Գողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներ

Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու կինը`Քրիստինա Հովհաննիսյանը, բավականին սիրված և սպասված են հանրության կողմից: Նրանք ակտիվ են սոց.ցանցերում, որտեղ կիսվում են իրենց առօրյա կյանքի և գործունեության հրապարակումներով:

Այս անգամ էլ Գևորգն Ինստագրամում հրապարակում է արել`այդպիսով ցույց տալով, որ իր մեքենայի դետալը գողացել են:

«Ապրեք տանողներ»,- կից գրել է դերասանը:

Ինչ տեսք ունեին առաջ, և ինչ տեսք ունեն այսօր դերասան ամուսիններ Պոնչն ու Տոման

Երկար ժամանակ  լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, սիրված դերասաններ Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշեցին իրենց երջանկությամբ կիսվել նաև հանրության հետ։ 

Այդ օրից ի վեր համատեղ հրապարակումները հանգստից, առօրյայից առավել շատ են, ինչն էլ հետևորդների կողմից բավականին սպասված է:

Տարոնը վերջին շրջանում բավականին նիհարել է`կորցնելով մի քանի տասնյակ կիլոգրամներ: Հերթական հրապարակման մեջ էլ երևում է, որ նա ինտենսիվ նիհարում է: Նշենք, որ զույգն այս տարիների ընթացքում շատ է փոխվել:

Առաջարկում ենք դիտել նրանց լուսանկարները`առաջ և հիմա տարբերակով:

Idram գովազդողներ` Գարիկ Պապոյան, Արամ MP3, Սոս Ջանիբեկյան, Լիանա Վանոյան, ու՞ր եք. սա անպայման կարդացեք` միգուցե ձեր «զոhերից» է

Այս պահին տեղի է ունենում բանկային զեղծարարարություններից տուժած քաղաքացիների ակցիան: Ակցիային մասնակից քաղաքացիների մեջ կային նաև Idram-ից տուժածներ, որոնցից մեկը 168.am-ի հետ զրույցում ասում է հետևյալը.

«Idram հավելվածից եմ տուժել. տեսա՝ փողերս տանում եմ, մի րոպե հետո հասել եմ բանկ, ասել են՝ դիմում գրի»:

Քաղաքացին նշել է՝ պատկան մարմինները ոչինչ չեն անում, ստիպված իրենք դիմել են լրատվամիջոցների օգնությանը:

Այս նյութը տեսնելուց հետո ակամայից հիշեցի մեր սիրելի աստղերին, ովքեր գովազդում էին IDram-ի հավելվածը և IDram-ի այլ ծառայություններ:

Ակամայից հարց առաջացավ` Սիրելի Արամ Mp3, Գարիկ Պապոյան, Լիանա Վանոյան,Սոս ջանիբեկյան, Անի Արզումանյան, Լյուսի Հայրապետյան, Դիանա Մալենկո, ու՞ր եք, տարածքում ե՞ք…

Դուք լուրջ մարդիկ եք ու վսհատ եմ մի գովազդային պատվեր վերցնելուց առաջ անպայման մտածում եք դրա հետևանքի մասին ու հաստատ միայն փողի մասին չեք անում ու հենց այսօր միգուցե հենց Ձեր գովազդի ուղղակի կամ անուղղակի «զոհերից մեկը»-ն է հենց այս տուժողը կամ նրա նման բազմաթիվ տուժողներ, քանի որ Ձեր գովազդներին հետևում են, Ձեզ վստահում ու այդ վստահության շնորհիվ ամենայն հավանականությամբ գնում դառնում են այսպիսի տուժող:

Սիրելի աստղեր, մեծ վստահություն ունենք, որ Դուք, տեսնելով Ձեր գովազդած ապրանքանիշի վերաբերյալ  այսպիսի նորություն ու հասկանալով, որ նրանցից կան տուժողներ` Ձեր էջերից կհեռացնեք այդքան գովերգող ռիլլերը:

Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել է հայազգի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը

Ֆրանսիայի «Ձայնը» (The Voice TF) հեռուստանախագծում հաղթող են ճանաչվել Մարսելում ապրող հայազգի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը: Ժյուրիին ամենից շատ տպավորել է նրանց կատարումը` դուդուկի  նվագակցությամբ:

Փայլուն զգեստներ,շքեղ տորթ ու հայտնի երգիչներ.բացառիկ կադրեր`Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան 50-ամյակից

Տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն էր:

Շողերինան նշում է իր 50 ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպել Դվին ռեստորանային համալիրում: Տասնյակ հյուրեր, շքեղ ձևավորում, հատուկ ընտրված դրես կոդ ու հայտնի երգիչներ։ 

Խնջույքին իրենց կատարումներով մասնակցել են Արկադի Դումիկյանն ու Արմենչիկը, Սարոն, Արման Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը և այլք։ 

Դե իսկ միջոցառման հաղորդավարներն էին Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը։ 

Տաթև Ասատրյանն իր համերգի առաջին տոմս գնած երկրպագուհուն շքեղ անակնկալ մատուցեց. բացառիկ ու հուզիչ կադրեր

Օրերս Մոսկվայում կայացավ երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը։ Երգչուհին կատարեց ոչ միայն իր հիթային երգերն, այլ նաև հայրենասիրական տարբեր կատարումներ։   Տաթևի մենահամերգների ժամանակ անբաժան մասն են դարձել անակնկալները։ 

Մոսկվայում կայացած համերգի ժամանակ անսպասելի անակնկալ էր սպասվում առաջինը տոմս գնած հանդիսատեսի համար, ով նաև Տաթևի մեծ երկրպագուն է: Նվեր՝ երգչուհու հետ համագործակցող ավիաընկերությունից, դեպի Երևան մեկ տարվա անվճար չվերթների սպասարկման տեսքով։

Այս անակնկալը հուզեց ու երջանկություն պարգևեց երկրպագուհուն, ինչպես նաև ողջ հանդիսատեսին:

Մայա Մարգարյանը մոր՝Ժենյա Մկրտումյանի կորստի և նրան տեսնել չհասցնելու մասին

«Խոստովանություն» հաղորդման հյուրն էր Մայա Մարգարյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Երգչուհին խոսեց հայրիկի կորստի մասին.

«Ցավոք սրտի հայրս երկար չապրեց։7տարեկան էի հիշում եմ այդ օրը :Բժշկական սխալ տեղի ունեցավ…Շատ ցավում եմ ,որ իրա հետ հասուն տարիքում չեմ չփվել»։

Երգչուհին Ֆրանսիայում էր, երբ մայրը՝ Ժենյա Մկրտումյանը, հրաժեշտ տվեց իր կյանքին.

«Մի քանի ժամ հետո եկա։ Լավ չէր զգում իրեն։ Հենց այդ օրը գնում էր սրտաբանի մոտ։ Չհասավ բժիշկի դուռ, դեպքը կատրվեց։ Ես նույնիսկ դիագնոզը ֆրանսիական բժիշկներին էի ցույց տալիս, որ հասկանայի` կարողա, եթե շուտ իմանայի, ինչ-որ բան կարողանայի անել, ասեցին ՝ոչ։ Անսպասելի էր այնքանով, որ պլանավորում ես մի բան, որ հեսա պետք է հանդիպես, երեխան տեսել էր միայն սկայպով։ Ես չէի հավատում, որ դա իմ հետ կարա պատահի…»։

Արամ Մելիքյանի հրապարակումը. մեքենա է բռնկվել. ժամանել են հրշեջներ

Րոպեներ առաջ շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամի ընտանեկան էջում հրապարակել է կադրեր ու պատմել, որ դեպք է տեղի ունեցել ազգությամբ վրացի մարդկանց ավտոմեքենայում:

Մեքենայից ծուխ է դուրս եկել ու կրակ բռնկվել, ինչի ժամանակ մի քանի վարորդներ, այդ թվում շոումենն օգնություն են ցուցաբերել: Ժամանել են հրշեջներն ու հանգցրել կրակը:

Ինչպես Արամն է նշել`բարեբախտաբար տուժածներ չկան:

Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան շքեղ անակնկալը.կեսգիշերին տան բակում երգել են Սարոն, Հռիփսիմե Հակոբյանը և այլք

Այսօր`մայիսի 4-ին, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Շողերինան նշում է իր 50 ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել եւ հենց այս պահին մի քանի հարյուր անձից բաղկացած հյուրերով նշում է Դվին ռեստորանային համալիրում:

Դե իսկ կեսգիշերին ընտանիքը անակնկալ է մատուցել. շքեղ ծաղիկներ, տորթ, հրավառություն և որ ամենակարևորն է`հայկական շոու բիզնեսի մի շարք կատարողներ`Սարոն, Հռիփսիմե  Հակոբյանը,  ներկա են գտնվել և կենդանի կատարմամբ շնորհավորել Ալեքսանյանի կնոջը:

Ներկայացնում ենք կեսգիշերի անակնկալը, իսկ ավելի ուշ կներկայանանք այսօրվա խնջույքի կադրերով: StarNews-ը շնորհավորում է:

Տեսանյութը`նաև մեր տելեգրամյան ալիքում

Քրիստինա Եղոյանի քրոջ ամուսինը խոշոր ավտովթարի է ենթարկվել… Մանրամասներ

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Քրիստինան իր ինստագրամյան էջում կիսվում է հոլովակներով և հենց այդպես էլ կապ պահում իր երկրպագուների հետ։ 

Դերասանուհու հրապարակումներում շատ հաճախ կարելի է տեսնել նաև նրա քույրիկին՝ Նարեին, ով ևս ունի բազմաթիվ հետևորդներ և հետաքրքրում է հանրությանը։

Քույրերը հաճախ են հումորային բնույթի տեսանյութերով կիսվում, սակայն երեկ Նարեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ ամուսինը վթարի է ենթարկվել.

«Աստված Մեր կողքինա։ Շատ զգոն և ուշադիր վարեք մեքենա… 

Խնդրում եմ…

Ձեզ տանը սպասող կա։ Վիճակը կայուն ա, վնասվածքներ ու կոտրվածքներ կան…»։ 

Հրապարակմանը կից գրել էր Նարեն։

StarNews-ը առողջություն է մաղթում։