Աստղային օրվա ամփոփում․ շնորհակալական խոսքեր, սիրո խոստովանություններ և ուրախ լուրեր

Դերասան Խաչատուր Հունանյանը, ով երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, վերջերս հայտնել էր առողջական խնդիրների մասին և դիմել հանրության աջակցությանը։ Այսօր նա հրապարակային շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել և աջակցել են իրեն։
Անձնական կյանքի և ինքնազարգացման մասին անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել Էվելինա Ստեփանյանը։ Նա նշել է, որ իր կյանքի այս փուլը լի է մոտիվացիայով, նոր բացահայտումներով և ստեղծագործական ակտիվությամբ։ Էվելինան առանձնահատուկ խոսքեր է ուղղել ամուսնուն՝ դերասան Լևոն Մկրտչյանին։
Երգչուհի Տաթև Ասատրյանը շարունակում է արտերկրյա համերգները։ Այս անգամ նա մեկնել է Թբիլիսի, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել են շատ ջերմ։
Տոնական տրամադրություն է դերասանուհի Հասմիկ Խոջյանի, Արուսիկ Տիգրանյանի և Եվա Բաղդասարյանի ընտանիքներում։
Հուզիչ հիշողություններով լի թողարկում էր նվիրված երջանկահիշատակ հաղորդավարուհի Զառա Արամյանի հիշատակին։ Տաղավարում ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը, պատմել է նրանց սիրո պատմության և ընտանիքի խորհրդանիշ դարձած ծառի մասին, որը տարիների ընթացքում դարձել է նրանց ամուր կապի խորհրդանիշը։
Ռաֆայել Երանոսյանը հիվանդանոցում է։ Հիվանդանոցից հրապարակված տեսանյութը սկզբում անհանգստացրել էր հետևորդներին, սակայն․․․
Հուզիչ գրառումներով Գեորգի Պողոսյանին են հիշել թոռնուհին՝ Սոֆի Դևոյանը, և երկրորդ կինը՝ Լուիզա Ղամբարյանը։
Այս օրերին ուշադրության կենտրոնում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նշանադրությունը։ Նրա հարսնացուն դերասանուհի և մոդել Անելյա Գուբրյանն է, որը տարիներ առաջ ճանաչում ձեռք բերեց «Էլենի օրագիրը» նախագծից։
Ուրախալի լուրով է կիսվել նաև դերասան Հայկ Պետրոսյանը։ Նա հրապարակել է լուսանկար՝ գրելով «Ամենասպասված հանդիպումը», որով ակնարկել է ընտանիքում նոր համալրման մասին։

















