Կարոտել եմ կոլեգաներիս ու ընկերներիս. Ինչ էր ասել մաhից առաջ Գուժ Մանուկյանը. հուզիչ մանրամասներ

Կյանքի վերջին տարիներին Գուժ Մանուկյանն այլևս բեմ չէր բարձրանում, պատճառը՝ հիվանդությունն էր, որի մասին չէր ցանկանում խոսել։  

«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ շրջապատված եմ լավ ընկերներով, կոլեգաներով։ Մեկ տարի է, ցավոք, չեմ շփվել նրանց հետ հիվանդության պատճառով։ Վիրահատությունից հետո չեմ կարողանում այլեւս բեմ բարձրանալ։ Կարոտել եմ ինչպես իմ կոլեգաներին, ընկերներին, այնպես էլ հանդիսատեսին»,- նշել էր դերասանը։

Հիշեցնենք՝ 88-ամյա դերասանի, ՀՀ վաստակավոր արտիստի մահվան մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Լուրը հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Ցավակցում եմ մեզ բոլորիս». Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը՝ Գուժ Մանուկյանի մահվան լուրից հետո

Տեղեկացրել ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:

Այդ մասին սոցիալական էջում հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միության էջը։ Սիրված դերասանը 88 տարեկան էր։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ կիսվել է ցավալի լուրով և գրառում կատարել.
«Ցավակցում եմ մեզ բոլորիս».-գրել է դերասանը։

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:

Այդ մասին սոցիալական էջում հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միության էջը։ Սիրված դերասանը 88 տարեկան էր։

StarNews-ը խորին ցավակցություններնն է հայտնում Գուժ Մանուկյանի հարազատներին և գործընկերներին։

Էլեն Ասատրյանը բնակարան է գնել. Դերասանուհին կիսվել է իր հույզերով

Դերասանուհի Էլեն Ասատրյանը շարունակում է ակտիվ հրապարակումներ անել իր սոցիալական էջերում։ Երեկ դերասանուհին ինստագրամյան հարթակում կիսվել է իր կյանքի նոր փուլի և լավ նորության մասին։

էլեն Ասատրյանը բնակարան է գնել, նա պատմել է, որ սկսում է վերանորոգման աշխատանքները և շատ շուտով կտեղափոխվի իր երազանքների՝ ընդարձակ ու գեղեցիկ բնակարան։

Դերասանուհու հրապարակած տեսանյութը կարող եք դիտել StarNewsի տելեգրամյան ալիքում

Հավելենք նաև, որ Էլեն Ասատրյանը օրեր առաջ կիսվել էր ևս մեկ ուրախալի լուրով։ Դերասանուհին նշանադրվել է։

«Հաջողություն հայրիկ». Սուպեր Սաքոն հայտնել է՝ երբ և որտեղ տեղի կունենա իր հայրիկի վերջին հրաժեշտը

StarNews-ը մեծ ցավով հայտնել էր, որ կյանքից հեռացել է ռեփեր Սուպեր Սաքոյի հայրը։ 

Երգիչը սոցիալական էջերում հրապարակել էր երջանկահիշատակ հայրիկի հետ լուսանկարներ, իսկ ժամեր առաջ Սուպեր Սաքոն հայտնել է, որ իր հայրիկի վերջին հրաժեշտը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ հունիսի 26-ին։

«Հաջողություն հայրիկ».- հրապարակմանը կից գրել է երգիչը
StarNews-ի տեղեկություններով Սուպեր Սաքոյի հայրը 78 տարեկան էր, իսկ մահվան պատճառը քաղցկեղն է։

Եվա Զոհրաբյանի դուստրը 2 ամսական է. Դերասանուհին լուսանկարներ է հրապարակել

Ապրիլի 23 –ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը։ Այդ մասին դերասանուհին հայտնել էր՝ նորածին դստեր հետ հիվանդանոցից մի քանի լուսանկար հրապարակելով։

Դերասանուհին և ամուսինը դստերը տվել են Արիա անունը։ Եվան, այս օրերի ընթացքում հասցրել է դստեր հետ մի քանի հրապարակում անել, սակայն այնպես, որ նրա դեմքը չերևա։

Արդեն այսօր փոքրիկ Արիան դարձավ 2 ամսական։ Եվան թեմատիկ տորթ էր գնել ու գեղեցիկ հագուստ ընտրել դստեր համար։

Հավելենք նաև, որ Եվան ինստագրամյան հետևորդներին հղիության մասին հայտնել էր բոլորովին ուշ՝ նշեղով որ ինքը փոքր ինչ սնահավատ է։

«Լիքը ցավերով ամիս է». Հրաչ Մուրադյանի նոր հրապարակումը՝ վերականգնողական շրջանից

Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել էր օրեր առաջ հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը վիրահատության է ենթարկվել։
Հաղորդավարի մոտ կար ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք։
Հրաչ Մուրադյանն արդեն վերականգնողական փուլում է և իր սոցիալական էջերում հաճախ տարբեր հրապարակումներ է անում։


Հաղորդավարը նոր լուսանկար է հրապարակել և գրել.
«Առջևում «Լիքը ցավերով» ֆիզիոթերապիայով լի ամիս է։ Ցավից չենք կաշկանդվում ու դանդաղ մոտենում ենք ցանկալի արդյունքին»։

Նշենք, որ օրեր առաջ Հրաչ Մուրադյանը նոր լուսանկարով էր կիվել ու հայտնել, որ իրեն լավ է զգում.

«Արդեն շատ լավ եմ։ Նորից սովորում եմ քայլել։
Բոլորիդ շնորհակալ եմ այդ չափ ջերմ խոտքերի, նամակների, զանգերի համար».- գրել էր հաղորդավարը։

«Ընկերուհուս ու սիրելիիս դավաճանությունը բերեց ինձ սխալ քայլի». Գայա Արզումանյանը՝ իրեն արված ամուսնության առաջարկը մերժելու մասին

«Սրտի տանիքներով» հաղորդման հյուրը երգչուհի Գայա Արզումանյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին։

Վերջին շրջանում ինստագրամը «ցնծաց», երբ տեսանք Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկություն են անում։

Առաջարկություն, որը երգչուհին մերժեց։ 

Զրույցի ընթացքում նա խոսեց այս մասին, ու նաև ցավով պատմեց կյանքի մեծագույն դավաճանության մասին

«Հենց իջել եմ ինքնաթիռից  հասկացել եմ, որ կարողա էսքան մարդիկ, որ կանգնած են սպասելիքները չարդարացնեմ։ Ինձ հարազատ մարդկանց ես կարող է ցավացնեի։ Ես շատ երկար եմ մտածում, կուզենայի էդպես չլիներ։ Կուզենայի հենց իմ կյանքի հետ կապված էդ րոպեին ոնց սիրտս ուզում էր անել՝ անեի, բայց գիտակցաբար չես կարող անել, որովհետև կան մարդիկ, որոնց չես կարող ցավեցնել։ Համարում եմ , որ Աստված ինձ մեծ փորձություն էր տվել, որը պետք է անցնեի։ Ես այդ բացատրությունը չունեմ ոչ մեկին տալու, որովհետև դա իմ անձնականն է, իսկ էդ անձնականի մասին ես չեմ սիրում խոսել։ 

Մարդը տենց ուզեց ցույց տալ, որ սիրահարված է ու իրա մոտ ձախողվեց էդ ամեն ինչը։ Կուզենայի, որ ամեն տղամարդ ավելի լուրջ վերաբերվի կնոջը…

Սիրել եմ կյանքում մի անգամ։ Չեմ կարա ժխտեմ։ Ինքն էլ ինձ է սիրել։ Շատ էինք սիրում իրար, ուղղակի եղավ իմ կյանքի ամենամեծ դավաճանությունը։ Կարող է հենց այդ դավաճանությունն էր բերել ինձ այդ սխալ քայլին, որ նույնիսկ այդ օրը պատրաստակամ գնացի, չհասկացա ինչ կատարվեց ու դրա համար էլ մի րոպեում հասկացա, որ իմը չի։

Ժամանակն էլ չի բուժում։ Էդ ցավը կյանքում չի կարա մոռացվի, մնալու է մինչև կյանքի վերջ։ 

Ցավոտ դավաճանություն եղավ, որովհետև հենց հարազատ ընկերուհուս հետ կապված դա եղավ։ Հիմա բոլորին գիտեք ոնց եմ ներել՝ չկան իրենք իմ համար։

Ես շնորհակալ եմ ևս մի անգամ, որ այդ փորձություններով հիմա անցնում եմ ու կյանքի ամենասիրուն ու ամենադաժան պահերը զգացել եմ…

Չես կարա ներես, տենց բանը չի ներվում։ Ինքը շատ կեղտոտ ա ու դու չես կարող էդ կեղտը և՛ մոռացության տաս, և՛ ներես…

Եթե չլիներ իմ ընկերը, իմ ամեն ինչը ում Աստված ինձ շնորհել է ՝ Արայիկ Գաբաջանը հոգեբանորեն ծանր վիճակներում կլինեի։ Արոյի հետ կարողանում ես ամեն ինչից , ամեն պահից դուրս գալ»։

Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել. Լուսանկարներ

Արտաշ Ասատրյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Երգչի դուստրը՝ Սյուզին իր շքեղ հարսանիքից հետո հայտնիություն ձեռք բերեց և հիմա ինստագրամյան էջում ունի հետևորդների մեծ բանակ։ 

Սյուզին հաճախ սոցիալական էջերում կիսվում է ամուսնու հետ անցկացրած ժամանցով ու ճամփորդություններից կադրերով։

Երեկ Սյուզին հրապարակել է նոր ֆոտոշարք, որը ներկայացնում ենք Ձեզ

Հավելենք նաև, որ Արտաշ Ասատրյանը հաճախ է մասնակցում հարցազրույցների և պատմում ընտանիքի մասին։

Իր կողակիցները պիտի մաhանան, հիմնական ամուսին չեմ տեսնում. էքստրասենսը՝ Անահիտ Սիմոնյանի մասին


Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հերթական հյուրը էքստրասենս ԱնիԳրիգորյանն է։ 

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Անին ադրդարձավ նաև երգչուհի Անահիտ Սիմոնյանի անցած ճանապարհին։

«Երբ Անահիտ Սիմոնյանը եկել էր 6-րդ զգայարան ես իրեն ասեցի ՝ ձեր ամուսնությունը երկար չեմ տեսնում, բաժանություն եմ տեսնում, Հայկոյի կյանքը չեմ տեսնում։ Ինքը քմծիծաղ տվեց, ասեց՝  ինչ էք ասում ես Հայկոին շատ եմ սիրում։ 

Ես չեմ ուզում իրեն նեղացնեմ, բայց կան կանայք, ովքեր չեն սիրում իրենց ամուսնուն, բայց շատ հաճախ ասում են ՝ նենց շատ էնք սիրում։ Ես իր կյանքում հիմնական ամուսին չեմ տեսնում։ Իր կյանքում պիտի գան տղամարդիկ ու գնան, գան- գնան՝ լիարժեք բախտ էս աղջկան չեմ սեսնում։

Իր ու իր քրոջ վրա էնպիսի մի անեցք կա, որ իրենց կողակիցները պիտի մահանան։

Կարող է նա հերքի, բայց նույն ձև իր քրոջ ամուսինն է մահացել, ու ինքնասպանության դեպք եմ տեսնում։ Էս իրանց վրայի անեցքն է, որ իրենց կյանքում ցանկացած տղամարդ պիտի գա ու գնա»։