Վրшերթի է ենթարկվել ու hիվանդանnցում մաhացել հայտնի մոդելը. Աստղային օրվա ամփոփում

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Այսօր Ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Օրվա առթիվ՝ Հռիփսիմե Ելինյանը հրապարակել էր մայրիկի լուսանկարներն ու դրանց կից ջերմ գրառում կատարել։

Տոնական հրապարակում էր ներկայացրել նաև ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը՝ շնորհավորելով «բոլոր նրանց, ովքեր սիրում են առանց պայմանների»։

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն էլ ուրախալի լուրով էր կիսվել՝ հայտնելով, որ ինքն ու ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, երրորդ փոքրիկին են սպասում։ Զույգը դուստր է ունենալու։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում ընտանեկան ջերմ կադրերով էր կիսվել։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ինստագրամյան իր էջի story բաժնում եղբոր կնոջ հետ համատեղ լուսանկար էր տարածել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Վրաերթի է ենթարկվել ու մահացել «Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսին արժանացած Գյուլեր Էրդողանը։ Մոդելը հարբած վիճակում փախել է ոստիկաններից, ինչի հետևանքով էլ դեպքը տեղի է ունեցել։

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել, այս մասին հայտնում է factor․am-ը

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երեկ խոսել էր ամուսնալուծության մասին. «Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։
Նշենք, որ օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրվարույթ նախաձեռնելու առիթ լինել:

Բռնшկшլ Անդրեին դnւրս շպրտեք. երկրպագուները պահանջում են Անդրեին հեռшցնել «Հայսուպերսթարի» ժյուրիից

Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ եթեր է վերադառնում «Հայսուպերսթար» երաժշտական նախագիծը՝ 6-րդ եթերաշրջանով։

Ժյուրիի կազմում ընդգրկված է նաև երգիչ Անդրեն, ով հատուկ նախագծի համար ժամանել է Հայաստան։ Երգչի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի սկանդալային հայտարարությունից հետո, սակայն, երկրպագուները պահանջում են Անդրեին հեռացնել հաղորդման ժյուրիի կազմից՝ նրան մեղադրելով բռնության մեջ։

Նախագծի պաշտոնական էջի մեկնաբանությունների հատվածում կային նմանատիպ գրառումներ. «Հուսանք Անդրեին արդեն հեռացրել եք նախագծից», « Էս բռնակալ Անդրեին դուրս շպրտեք ժյուրիի կազմից» և այլն։

Հավելենք, որ երգիչը դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ։

Ես քեզ չեմ հավատում, դու մանիպուլյատոր ես. Ելենա Բորիսենկոն պաշտպանում է Անդրեին

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հրապարակմանը:

«Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ:  Բայց ես քեզ չեմ հավատում, իբրև բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել՝ բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես: Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից»:

Հիշեցնենք, որ երեկ Անի Օհանյանը հետևյալ բացահայտումն էր արել իր ինստագրամյան էջում.

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։
Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝
«Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»
Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:
Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»:

Շուշաննա Թովմասյանը հղի է… Դերասանուհին հայտնել է երրորդ երեխայի սեռը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է իր երրորդ երեխային։ 

Այդ մասին Շուշաննան հայտնել է ինստագրամյան էջում։ 

Նա հրապարակել է ընտանեկան ֆոտոշարք ու գրել. 

«Լավ սկիզբը գործի կեսն է, իսկ լուսավոր շարունակությունը ՝ անփոխարինելին… Ու էլի Մենք, բայց արդեն նոր կազմով։ Շուտով կհանդիպենք մեր աղջիկ». Գրել էր Դերասանուհին ու նաև շնորհավորել կանանց մայրության օրվա առիթով։

«Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին»

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անի Օհանյանի գրառումը շատ անսպասելի էր, մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին:

Համարձակ ու հակասական քայլ էր։ Մի կողմից սա կարող է լավ խթան լինել նման իրավիճակում գտնվող կանանց համար, որ դուրս գան անառողջ հարաբերություններից, մյուս կողմից էլ Անին մտել է Անդրեի անձնական տիրույթ և հրապարակում է նրա անձնականը։ Մարդը վստահել ու մտել է անձնական հարաբերությունների մեջ, որտեղ կարող է լինել չար, ագրեսիվ, վատը ու եթե առաջին անգամ բախվում ես դրան պետք է հեռանաս, ոչ ոք քեզ չի ստիպել «երջանիկ» զույգ խաղալ, դուրդ չէր եկել որևէ արարք-պարզապես հեռացիր։ Իսկ բավականին ճանաչված, հարյուր տարվա սիրված երգչի ու պարզապես մարդու անձնական դաշտ մտնելն ու նրան բոլորի առաջ «բացահայտելը», չգիտեմ միանշանակ չի»։

Մինչ օրս հիշում ՝լաց եմ լինում.Աշոտ Եդիգարյանը որբանալու,քրոջ և եղբոր մահվան մասին և ոչ միայն

«Տեսլական» հաղորդաշարի հյուրն էր դերասան Աշոտ Եդիգարյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Ինչպե՞ս է ապրում արտիստը` Հայաստանից հեռու լինելով.

«Շատ դժվար է… Երևանցին պիտի Երևանում ապրի։ Ես ճիշտ չեմ համարում, որ ստեղ եմ հիմա։ Ապրում ես, փառք Աստծո, բայց Երևանի կարոտը տանջում է ամեն օր, լիարժեք չես ապրում, գոյություն ես պաշտպանում»։

Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ դերասանը արտերկրում աշխատում է ոչ մասնագիտական աշխատանքով, քանի որ պետք էր գումար աշխատել:

«Տարածել էին, թե տաքսի եմ վարում,բայց ես ոչ մի անգամ տաքսի չեմ վարել։ Անցած տարի աշխատել եմ ծերերի մանկապարտեզում, տարիքով մարդկանց զբաղեցնում ես, միկրաֆոնը միացնում ես, երգում են, պարում են, խաղեր ես կազմակերպում։ Այդ գործն էի անում, երբ եկա Հայաստան, ուրիշ մարդ էին վերցրել իմ փոխարեն, հիմա չեմ աշխատում։ Այդ ասեկոսեները, ֆեյսբուքում ինչ ասես գրում են»։

Աշոտ Եդիգարյանը բավականին երիտասարդ էր, երբ կորցրեց հորը։ Ինչ ծանր օրերի միջով անցավ նա այդ շրջանում.

«Ես միշտ վախեցել եմ հորս կորցնելուց։ Երբ կորցրի, որբացա ու մինչև այսօր հիշում եմ, մենակ լինելիս նույնիսկ լաց եմ լինում։ Ինքն ինձ համար խորհրդանիշ էր, կատարյալ էր ամեն առումով։ Հորս հետ շատ կապված էի»։

Մինչև իր ծնվելը` իր ավագ քույրն ու ավագ  եղբայրը մեկ տարվա մեջ մահացել են։ Նրանց մահից 5 տարի հետո ծնվել է Աշոտ Եդիգարյանը.

«Սա ճակատագրի դաժան խաղ էր հորս համար։ Երբ պատերազմից 7 տարի հետո գալիս է, մի տարվա մեջ 6 և 9 տարեկան երեխաների մահը՝ ծանր հարված,սարսափելի էր…»։

Ինգա Արշակյանը` մայրիկի առողջական խնդրի, օտար երկրում ապրելու և մենակ զգալու մասին

«Հայացք» հաղորդմանը հյուրընկալվել էր Ինգա Արշակյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Ազգայինը մեծ հաջողությամբ հանրայնացնող արտիստի համար ծանր է հայտնվելն օտարության մեջ։ Սակայն վերադարձը կարող է նոր ու հզոր լիցքերով մղել ստեղծագործական նոր փուլի.

«Հավատացեք, ես այստեղ ավելի հաստատուն եմ քայլում և ավելի ապագա եմ տեսնում ինձ և իմ երեխաների համար։ Այնպես չէ, որ օտար հողում ինքնահաստատված հայը քիչ գործ է անում հայրենիքի համար»։

Աշխատանքային գործունեությունից խոսելով` Ինգան նշեց.

«Շուրջ 10տարի եթերում չենք եղել,որովհետև որոշել էի ես ինքս էլ նվիրել ինձ ընտանիքին։ Իմ երեխաներն իմ կարիքն ունեին։ Եթե ես այդ փոքր հասակը կորցնեի, այլևս հետ չէի բերի այդ տարիքն ու այդ ժամանակը. ամբողջովին ինձ նվիրել էի մայրությանը։ Լինում են շրջաններ, երբ պետք է հաղթահարես, բայց չես կարող հաղթահարել առանց վերին ուժի։Մանավանդ, երբ կան առողջական խնդիրներ ծնողիդ մոտ, երբ հեռու ես հայրենիքիցդ, երբ մենակ ես քեզ զգում։ Երբ մենակ ես մնում, հասկանում ես,որ մարդ մենակ է գալիս,մենակ է գնում և մենակ էլ պետք է հաղթահարի այդ խնդիրը ու դիմում ես առ Աստված. ամենաուրախ ու ամենատխուր պահերին նա արձագանքում է»։

Օրս սկսում էր անհանգստությամբ` կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից,ջենթլմենի դիմակի հետևում սարսափելին էր թաքնված. Անդրեի կինը պատմում է

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, ինստագրամյան իր էջում գրառում է կատարել․

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։

Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի։ «Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։

Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:

Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:

Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»։

Վերակենդանացմшն բաժանմունքում մաhացել է սիրված երգիչը. հայտնի է պատճառը. Աստղային օրվա ամփոփում

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը սոցիալական հարթակներում հոլովակ էր հրապարակել՝ հայտնելով, որ երգիչ Միհրան Ծառուկյանը անակնկալ է մատուցել քաղցկեղ ախտորոշմամբ երեխաներին՝ հյուրընկալվելով նրանց։ «Շնորհակալ ենք բարեսրտության համար», նշված էր հրապարակման մեջ։

Երգիչ Հարութ Փամբուկչյանն էլ համատեղ տեսանյութ էր տարածել Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ։ Փամբուկչյանը կիթառ էր նվագում, Ռազմիկ Ամյանն էլ կատարում էր հայկական ամենասիրված երգերից մեկը։ Արտիստների հրապարակումը մեծ արձագանքների էր արժանացել։

Սիլվա Հակոբյանն էլ հետևորդների հետ կիսվել էր իր ամենահայտնի երգերից մեկի հուզիչ նախապատմությամբ։

Դերասանուհի Մերի Մակարյանը, ով ինստագրամյան իր էջում նոր կոնտենտով է ներկայանում, ասմունքելով հայ դասականների ստեղծագործությունները, հերթական նմանատիպ հոլովակն էր հրապարակել։

Ռեփեր Պաշա Տեխնիկը մահացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը և ընկերները։ Նրա վիճակը  հանկարծակի վատացել է, երաժշտին անջատել են ЭКМО սարքից, բժիշկները արձանագրել են նրա մահը։ Ռեփերը տեղափոխվել է թայլանդական հիվանդանոց, երբ անծանոթ երկրպագուի կողմից ստացած արգելված նյութերից օգտվել է։ Բժիշկները ավելի քան մեկ շաբաթ պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել Տեխնիկին չի հաջողվել։