Հուզիչ տեսանյութ. Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը սպասում են իրենց առաջնեկին

Շոուբիզնես Comments Off on Հուզիչ տեսանյութ. Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը սպասում են իրենց առաջնեկին

Դերասանուհի Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյանը հրապարակել են համատեղ հոլովակ՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին: «Հրաշքին սպասելով»,- գրված է հրապարակման կից:

Նշենք, որ starnews.am-ը ավելի վաղ հայտնել էր Մարիամ Ադամյանի հղիության մասին:

Նշենք նաև, որ փետրվարի 27-ին տեղի էր ունեցել նրանց հարսանիքը:

Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:

Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:

Մհեր Բաղդասարյանը` իր ու Անի Երանյանի ամուսնության մտադրության մասին

Շոուբիզնես Comments Off on Մհեր Բաղդասարյանը` իր ու Անի Երանյանի ամուսնության մտադրության մասին

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը իր հաղորդման ընթացքում արձագանքելով Մգեր Արմենիայի խոսքին, թե ինքը ու Անի Երանյանն էլ են պատրաստվում կարծես ամուսնանալ, ասել է, որ չգիտի:

Մգերի դիտարկմանը, թե  Մհերն ու Անին անդադար իրար հետ են, գրկախառնվում են, Մհերը ասել է, որ դա դեռ չի նշանակում, որ ամուսնանում են:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է նրանց հավանական սիրավեպը։ Վերջերս Անին երկրորդ անգամ Մհերին հարցազրույց էր տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։

Starnews.am-ը տեղեկացրել էր, որ Անին խոսել էր իր և Մհերի սիրավեպի լուրերի մասին։ Նա նշել էր, որ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրականում կատարվում, տարբեր վարկածներ են քննարկում։ Դրան ի պատասխան՝ Մհերը նշել էր, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ընթացքն իրեն դուր է գալիս։Մհերը նաև հարցրել էր, թե ինչպե՞ս Անին կմեկնաբանի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են լուսանկարներում և տեսանյութերում։ Անին կատակելով պատասխանել էր, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին, ինչին ի պատասխան լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Անին լավ և երջանիկ է, դերասանուհին դրական պատասխան էր տվել։

Մհերը նաև հավելել էր, որ այս շփման մեջ ստանում է դրական էմոցիաներ, որոնց կարիքն իսկապես ուներ․ «Ցանկացած մարդ քո կողքին պետք է երջանիկ լինի, այլ ձևով չի կարող լինել, քանի որ դու շատ լավ մարդ ես»։ Անին շոյվել էր Մհերի մտքերից և նշել հետևյալը․ «Թշերդ պոկում եմ»։

Հավելենք, որ Անին վերջին շրջանում կերպարանափոխվել է: Մի շրջան Անին ներկայանում էր միայն «տղայական» կերպարով: Նա չէր շպարվում, իսկ կարճ սանրվածքը բացատրում էր այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում մազերը վնասել էին, ապա նաեւ դերն էր պահանջել նման սանրվածք: Դերասանուհին նաեւ չէր թաքցնում, որ ուներ նյարդային խնդիրներ, ավելին՝ դեղահաբեր էր օգտագործում:

Հավելենք, որ վերջին շրջանում անդադար թեժացնում են իրենց սիրավեպի մասին քննարկումները:

Նրանք  սիրավեպի լուրերից հետո լուսանկարներ էին ներկայացրել իրենց նոր ֆոտոշարքից:Ֆոտոշարքը բավական մտերմիկ է ստացվել: Հավելենք, որ սիրավեպի խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Մհերն իր «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ համբուրել էր Անիին: Նույն երեկույթին նրանք նաեւ միասին մտերմիկ պարել էին:

Մհերի էջում էլ ներկայումս հաճախ կարելի է տեսնել Անիի հետ համատեղ լուսանկարներ: Ժամանակը, թերեւս ցույց կտա՝ արդյո՞ք սա լավ մտածված PR սիրավե՞պ էր, թե՞ իրական հիմքով սեր:

Հումոր անելուց Գրիգ չեն դառնում… Ու՞մ է ակնարկում Սոնան` գովաբանելով ամուսնուն

Շոուբիզնես Comments Off on Հումոր անելուց Գրիգ չեն դառնում… Ու՞մ է ակնարկում Սոնան` գովաբանելով ամուսնուն

Պարուհի Սոնա Եսայանը վերջերս սկսել է իր ինստագրամյան էջում ակտիվ հրապարակումներ անել, որտեղ ներկայացնում է մարդկանց տարբեր տեսակները՝ հումորային ձևով։ Նրա տարածած հումորային տեսանյութերը շատ են հավանել, ինչին ի պատասխան նրա ամուսինը՝Գրիգը գրել է հետևյալը․

<<Չէ, դու ընգել ես իմ հետևից>>։

Գրիգի այս արտահայտությանը Սոնան հետևյալ կերպ է պատասխանել․

<<Ես էլ , մնացածներն էլ հումոր անելուց Գրիգ չեն դառնում>>։ Թե ում է ակնարկում Սոնան իր այս հրապարակումով, թերևս հայտնի չէ։

Նշենք, որ վերջերս համացանցում քննարկվում էր Սոնայի մեկ այլ հրապարակում, որում նա ցույց էր տալիս իր նոր ավտոմեքենան։

Ավտոմեքնան , որը Սոնան է գնել, արժե 40.000 ԱՄՆ դոլար: Դե իսկ պետհամարանիշը`1000 դոլար: Սոնան տեսանյութին կից գրել է, որ ավտոմեքենան ինքն իրեն նվեր է արել: Այստեղից հարց էր ծագում` որտեղից Սոնային այնքան գումար, որ ինքն իրեն այդչափ թանկարժեք ավտոմեքենա նվիրել թույլ տա:

Հավելենք, որ վերջերս Սոնայի եղբոր հարսանիքն էր: Պարուհին իր ինստագրամի էջում լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որով ցույց էր տվել, թե ինչպես են անցկացնում եղբոր հարսանիքը:

Վիժվшծք, թուրքի վաստшկ, մորդ արգшնդը չորանար. Շողեր Թովմասյանին այսքան զայրացած չեք տեսել

Շոուբիզնես Comments Off on Վիժվшծք, թուրքի վաստшկ, մորդ արգшնդը չորանար. Շողեր Թովմասյանին այսքան զայրացած չեք տեսել

Օրերս համացանցում լայնորեն քննարկվում է Պեմզաշենում տեղի ունեցած սարսափելի դեպքը։ Շատերն են մեկնաբանությունների տեսքով անդրադառնում թեմային՝ ամենակոշտ և կոպիտ ձևով խոսելով դեպքի մեղավորների մասին։ Դերասանուհի Շողեր Թովմասյանը ներկայումս համարվում է ամենասկանդալային եւ համարձակ դերասանուհիներից: Նա մշտապես իր ազատ խոսքն է արտահայտում`տարբեր թեմաների վերաբերյալ:  Նա իր ինստագրամյան էջում անդրադարձել է  թեմային՝ վիժվածք և թուրքի վաստակ անվանելով մարդասպանին։

Նշեն,որ Շողերն այս պահին ԱՄՆ-ում է։Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:

Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:

Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:

Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»:

Սոնա ջան, հասկացանք, որ ճամփորդում ես ամուսնուդ հետ, հերիք է ամեն ծառ ու թուփ նկարես

Շոուբիզնես Comments Off on Սոնա ջան, հասկացանք, որ ճամփորդում ես ամուսնուդ հետ, հերիք է ամեն ծառ ու թուփ նկարես

Երգչուհի Սոնա Շահգելդյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: Starnews.am-ը Հետևել է նրա հրապարակումներին, ինչից երևում է, որ նա ճամփորդում է ամուսնու հետ։ Այո, այս ամենը նորմալ կլիներ, եթե օրինակ Սոնան չորոշեր, որ ամեն ծառ ու թուփ պետք է նկարել և դնել ինստագրամում։ Սոնա ջան, հայտնի երգչուհի ես, հասկանում ենք , որ ճամփորդում ես ամուսնուդ հետ, բայց լավ կլինի մի փոքր քեզ տեսած պահես։

Նշենք, որ ավելի վաղ մեր աչքից չէր վրիպել Սոնայի և ամուսնու ծովափնյա հանգիստը։ Ծովի ափին հանգստանալիս, Սոնան մեկ հայերեն, մեկ անգլերեն իրենց անվան տառերն է գրում` կից ավելացնելով ռոմանտիկ երաժշտություն: Սոնային շտապեցինք հիշեցնել, որ նա մեծ կին է, և մի քանի տարուց արդեն նման սթորիներ կարող է անել նրա որդին:

Հավելենք, որ  Starnews-ը դեռ նախորդ տարի տեղեկացրել էր, որ Սոնա Շահգելդյանն ամուսնալուծվել է: Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Սոնան նոր սիրելի ունի:Երգչուհին այս առիթով խուսափում էր մեկնաբանություն տալուց:

Վերջերս՝ մեր բացահայտումից ամիսներ անց, Սոնան որոշեց սիրելիի հետ բացառիկ լուսանկար հրապարակել: Նա դրան կից գրել էր հետեւյալը. «Սերն իմ ու քո, եթե հրա՞շք չէ՝ ի՞նչ է»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոնան խոսել էր 2-րդ երեխա ունենալու ցանկության մասին՝ նշելով, որ դա իր երազանքն է: «Ոնց որ 2-րդ բալիկ ունենալու ժամանակն է»,-մեկ անգամ որդու լուսանկարին կից գրել էր երգչուհին։

Հավելենք, որ ամուսնալուծության վերաբերյալ Սոնան չի խոսում։ Տարիներ առաջ նա հայտարարեց, որ ամուսնացել է, երջանիկ է սիրելիի հետ, իսկ որոշ ժամանակ անց հայտնեց նաև հղիության լուրը:

Օկսին քո չինական պադելկանա, եղունգդ չարժի․․․ Օկսի Ավդալյանի՝ Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու հետքերով

Շոուբիզնես Comments Off on Օկսին քո չինական պադելկանա, եղունգդ չարժի․․․ Օկսի Ավդալյանի՝ Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու հետքերով

Գաղտնիք չէ, որ երգչուհի Օկսի Ավդալյանին շատերն են մեղադրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ: Բանն այն է, որ եթե Լիլիթը ներկայանում է մի կերպարով, Օկսին ամեն կերպ փորձում է նմանվել նրան, կամ եթե Լիլիթը ինչ որ տեսակ երգ ու տեսահոլովակ է ներկայացնում, ապա Օկսին, ժամանակ չկորցնելով, շտապում է նմանատիպ մի բան անել:

Starnews.am-ը օրերս գրել էր հոդված, որում անդրադարձել էր Օկսի Ավդալյանի՝ Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելուն։ Օկսին նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում ակնհայտ երևում է  Լիլիթին հերթական նմանակելը, ինչն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։

Այս ամենին անդրադարձել են համացանցային օգտատերերը, ովքեր Լիլիթի լուսանկարների տակ անընդմեջ գրել են Օկսիի նմանակման մասին: Այս ամենը չի վրիպել starnews.am-ի աչքից : Օգտատերերը մասնավորապես նշել են․<<Շարունակիր նույն ձև, Օկսին քո չինական պադելկանա>>։<< Եղունգդ չարժեն քեզ կրկնօրինակողները>>։

Ստորև ներկայացնում ենք 2 տեսահոլովակները՝ հետևությունները թողնելով Ձեզ։

 

Իրար չհասկանալու պատճառով մնում են միայնակ…երգչուհի Լիլուն ամուսնալուծվե՞լ է

Շոուբիզնես Comments Off on Իրար չհասկանալու պատճառով մնում են միայնակ…երգչուհի Լիլուն ամուսնալուծվե՞լ է

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակում տեսանյութեր,որոնցում ցույց է տալիս իրենց առօրյան: starnews.am-ի աչքից չի վրիպել, որ այս անգամ Լիլուն խորհրդավոր հրապարակում է արել, ինչն էլ կասկածների տեղիք է տվել, որ Լիլուի անձնական կյանքում ամեն բան իդեալական չէ։

<<Հաճախ մարդիկ իրար չհասկանալու պատճառով ամեն օր կորցնում են իրենց հարազատներին և ապրելով նրանց հետ` մնում են միայնակ>>։ Երգչուհին ավելացրել է <<մի դատիր>> և <<մի ատիր>> հեշթեգները։

 Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լիլուն «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում խոստովանել էր, որ սկեսուրը սկզբնական շրջանում իրեն դժվարությամբ է ընդունել:

Ըստ Լիլուի՝ նա իրեն դեմ էր, չնայած դրա՝ սկեսուրի համար կարեւորը որդու երջանկությունն էր:

Սկզբնական փուլում  Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. Լիլուն նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:

Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր  մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել:

Կլորիկ կարմիր թուշիկներ. Սոնան նորածին դստեր նոր լուսանկարն է հրապարակել

Շոուբիզնես Comments Off on Կլորիկ կարմիր թուշիկներ. Սոնան նորածին դստեր նոր լուսանկարն է հրապարակել

Starnews.am-ն առաջինն է տեղեկացրել, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

Սոնան հրապարակել է դստեր նոր լուսանկարը, որում երևում է, որքան կլորիկ կարմիր թուշիկներ ունի փոքրիկ Մարին:

Հավելենք, որ զույգն ամուսնացել էր նախորդ տարի նոյեմբերին:

Մեռնեեեեմ սրտիկին, վերջապես.Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը`Սոնա Ռուբենյանին

Շոուբիզնես Comments Off on Մեռնեեեեմ սրտիկին, վերջապես.Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը`Սոնա Ռուբենյանին

Տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

 

Հայտնի է, որ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մոտ է Սոնայի և նրա ընտանիքի հետ: Նազենին հետևյալ մեկնաբանությունն է գրել:

«Ուռաաա, վերջապես: Մեռնեեեեմ սրտիկին»:

Ծնվել է Սոնա Ռուբենյանի առաջնեկը. հայտնի է փոքրիկի անունը(լուսանկար)

Շոուբիզնես Comments Off on Ծնվել է Սոնա Ռուբենյանի առաջնեկը. հայտնի է փոքրիկի անունը(լուսանկար)

Ծնվել է երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

Սոնան հրապարակել է նորածին փոքրիկի նկարն ու գրել` «Բարի գալուստ, լույս Մարի»:

Ներկայացնում ենք փոքրիկի առաջին լուսանկարը:

Հավելենք, որ զույգն ամուսնացել էր նախորդ տարի նոյեմբերին:

Starnews.am-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն, իսկ Սոնային` երջանիկ մայրություն:

Որոնում