Իսկական տիկնիկ…Սիրուշոն Զաբելի նոր լուսանկարն է տարածել

Շոուբիզնես Comments Off on Իսկական տիկնիկ…Սիրուշոն Զաբելի նոր լուսանկարն է տարածել

Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:

Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:

Այս անգամ Սիրուշոն ներկայացրել է դստեր հերթական լուսանկարն ու կրկին անգամ փորձել թաքցնել փոքրիկի դեմքը: Այնուամենայնիվ`լուսանկարից երևում է, որքան համովիկ է փոքրիկ Զաբելը:

Արմենչիկի ընտանեկան ջերմ լուսանկարը. տեսեք`որքան նման են երեխաներն հայրիկին

Շոուբիզնես Comments Off on Արմենչիկի ընտանեկան ջերմ լուսանկարը. տեսեք`որքան նման են երեխաներն հայրիկին

Երգիչ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը`Լուսինեն ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:

Արմենչիկի կինն ընտանեկան նոր`ջերմ լուսանկար է հրապարակել, որտեղ կրկին անգամ երևում է`որքան նման են երեխաներն իրենց հայրիկին:

Նշենք, որ  Լուսինեն վերջերս հետևյալ գրառումն էր կատարել`նվիրված ամուսնուն:

«Ծնունդդ շնորհավոր իմ սեր։ Ես օրհնված եմ,  ունեմ քեզ պես ամուսին, լավագույն ընկեր և  երեխաների հայր։ Դու նա ես,  ով այդքան հոգ է տանում մարդկանց մասին:
Դու ունես ամենամաքուր սիրտը և ամենաբարի մարդն ես, որին ես երբևէ ճանաչել եմ: Դու դրական էներգիա ես ճառագում, ցանկացած վայրում, որտեղ գնում ես կամ ելույթ ես ունենում:
Ես սիրում և գնահատում եմ քեզ անչափ»,- գրել էր Լուսինեն։

Նշենք, որ Արմենչիկն ու կինը 3 երեխա ունեն՝ 2 որդի և 1 դուստր։

Կյանքս…Դիանա Մալենկոյի շնորհավորանքը`Ներսես Ավետիսյանի ծննդյան առթիվ

Շոուբիզնես Comments Off on Կյանքս…Դիանա Մալենկոյի շնորհավորանքը`Ներսես Ավետիսյանի ծննդյան առթիվ

Երեկ երգիչ, հաղորդավար Ներսես Ավետիսյանի ծննդյան օրն էր: Ներսեսը բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել, սակայն դրանցից առանձնացրել ենք հաղորդավարուհի Դիանա Մալենկոյինը:

«Happy birthday,կյանքս»,- գրել է հաղորդավարուհին:

Գաղտնիք չէ, որ նրանք չափազանց մտերմիկ հարաբերություններ ունեն:

Նշենք, որ Ներսես Ավետիսյանը, որը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Պատվի համար» եւ «Անատոլիական պատմություն» սերիալներում իր դերերով, ամուսնացած է արդեն 3 տարուց ավելի:

Դերասանի ընտրյալը՝ Լիլիթ Յունի Ղազարյանը, լուսանկարիչ է:

Վարդուհի Վարդանյանի հարսն անչափ գեղեցկացել է. նոր լուսանկար

Շոուբիզնես Comments Off on Վարդուհի Վարդանյանի հարսն անչափ գեղեցկացել է. նոր լուսանկար

Վարդուհի Վարդանյանի հարսը`Մերի Ղազարյանը, պարբերաբար նոր հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում: Հետևելով նրա վերջին հրապարակմանը`ակնհայտ երևում է, որ նա չափազանց գեղեղկացել է: Ի դեպ`Մերին նաև բավականաչափ նիհարել է դստեր ծննդից հետո:

Նշենք, որ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու  ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։

Մերին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, նա հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ:

Մերին հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում և հերթական հրապարակման մեջ երևում է`որքան է մեծացել փոքրիկ Վարդուհին:

Նշենք, որ փոքրիկը չափազանց նման է իր տատիկին և հայրիկին: Հավելենք, որ զույգը սիրվել է դեռ իրենց հարսանիքից:

Նրանց հարսանեկան տեսանյութերը ողողվել էին ողջ համացանցով մեկ:

Զույգի քավորն ու քավորկինը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են:

Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Տեսեք`որքան է մեծացրել շուրթերը վերջերս ամուսնալուծված Օկսի Ավդալյանը

Շոուբիզնես Comments Off on Տեսեք`որքան է մեծացրել շուրթերը վերջերս ամուսնալուծված Օկսի Ավդալյանը

Գաղտնիք չէ, որ մեր օրերում պլաստիկ վիրահատություններն ու էսթետիկ միջամտությունները դարձել են սովորական երևույթ:

Եվ իհարկե գաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսի երգչուհիներից Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ով իսկապես բազմաթիվ միջամտությունների է դիմել:

Եվ միայն երգչուհու վերջին հրապարակումներին նայելիս`երևում է, որքան է նա մեծացրել նախկինում ևս մեծացրած շուրթերը: Օկսին կարծես կորցրել է չափի զգացողությունը:

Ներկայացնում ենք երգչուհու վերջին հրապարակումները`մեկնաբանությունները թողնելով Ձեզ:

Հшրձակվել են սիրված երգչուհու վրա և փորձել վնшսել. Աստղային օրվա ամփոփում

Շոուբիզնես Comments Off on Հшրձակվել են սիրված երգչուհու վրա և փորձել վնшսել. Աստղային օրվա ամփոփում

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ այս անգամ Զիրոյանի մասնակցությամբ։

Պոնչն էլ զվարճալի տեսանյութ էր տարածել՝ իր խոսքը ուղղելով վարորդներին։

Դերասանուհի Էմմա Մանուկյանն էլ կադրեր էր հրապարակել նկարահանման հրապարակից, որոնք բավականին զվարճալի էին ստացվել։

Իսկ, ահա, դերասան Ալեքսանդր Բաբասյանը հայտնել էր, որ բժշկի է դիմել, ինչպես նաև՝ նշել էր պատճառը։

Երգչուհի Դուա Լիպայի վրա հարձակվել է երկրպագուն ու փորձել վնասել նրան։ Ավելի ուշ նա նշել էր, որ ընդամենը ցանկացել է լուսանկարվել երգչուհու հետ։

Լուսինե Թովմասյանի լողազգեստով սեքuուալ լուսանկարները`հանգստից

Շոուբիզնես Comments Off on Լուսինե Թովմասյանի լողազգեստով սեքuուալ լուսանկարները`հանգստից

«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն այս պահին իր ընտանիքի հետ հանգստանում է: Ինստագրամի իր էջում նա պարբերաբար կիսվում է լուսանկարներով:

Լուսինեն ցույց է տալիս իր երեխաների խաղերը, իրենց համեղ ուտելիքներն ու ժամանցը:

Մեր աչքից չի վրիպել այն, որ մոդելը շատ հաճախ նաև լողազգեստով հրապարակումներ է անում`ցույց տալով իր սեքսուալ մարմինը:

Ներկայացնում ենք կադրեր մոդելի ընտանեկան հանգստից, ինչպես նաև լողազգեստով հրապարակումներից:

Անչափ համովիկ… Լենա Ղազարյանի դստեր ֆոտոշարքը` «Զատիկի» առթիվ

Շոուբիզնես Comments Off on Անչափ համովիկ… Լենա Ղազարյանի դստեր ֆոտոշարքը` «Զատիկի» առթիվ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն կնշվի մարտի 31-ին։

«Զատկի» տոնի առթիվ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանը դստեր համար հատուկ ֆոտոշարք է իրականացրել: Հերթական կադրերում երևում է`որքան է  մեծացել ու էլ ավելի գեղեցկացել երգչուհու դուստրը:

Նշենք, որ Լենա Ղազարյանը բավականին ակտիվ է ինստագրամյան իր էջում։

Նա հաճախ է ընտանեկան հրապարակումներ անում՝ դստեր և ամուսնու մասնակցությամբ, հետևորդների հետ կիսվում է իր առօրյայի մանրամասներով։

Վերջերս էլ երգչուհին հրապարակում էր արել`նշելով, որ իր համար բարդ շրջան է, քանի որ ձայնալարերն է բուժում:

Լենայի կողքին ինչպես միշտ փոքրիկ Նելլին էր, ով հետևում էր մայրիկի գործողություններին:

Նշենք, որ ամերիկաբնակ երգչուհին մայրանալուց հետո ավելի է գեղեցկացել:

Շատ սիրուն ”Bunny”ես… Մերի Մակարյանի դստեր կերպարը`«Զատկի» տոնի առթիվ

Շոուբիզնես Comments Off on Շատ սիրուն ”Bunny”ես… Մերի Մակարյանի դստեր կերպարը`«Զատկի» տոնի առթիվ

Դերասանուհի Մերի Մակարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր մասնակցությամբ տեսանյութ, որտեղ փոքրիկը պատրաստվում է «Զատկի» տոնին: Մերին դստերն ասում է, որ շատ սիրուն ”Bunny” է, իսկ դուստրն էլ ավելի է ուրախանում:

Տարիներ առաջ դերասանուհի Մերի Մակարյանը Հայաստանից հեռանալով  հեռացավ նաև հեռուստաէկրաններից, սակայն պետք է փաստել որ հեռուստադիտողը նրան դեռ սպասում է, կարոտում և շատ է սիրում։

Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը:

Մերիի՝ երկրորդ երեխան ունենալու լուրը ուրախացրեց շատերին։

Դերասանուհին հիմա ակտիվորեն որդու՝ Հայկի մասնակցությամբ հրապարակումներ է անում։

Վերջերս նրա որդին տարձավ 1 տարեկան։

Այդ առիթով ընտանիքը գեղեցիկ խնջույք է կազմակերպել:

Մագա Հարությունյանի և Սուրեն Փահլևանյանի արկածները`լողավազանում

Շոուբիզնես Comments Off on Մագա Հարությունյանի և Սուրեն Փահլևանյանի արկածները`լողավազանում

Սուրեն Փահլևանյան և Մագա Հարությունյան զույգը ոչինչ չի խնայում հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար: Զույգը հերթական հրապարակման մեջ ցույց է տվել իրենց արկածները լողավազանում, որոնք նկարահանման հրապարակից են:

«Ասենք խեղդեց»,- գրել է դերասանուհին:

Նշենք նաև, որ բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է,  ով չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Նա սթորիների միջոցով խոսում է իր հետևորդների հետ, ներկայացնում իր հանգիստը, առօրյան և նկարահանումները:

Մագա Հարությունյանի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան հաճախ է հայտնվում նաև մեղադրանքների կենտրոնում՝ իր անձնական կյանքի մանրամասների հետ կապված։

Որոնում