Վաչեի և Սրբուհու օրիգինալ մուտքի պարը. Նոր կադրեր դերասանական զույգի հարսանիքից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է։

StarNews.am-ը արդեն բացառիկ կերպով ներկայացրել է հարսանիքի առաջին կադրերը։
Զույգը մի փոքր շեղվել է հայկական ավանդական հարսանիքի ընթացքից և Պսակադրության արարողությունից հետո կազմակերպել Զագսի արարողությունը՝ բացօթյա ու գեղեցիկ միջավայրում։

Վաչեի և Սրբուհու ավանդական՝ մուտքի պարը ևս յուրահատուկ է եղել։

Տեսանյութը ստորև՝

«Չլիներ էս հակահայ «Ղեկավարը», որ անբարո ու լպիրշ խոսույթով չստորացներ մի ամբողջ ժողովրդի». Նազենի Հովհանիսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Վաղ առավոտից ողջ համացանցը քննարկում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային գրառումները։

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ևս իր ինստագրամյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին՝ գրելով.

«Խնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է, ու միբան էլ՝ ամեն օր նոր օրակարգ է ստեղծում, որ բոլորը միաբերան քննարկեն, փոխարենըմիասնական ուժերով վերջնական լուծում տան»։

Գրել էր Նազենի Հովհաննիսյանն ու հավելել.

«Նոյեմբերի 9-ի կապիտուլացիայից հետո պետք է էլ ասելիք չլիներ, չլիներ էս հակահայ «Ղեկավարը» առհասարակ, որ էսքան տարի անց դեռ տիեզերական անբարո ու լպիրշ խոսույթով չստորացներ մի ամբողջ ժողովրդի, ազգի ու պետության , չհայը, որը կործանում է հատուկ ու մտածված։

Իսկ դուք քննարկում եք դեռ, թե ինչ ասաց կամ ոնց… Վաղուց ասելու չկա!
Փչացրեց հերթով, անհատապես ու հետևողական՝ մարդուց մինչև համակարգ, եկեղեցուց մինչև կրթությունարժանապատվությունից մինչև պարզ մարդկային արժեքներ»։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ստորև՝ 

Լևոն Արոնյանը կիսվել է ընտանեկան հանգստից կադրերով. Որքան է մեծացել շախմատիստի դուստրը և ում է նման

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքն ու գործունեությունը այս տարիների ընթացքում շատ է քննարկվել։

Լեգենդար շախմատիստը ինստագրամյան հարթակում ևս ակտիվ է, որտեղ էլ այսօր կիսվել է ընտանեկան հանգստից կադրերով։

Լևոնը և նրա կինը՝ Անիտան այդքան էլ հաճախ չեն հրապարակում իրենց առաջնեկի ՝ Զաբելի մասնակցությամբ լուսանկարներ։ Եվ թերևս դա է պատճառը, որ այս լուսանկարներում երևում է՝ որքան է մեծացել զույգի դուստրը և որքան է նա նման մայրիկին։

Ռոզա Դավթյանը ամուսնու հետ մեկնել է հանգստի. Դերասանուհու նոր հրապարակումները՝ Դուբայից

Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 27-ին,  տեղի ունեցավ դերասանուհի Ռոզա Դավթյանի և սիրելիի՝Գուրգենի հարսանյաց արարողությունը։

Զույգի կարևոր օրը երկար քննարկվեց, սակայն Ռոզան շատ արագ վերադարձավնկարահանման հրապարակ ու շարուակեց աշխատանքը հեռուստասերիալում։

Եվ միայն վերջին օրերին է, որ Ռոզան և ամուսինը մեկնել են հանգստի։ Երեկ Դուբայում զույգընշել է ամուսնության մեկ ամիսը, դերասանուհին հանգստից լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև՝

«Ակումբը աչքերս շատ է բացել…».Դինա Ակոպովնայի դուստրը` ակումբային աշխատանքի և հայ ընտանիքների բացառությունների մասին

«Իմունիտետ» հաղորդաշարին հյուրընկալվել էր Դինա Ակոպովնայի դուստրը` ԻննաԿարապետյանը։

Starnewsը հետևեց զրույցին։

Իննան հավատացած է, որ լավ ընտանիքներ լինում են և ինքը դեռ կունենա այդ  ընտանիքը, սակայն այժմ աշխատելով նաև ակումբներում ՝ հիասթափված է.

«Ակումբը աչքերս շատ ա բացել։ Ես էնպիսի բաներ եմ տեսելէնպիսի ամուսիններ եմ տեսել, ովքեր ընտանիքի ներսում էնքան լավն են, բայց ակումբի մշտական հաճախորդներ են` տարբեր մարդկանց հետ։

Ընտանիքի գաղափարը իմ աչքի առաջ փշրվել է: Իրանք են փշրել՝ իմ ամուսնալուծությունը չէ։

Ես նույնիսկ տեսել եմ ինձ հարազատ մարդկանց, որոնց չէի ցանկանա այդ կարգավիճակումտեսնել»։

Ռոզի Ավետիսովայի դիտարկմանը, թե ակումբի հանդիսատես երբեմն լինում են շատ անկիրթև շատ անգամ  էմոցիոնալ  մարդիկ և հարցին՝ ինչպե՞ս  է նա պահում կոմունիկացիան և եթեխնդիրներ են առաջանում ինչպե՞ս է լուծում տալիս, Իննան պատասխանեց.

«Ինձանից շատ երկար ժամանակ է պահանջվել: Այժմ ես դա անում եմ ընդհամենը իմկեցվածքով, բեմում իմ պահվածքով և երգացանկով։ Շատ կարևոր է, թե ինչ ես երգում։

Այն ինչ ես երգում եմ ,դա կսիրեն և կլսեն էն մարդիկ, ովքեր ունեն միջինից բարձր ինտելեկտ։

Ըստ դրա, կոպիտ ասած, կարողանում եմ վաճառել իմ պրոդուկտը։

Ես ինչ տալիս եմ ՝ դա էլ ստանում եմ»։

Հաղորդման ընթացքում երգչուհին խոսեց նաև մայրիկի՝ Դինա Ակոպովնայի  մասին.

«Ես միշտ համակարծիք չեմ նրա շատ տաք լինելու հետ: Ինքը ամեն ինչի մեջ շատ է: Շատ էսիրում, շատ է ջղայնանում, շատ է վիրավորվում և այդ ամեն ինչի հետևանքները ես եմ կրում։

Ես եմ իրեն սփոփում, բայց ամեն անգամ, ինչքան կարելի ա

Կարո՞ղ եմ դրա պատասխանները ես չտալ»։

Գևորգ Մարտիրոսյանի դուստրն ավարտել է դպրոցը. երգչի ինստագրամյան հրապարակումը

Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը: Ավելի քան 1500 կրթական հաստատություններում շրջանավարտները հրաժեշտ են տվել իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք գործելու նոր կյանք:

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանի դուստրը ևս ավարտել է դպրոցը: Հայրիկը դստեր հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կցել հեղինակային «Իմ աղջիկ» երգը:

StarNews-ը մաղթում է բարի երթ:

Արդյո՞ք չեն պատրաստվում հայտնի բլոգերները և «От Мартина»-ն ներողություն խնդրել մարքեթինգային «զոhերից»՝ հիասթափված հետևորդներից

Արդեն մի քանի օր է` չի դադարում TIkTok սոցիալական հարթակում մարքեթինգային զոհերի տեսանյութերի տեղատարափը այն մասին, որ իրենք մոտ 1000 դրամ են տվել այդքան շատ գովազդված պաղպաղակի համար ու որևէ ձև չի համապատասխանում այն իրականությանը, որը հետևորդներին հրամցնում են հայտնի բլոգերները:

StarNews.am-ը արդեն անդրադարձել է այդ մարքեթինգային արշավի չստացված կոմպոնենտին, բայց մեկ կարևոր հանգամանք կա. բլոգերը, ով իր հետևորդներին հավաքել է, այսպես ասած սեփական անձի հանդեպ համակրանք ունենալու գնով, չի կարող որևէ գնով խաբել նրանց` հանուն նրա, որ գովազդից եկամուտ ունենա:

Խնդիրն այն է, որ եթե հետևորդը մեկ անգամ խաբվի ու իրեն համարի մարքեթինգի զոհ, վստահաբար կարող ենք ասել, որ երկրորդ, երրորդ գովազդից հետո ինքը կհեռանա այդ հայտնի մարդու հետևորդների ցանկից:

Կարևորագույն հարցն այն է, թե որքան են հայ բլոգերները «դողում» իրենց հետևորդների համար: Որքանով են հայ բլոգերները ազդվում այն տեսանյութերից, որտեղ հասարակ սպառողն ու նույն ինքը` իր հետևորդը, նշում, որ  մարքեթինգի զոհ է ու այն մարքեթինգի, որի իրականացնողը հենց այդ հայտնի բլոգերն է: Այն, որ От Мартинан կարող է և ինչ որ չափով չընդունել իր մեղքը ու պնդել, որ իր արտադրանքը լավն է, հայ բլոգերը, ով գովազդելուց պնդել է, որ այդ արտադրանքը անթերի է ու նմանը չունի, այսօր պետք է հետևեր հետևորդների բողոքներին ու հանուն արդարության ու իր համբավի գոնե ներողություն խնդրեր հետևորդներից, ովքեր լսելով իրենց խորհուրդը, գնացել, գումարով գնել են արտադրանքը և այսօր իրենք իրենց համարում են մարքեթինգի զոհ: Այս ամենը ճիշտ աշխատանքն է հանրային տիրույթում, բայց ինչպես տեսնում ենք Պոնչը, Օվսիկը, Էվիկը, Ռոզան, ովքեր ամենայն հավանականությամբ գումարով են գովազդել արտադրանքը, չեն պատրաստվում արդար լինել իրենց հետևորդների հանդեպ:

StarNews.am-ը հետևելու է հայտնի գովազդողների հետագա քայլերին ու իր հրապարակումներով փորձելու է այնպես անել, որ հայ հայտնիները պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ գովազդում են:

Որքան է մեծացել Վարդուհի Վարդանյանի թոռնուհին`փոքրիկ Վարդուհին

Սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդու`Ռուբենի և կնոջ`Մերիի ընտանիքը սիրված է հանրության կողմից: Զույգի հարսանիքից հետո նրանց հետևում են սոց.ցանցերի էջերում ու սպասում նրանց կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:

Թեև Ռուբենն այնքան էլ ակտիվ չէ, այնուամենայնիվ Մերին շատ հաճախ ցույց է տալիս իրենց հանգիստը, առօրյան ու նաև դստեր`փոքրիկ Վարդուհու մասնակցությամբ հրապարակումներով հանդես գալիս:

Հերթական անգամ փոքրիկ Վարդուհու մասնակցությամբ Մերին հրապարակում է արել:

«Իմ սեր»,- հրապարակմանը կից գրել է Մերին:

Սևակ Ամրոյանի կինը խոսել է իրենց բաժանման լուրերի մասին

Հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկի`Սևակ Ամրոյանի անձնական կյանքը շատ է հետաքրքրում հանդիսատեսին: Սևակի կինը`Քրիստինան, իր ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում, սակայն ոչ միշտ են դրանք լինում Սևակի մասնակցությամբ:

Քրիստինան երբեմն ցույց է տալիս իր սուրճից, համեղ սննդից կադրեր, ինչպես նաև երբեմն էլ կիսվում է փոքրիկի հետ զբոսանքի կադրերով:

Այս անգամ վերջինս ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպել, որտեղ հետևորդները հարցեր են տվել զույգի բաժանման լուրերի մասին:

«Բաժանվել ե՞նք»,- հարցին հարցով է պատասխանել Քրիստինան`հրապարակելով ամուսնու լուսանկարն ու այդպիսով հերքել լուրերը:

Գևորգ Մկրտչյանի ծննդյան տարեդարձն ու կնոջ անակնկալ նվերը

Այսօր երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Գևորգը դարձավ 27 տարեկան: Վերջինս ինստագրամյան էջում ծննդյան առթիվ հոլովակ է պատրաստել, որում կինը`Քրիստինան, անակնկալ է մատուցում ամուսնուն: Կադրերից երևում է, որ անակնկալը զարդի տեսքով է:

StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին: