Ռոզա Դավթյանի մայրիկի շքեղ տեսքը`դստեր հարսանիքին

Երեկ ողջ համացանցով մեկ տարածվել էր երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքի կադրերը: Ռոզան և սիրելին`Գուրգենը, եկեղեցում օրհնություն ստանալուց հետո երևանյան ռեստորաններից մեկում նշեցին իրենց միությունը: Դերասանուհին անչափ գեղեցիկ հարսիկ էր:

Ռոզայի մայրը, ով մշտապես աչքի է ընկել իր երիտասարդ լինելով, երեկ էլեգանտ տեսք ուներ: Նա նախ սպիտակ, ապա սև զգեստ է կրել ու հիացրել իր տեսքով:

Ինչպես է Դիանա Գրիգորյանը հուզվում և հատուկ խոսք ասում Ռոզա Դավթյանի մաhացած հայրիկի մասին. բացառիկ կադրեր

Տեղեկացրել ենք, որ այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի  հարսանիքն էր:  Մի քանի տեսանյութերի տեսքով ներկայացրել ենք դերասանուհու մուտքը եկեղեցի, ռեստորան, հուզիչ պարը եղբոր հետ և այլն:

Այս անգամ ներկայացնում ենք սցենարիստ Դիանա Գրիգորյանի հուզիչ խոսքը`դերասանուհու հարսանիքին:

Դիանան հուզվում է`խոսելով Ռոզայի մաhացած հայրիկի մասին: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Հուզիչ տեսանյութ. Ռոզա Դավթյանն արտասվում է եղբոր հետ պարելիս

StarNews-ն այսօր մի քանի տեսանյութով ներկայացրել է սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանյաց արարողության կադրերը: Դերասանուհին անչափ գեղեցիկ ու էլեգանտ տեսքով է: Երեկոն լի է հուզիչ դրվագներով, որոնցից մեկն էլ դերասանուհու և եղբոր պարն է, որի ժամանակ արտասվում են և´ Ռոզան, և´ ներկաները:

Ինչպես է Ռոզա Դավթյանի սկեսուրը դիմավորում նորապսակներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Տեղեկացրել ենք, որ Ռոզա Դավթյանն այսօր ամուսնանում է: Մի քանի ամիս նշանված լինելուց հետո Ռոզան և սիրելին`Գուրգենը, այսօր միմյանց հավերժ տեր և հնազանդ լինելու խոստում են տվել:

 

StarNews-ը ներկայացրել է զույգի հարսանիքի առաջին բացառիկ կադրերը, ինչպես նաև եկեղեցում օրհնություն ստանալը:

Այժմ ներկայացնում ենք տեսանյութ , որտեղ երևում է` ինչպես է Ռոզայի սկեսուրը դիմավորում նորապսակներին`մեղրով ու լավաշով:

Ռոզա Դավթյանին խորան ուղեկցել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը

Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր՝ ապրիլի 27-ին, ամուսնանում է: Դերասանուհուն եկեղեցու խորան է ուղեկցել նրա  հորեղբայրը` ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը:

Շքեղ զգեստ ու նուրբ դիմահարդարում. տեսանյութեր`դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքից

Տեղեկացրել ենք, որ դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր ամուսնանում է: Մի քանի ամիս նշանված լինելուց հետո Ռոզան և սիրելին`Գուրգենը, այսօր միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել:

Դերասանուհին իր հարսանիքի օրվա համար շքեղ զգեստ ու նուրբ դիմահարդարում է ընտրել`ստանալով անչափ գեղեցիկ հարսանեկան կերպար:

Տեսանյութերը`մեր տելեգրամյան ալիքում 

Այսօր` մաhացած հայրիկի ծննդյան օրը, Ռոզա Դավթյանն ամուսնանում է… Հուզիչ հոլովակ

Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր ամուսնանում է: Մի քանի ամիս նշանված լինելուց հետո Ռոզան և սիրելին`Գուրգենը, արդեն եկեղեցում միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել:

Հատկանշականն այն է, որ Ռոզան իր հայրիկի ծննդյան օրն է ընտրել իրականացնել իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը:

Հավելենք, որ Ռոզայի հայրիկը տարիներ առաջ է մահացել:

«Մեր ընտանիք քնքշություն եկավ»… Ծնվել է Շուշաննա Թովմասյանի դուստրը. ինչպես է անվանակոչել դստերը դերասանուհին

Ժամեր առաջ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երրորդ երեխան: Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էտնա:

«Հիմա մենք առավել քան լիարժեք ընտանիք ենք:Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվեց մեր դստրիկը`Էտնան»,- գրել է Շուշաննան ինստագրամյան էջում։ 

Նշենք, որ դերասանուհին ավելի վաղ հրապարակել էր ընտանեկան ֆոտոշարք ու գրել. 

«Լավ սկիզբը գործի կեսն է, իսկ լուսավոր շարունակությունը ՝ անփոխարինելին… Ու էլի Մենք, բայց արդեն նոր կազմով։ Շուտով կհանդիպենք մեր աղջիկ»:

StarNews-ը շնորհավորում է:

Ամսի 5-ին ամուսնանում եմ. ինչու է Հրաչուհի Ութմազյանը նման հայտարարություն արել. բացառիկ մանրամասներ

Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդաշարի հերթական հյուրերն էին դարձել Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։

Հաղորդման հատվածներից մեկում Հրաչուհին զանգահարել էր Գագիկ Սուրենյանին ու ասում էր, թե իբրև ամսի 5-ին ամուսնանալու է ու իրեն անհրաժեշտ է, որ Սուրենյանը ցրի ամպերը, որպեսզի հարսանիքի օրը լավ եղանակ լինի։

Զանգը, բնականաբար, հումորային բնույթ էր կրում։ Սուրենյանն էլ, իր հերթին, նշել էր, որ նման բան հնարավոր չէ, փոխարենը՝ Հրաչուհուն երջանկություն էր մաղթել։

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը հղի է. հուզիչ տեսանյութ

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը այս շրջանում չի նկարահանվում հեռուստասերիալներում, սակայն բավականին մեծ ակտիվություն է պահում սոցիալական ցանցերում:

Րոպեներ առաջ դերասանուհին հուզիչ հրապարակում է արել`հայտնելով իր հղիության մասին: Դերասանուհին և ամուսինը սպասում են իրենց առաջնեկին: Ապագա մայրիկի և հայրիկի կոչումով գլխարկներով դերասանուհին և ամուսինը հոլովակ են նկարել ու ներկայացրել հետևորդներին`նաև ցույց տալով փոքրիկին` ուլտրաձայնային հետազոտությամբ:

«1+1=3 ❤️ Մենք սպասում ենք քեզ»,- կից գրել է Եվան:

StarNews-ը շնորհավորում է` մաղթելով առողջ բալիկ:

Տեսանյութը դիտեք նաև մեր տելեգրամյան ալիքում