պետքա սիրուն լինի սկզբից, գրավիչ լինի, որ ցանկություն ունենաս իրա հետ շփվելու, իսկ իմ Իննան էդ ամեն ինչն ուներ` չափից էլ մի բան էլ շատ։ Իր տեսքով, իր կանացիությամբ, իր բոյ բուսով: Հետագա շփումը որպես մարդ, ինձ ավելի տարավ էմոցիաները շատացնելուն: Մենք շփվում էինք դեռ ինքը դպրոցական էր, բայց որ մտածելակերպն ու աշխարհայացքը բավական հասուն էր»։
Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջում առաջին անգամ հրապարակել է դստեր`Եվայի մասնակցությամբ տեսանյութ: Տեսանյութում փոքրիկը հայրիկի գրկում է, իսկ Անդրեն նրան յոգուրտ է ուտացնում:
Հավելենք, որ այս հրապարակումով Անդրեն պատասխանում է այն լուրերին, որ բռնություն է գործադրել ընտանիքի հանդեպ:
Նշենք նաև, որ ամիսներ շարունակ քննարկվում է Անդրեի և Անիի բաժանումը, որն առավել թեժացավ Անիի սկանդալային հրապարակումից հետո:
StarNews-ը հետևել է «24TV» -ի Ալինա Արայանի հետ ունեցած զրույցին և առանձնացրել հետաքրքիր մասեր։ Խոսելով եթերից`հեռուստաէկրանների հեշտ ընկալվող պրոդուկցիայից և բակային «փողոցային» կրիմինալ տարեր պարունակող ֆիլմերից, դերասանուհին ասաց.
«Նկատել եմ, որ գնումա դեպի դեգրադացում։ Իմ անձնական համոզմունքն է, որ մանկապարտեզից երեխաներին պետք է սովորեցնենք, ովքեր են մեր հերոսները։ Դու ինչ ցույց տաս, ժողովուրդը դա կնայի, կընկալի ու կընդունի։ Եթե դու ցույց ես տալիս շատ էժանագին բաներ, դրանք երեխաները սովորելու են։ Դու պիտի հայրենասիրություն ներարկես մանկապարտեզից»:
Երկրի ներկայիս իրավիճակը եղավ զրույցի կարևոր թեման.
«Մենք հզոր ազգ ենք: Ինձ թվում ա ձուկը գլխիցա փտում։ Պետքա վերևը շտկվի, որ հետո սիրուն դարակներով դասավորվի և ամեն մեկն իր տեղում լինի։ Էս երկրում վատն էն ա, որ ոչ մեկ իր տեղում չի, ոչ մի բան իր տեղում չի։ 2018ին շատերս էինք հավատում, որ մեր երկրում գալու ա, շատ սիրուն ժամանակաշրջան։ Մենք չէինք պատկերացնում, որ էսպիսի բան ա լինելու։
Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում ղեկավարին` լավ չի՞ պահում իրեն, հայեցի չի՞ պահում, հայ չի՞, նորմալ մարդ չի՞, չի՞ սիրում հայն ու Հայաստանը, պիտի փոխենք իրան»։
Շոումեն Արամ Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ դուստրը Էլիզան, որոշել է առանձին ապրել։ Ինչպես Արամն էր իր խոսքում նշել` Էլիզան ասել է, թե իր կյանքում նոր փուլ է սկսվում, իսկ ինքն ու Լիլիթը, հարգելով նրա ցանկությունն ու տարիքը, համաձայնել են նրա որոշմանը։
Շոումենը միաժամանակ ընդգծել է, որ հետագայում կպատմի, թե ինչպես է իրականում վերաբերվում այդ որոշմանը և ցույց կտա ընտանիքի արձագանքը։ Նշենք, որ Էլիզան շուտով 20 տարեկան է դառնալու։