«Դարձանք մի ընտանիք». Ով է Խորեն Լևոնյանի հարսանիքի քավորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ Հունիսի 30-ին տեղի է ունենում դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։
Խորեն Լեւոնյանն ու կինը՝ Էմմա Ազիզյանը պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնա Սարգսյանի եւ նրա ամուսնու՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ:

Նոնան իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար և գրել.

«Ու… դարձանք մի ընտանիք»։

StarNews.am-ը շնորհավորում է զույգին։

Ինչպես են ծանոթացել Խորեն Լևոնյանը և կինը՝ Էմման. Զույգի սիրո գեղեցիկ պատմությունը

Այսօր՝ Հունիսի 30-ին դերասան Խորեն Լևոնյանն ու նրա սիրելին՝ Էմմա Ազիզյանը ամուսնացել են։

StarNews.am-ի բացառիկ տեղեկություններով դերասանը և կինը՝ դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանը արդեն մի քանի տարի է ինչ միասին են աշխատում։

Զույգը սկսել է համագործակցել 2021 թվականին՝ Խորեն Լևոնյանի «Հույս» ալբոմի շրջանակներում։ Էմման՝ որպես ոկալիստ բեմում եղել է Խորեն Լևոնյանի կողքին, իսկ ժամանակի ընթացքում նրանց մեջ ձևավորվել է մեծ սեր։

Հավելենք նաև, որ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ «4 Երազանք» և «Հոթել գրանդ» նախագծերից։

Ով է Խորեն Լևոնյանի կինը և ինչ լուսանկարներ է հրապարակում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ Հունիսի 30-ին տեղի է ունենում դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։

StarNews.am-ի տեղեկություններով դերասանի սիրելին դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է։ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ «4 Երազանք» և «Հոթել գրանդ» նախագծերից։

Հարկե նշել, որ դերասանուհին իր սոցիալական էջերում այդքան էլ ակտիվ չէ։ StarNews-ը առանձնացրել է Էմմայի լուսանկարներից մի քանիսը

StarNews.am-ը շնորհավորում է զույգին։

Այսօր Խորեն Լևոնյանի հարսանիքն է

Այսօր դերասան Խորեն Լևոնյանի և դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանի հարսանիքն է։

Զույգը համացանցում որևէ համատեղ հրապարակում չի արել, սակայն համացանցում արդեն հասանելի են նրանց հարսանիքից կադրեր։

«Տղաների խումբ էի ստեղծել ու գողություններ էինք անում». Արամ Մելիքյանի անկեղծ խոստովանությունը

«Tete a Tete» հաղորդաշարի հյուրը շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանն էր։

StarNews– հետևեց զրույցին։

Զրույցի ընթացքում Արամը անդրադարձավ երիտասարդ տարիքում ունեցած դժվարություններին։ Արամ Մելիքյանը անկեղծ խոստովանություն արեց.

«Ես տղաների խումբ էի ստեղծել , որ հարատև գողություններ էինք անում։ Այդ փողը ես էի տնօրինում։

Պարզ է, որ տնեցիք չէին կարող իմանալ։ Մաման միշտ ասում է՝ ինչի ես տենց բաները բարձրաձայնում , ասում եմ այդ էտապը անցել եմ։ Իմ ծնողները շատ լավն են։ Բարձր դասարաններում ստոպ տվեցի այդ ամենը, քանի որ ունեի հեղինակություն՝ ընդհանուր ստոպ տվեցի»։

Ֆիլեր ներարկումից հետո առողջական խնիր ունեցա»… Անի Մեհրաբյանը՝ կոպլեքսներ ունենալու և միջամտությունների մասին

«LIFEROOM»-ի տաղավարում այս անգամ Ամալյա Հովհաննիսյանին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Անի Մեհրաբյանը։

StarNews-ը հետևել է հարցազրույցին, որի ինթացքում Անին անդրադարձավ իր արտաքին կոմպլեքսներին։

Տարիներ առաջ չէի կարողանում ինքս ինձ սիրել և ընդունել։

Վատ մեկնաբանությունները սրտիս մոտ էի ընդունում և գուցե հենց այդ շրջանում եղել եմ ճահճում։

Փոքր ժամանակ մաշկով շատ ավելի թուխ էի քան հիմա եմ։ Խնդիրը մեր մեջ է ոչ թե ստանդարտների։ 

Ես հիմա սիրում եմ ինձ այնպիսին՝ ինչպիսին, որ կամ։ Յուրաքանչյուրս գեղեցիկ էնք յուրովի։

Ինձ փոխելու փորձ արել եմ, բայց պատժվել եմ։

Մտածում էի շուրթերս մեծացնեմ, այտոսկր փոխեմ, քիթ փոխեմ , ինչ-որ մի բան փոխեմ ավելի գեղեցիկ եմ լինելու։ Առաջին փորձս եղավ, երբ սկսեցի ֆիլեր ներարկել, բայց ալերգիա սկսվեց՝ շատ ուժեղ։ Դա ինձ համար նշան եղավ, որ Անի  սիրիր քեզ էնպիսին, ինչպիսին որ կաս։

Ալերգիային կարող է լուրջ չմոտենան, բայց ինձ մոտ սկսվեցին թե՛ ֆիզիկական խնդիրներ, թե՛ էսթետիկ տեսքի հետ կապված ՝ միանգամից հեռացրել եմ ։ Ինձ խոսք եմ տվել, որ նման նշանակալից փոփոխության չեմ դիմելու»։

«Համարյա գոմ». Նելլի Ավետիսյանը՝ Իդրամ ծառայության մասին

StarNews.am-ը պարբերաբար անդրադառնում է՝ հայկական բանկերի և նրանց իրականացրած սպասարկման վերաբերյալ, շահառուների բողոքներին ու խնդիրներին։

Ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Ավետիսյանը գրում է. 

«Ուրեմն, ID քարտս կորցրել եմ, ֆոտո չունեմ, հերթս սեպտեմբերին է գալու:

Idram Payment System-ը որոշել է, որ ինձ անվտանգությունից ելնելով պետքա բլոկի, նորից իդենտիֆիկացնի, բայց ես ID-իս կորցրել եմ։

Ու այստեղ սկսվում է բյուրոկրատիան… ու ես չեմ կարողանում շտապ կատարել գործարքս, որովհետև իդրամը փաստորեն կոլխոզա, որ առանց հիմնավորման բլոկելա հերիք չի, չի էլ կարողանում օպերատիվ իդենտիֆիկացնի:

Համարյա գոմ».- նշել է օգտատերը։

Դարի հարսանիքը. Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը ամուսնացել են Վենետիկում

«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը վերջապես ամուսնացան՝ հոլիվուդյան ֆիլմերին արժանի եռօրյա հարսանեկան շքեղ արարողությամբ

Հարսանեկան ծախսերն արժեցել են մոտ 16 մլն դոլար։

Լորենը կրել է Dolce & Gabbana-ի հատուկ պատվերով զգեստ։

Հյուրերի թվում են եղել Օփրա Ուինֆրին, Քիմ Քարդաշյանը, Թոմ Բրեյդին, Միկ Ջագերե, Քրիս Ջենները և Լեոնարդո Դի Կապրիոն

Վենետիկում մի խումբ քաղաքացիներ բողոքել են հարսանիքի պատճառով կղզու փակման դեմ՝ «No Space for Bezos» կարգախոսով։ Սակայն զույգը արձագանքել է՝ նվիրաբերելով 2 մլն եվրո՝ լագունայի պահպանությանը։

Չնայած քննադատություններին՝ հարսանիքը բերում է լուրջ տնտեսական օգուտ Վենետիկին։ Քաղաքապետը նշել է, որ դա «գեղեցիկ հնարավորություն» էր քաղաքի համար։

«Էնպես չէ, որ Էլիզի հետ հարաբերությունները միշտ հարթ են». Արամ Մելիքյանը՝ որդեգրման բարդության մասին

«Tete a Tete» հաղորդաշարին հյուրընկալվել էր  շոումեն, հանդիսավար՝ Արամ Մելիքյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Խոսելով՝ երկու աղջիկներին որդեգրելու մասին Արամ Մելիքյանը պատմեց.

«Ինձ իմ ընկերն ասաց՝ ինչի խնամակալություն չէ՝ որդեգրություն, ինքը մեծ աղջիկ է մի տարի հետո իր կյանքն է ընտրելու գնա ապրի, ինչի ես ազգանունդ տալիս, էդ պատասխանատվության տակ մտնում…

Ասել եմ, որ ինքը էդ ապահովության զգացումն ունենա, թե ինքը դրա հետ վատ կվարվի ՝ դա իր խնդիրն է»։ 

Շարունակելով թեման Մհերը «նուրբ» դիտարկում արեց.

«Ավագ դստերդ հետ ձեր տարիքային տարբերությունը մեծ չէ և այս պարագայում էմոցիաները կարող են խառնվել։ Դրանում որևէ մեկդ մեղավոր լինել  չի կարող և չէ, որովհետև բոլորիդ նպատակները բարի են և մաքուր, բայց մարդու բնազդներն ու հոգևիճակը կարող են մարդուն սխալ  տեղ տանել։ Այդ գիծը չափազանց նուրբ է հասուն աղջկա և երիտասարդ ապագա հոր։ Ինչպես կարողացար ստեղծել ճիշտ միջավայր։ Ինչպես՞ կարողացար անել, որ երիտասարդ աղջիկը, ով նաև անպաշտպան է չսիրահարվի քեզ»։

Արամ Մելիքյանի խոսքով այստեղ արդեն կարելի է լինել շատ ավելի անկեղծ քան էկրաններից այն կողմ.

«Դա երևի Էլիզային պիտի վերաբերվի, որովհետև Ստելլայի հետ շատ հայրաբար եմ եղել։ Նենց չի, որ Էլիզային աղջկա պես չեմ վերաբերվել։ Էլիզին ասել եմ, որ ինքը ազատ է։ Իրոք չեմ կարա իրեն ճնշեմ՝ բավականին հասուն աղջիկա։ Ասել եմ դու իմն ես, մերն ես, այս ամեն ինչը քոնն է, բայց դու ազատ ես։ Ստելլային տենց բան չեմ ասել։ Ստելլայի հետ էդ զգացումը չեմ կարծում կարար լիներ կամ եղելա, Էլիզի հետ կապված չի եղել չեմ կարա ասեմ ոնց չի եղել։ Պետք է հարցի շուրջ մտածեմ ինչն եմ ճիշտ արել։ 

Էս հարցի շուրջ մի անգամ եմ մտածել քաղաքապետարանի վարչության պետն ասեց , որ եղել են խնամակալության դեպքեր , երբ լուրջ կոնֆլիկտներ են եղել կնոջ ու աղջկա միջև , որ ինչ-որ կապ է ստեղծվել։ Մեր մոտ ոչ միայն չի ստեղծվել այլև ընկերական վիճակ է եղել։

Կխաբեմ եթե հանրությանը ասեմ, որ իմ ու Էլիզայի հարաբերությունները եղել են  100% հայր ու դուստր։

Ինքը ապահով  է զգացել չեմ ասում լավ կամ վատ, որովհետև շատ հաճախ լավ չի զգացել, որովհետև ինքը ուրիշ բան է ուզել անի՝ ես չեմ թողել։ Դրա համար հիմա առանձին է ապրում , որովհետև ուզում է անի են՝ ինչ ինքն է ուզում։

Ես կարծում եմ Էլիզայի առանձնանալը եղել է դեռ չեփված ճաշ, որը հիմա ինքը ուտում է , վստսհաբար կհաղթահարի։

Ասել եմ յուրաքանչյուր փորձության ժամանակ կողքիդ եմ, բայց հիշի , որ կրում ես իմ ազգանունը…»։

Դուք փնթի ու թույլ օղակ եք. «Թույլ օղակ» նախագծի մասնակիցը սկանդալային մանրամասներ է հայտնել՝ նկարահանումների ընթացքից

Դուք փնթի ու թույլ օղակ եք։ Կարծում եմ ` Հ1֊ը, պետք է շատ լուրջ մտածի ռեպուտացիոն ռիսկերի մասին։

Ֆեյսբուքի էջում գրել է Հանրայինով հեռարձակվող «Թույլ օղակ» ինտելեկտուալ նախագծի 27-րդ թողարկման մասնակից Դավիթ Վարդազարյանը և սկանդալային մանրամասներ է հայտնել նկարահանման ընթացքի ու մասնավորապես հաղթողին որոշելու ձևի մասին։

Նա, մասնավորապես, գրել է, որ խաղի նկարահանման սկզբում իրեն թվացել է, որ մրցակիցը, որը ապագա հաղթողն էր դառնալու, արժանի է։

«Բայց դա մինչ այն պահն էր, երբ ապագա հաղթողի սխալ պատասխանից հետո նկարահանման բուն հարթակ դուրս եկավ հաղորդման պրոդյուսերն ու ասաց, որ հիմա նորից ենք նկարահանում այդ կտորը ու այդ մասնակիցն այս անգամ ճիշտ կպատասխանի։

Ասացի, որ առարկում եմ։ Պրոդյուսերը, ու թիմից էլի մարդիկ, թե բա․ «ինքը վատ է լսել հարցը…»  (թե դա որտեղից գիտեին ու ոնց` թողնում եմ իրենց խղճին)…

Առաջին բնական ռեակցիաս այդ ֆարսը իմ մասնակցությամբ, իմ հեղինակությամբ չփրկելն էր` հեռանալու եղանակով։

Բայց միաժամանակ վրա տվեցին զգուշացումները, որ արվել էին թե նախնական զանգերի ժամանակ, թե այդ օրը նկարահանումից առաջ, որ պարտաճանաչ լինենք, խոչընդոտներ չստեղծենք մասնակիցներս, քանի որ, ինչպես ասվել էր, հաղորդման վրա 100֊ից ավելի մարդ է աշխատում, ու մեր քայլերով մենք իրենց փաստի առաջ կարող ենք կանգնեցնել»,- գրել է Դավիթը։

Սակայն սկանդալը սրանով չի ավարտվում, Վարդազարյանը գրում է, որ մոնտաժվել է իր եզրափակիչ խոսքի կարևոր հատվածը, որում ինքը գնահատական է տվել կատարվածին։

«Մասնակցի  «ավարտական բացիկում» ասացի, բառացիորեն, որ «փորձառությունը տպավորիչ էր, բայց ունեի առարկություններ, որոնք հայտնել եմ տեղում…»

Խոսելուց առաջ էլ հատուկ հարցրեցի` արդյոք «կտրելո՞ւ են» ։ Հավատացրին, որ նման բան չի նախատեսվում։  Երբ մի 2 ամիս անց հաղորդումը դուրս եկավ, տեսա, որ իմ «ավարտական խոսքից» թողել են միայն «տպավորիչ էր»֊ը»։

Դավիթը զանգահարել է հաղորդման կազմակերպիչներին, խնդրել, որ պորոդյուսերը զանգահարի ու պարզաբանումներ տա, սակայն առայժմ զանգ չի ստացել։

«Ես, իհարկե, պատրանքներ չունեմ մեր TV-ներից, հատկապես Հ1֊ից։ Չէի ուզի որևէ մեկի աշխարհը շուռ գա` «թույն» պրոդյուսերների թեթև հրահանգներով, բայց մյուս կողմից էլ, այսքանից հետո, կարող ես գոնե զգուշացնես հաջորդ, գալիք պոտենցիալ մասնակիցներին, թե իրականում տեղում ինչ մարտահրավերների կարող են բախվել ու իրենք, նաև քո փորձից ելնելով, արդեն նախապես կիմանան իրենց անելիքը։

Սա կարող էր կոչվել no business like show business, բայց սա կոչվում է`  «էս ինչ կեղտոտ պադյեզդ ա»»,- գրել է Վարդազարյանը։