Որքան ջերմ են Տաթև Ասատրյանին դիմավորում օդանավակայանում. Տեսանյութ

Երգչուհի Տաթև Ասատրյանը վերջին տարիների ընթացքում շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր հիթային երգեր։

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Տաթև Ասատրյանին և Նժդեհին՝ ում հանրությունը ճանաչեց « Ես կամ » հեռուստանախագծից։ Վերջին ամիսները երգչուհու համար բուռն աշխատանքային են։ Տաթևը շրջագայում է և Նժդեհին էլ հնարավորության դեպքում տանում իր հետ։

Երեկ Տաթևը ժամանաել է Դոնի Ռոստով, որի օդանավակայանում էլ նրան մեծ շուքով են դիմավորել։ Երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել էր կադրերով, որոնք առաջարկում ենք դիտել։

«Ես ու պուճուրս». Արամ Մելիքյանի նոր հրապարակումը որդու հետ

Շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանն ու նրա կինը կարճ ժամանակահատվածում դարձան ամենաօրինակելի ընտանիքներից մեկը հայկական շոուբիզնեսում։ 

Նրանց ամենօրյա հրապարակումներն ու ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում։ 

Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ Արամի և Լիլիթի որդին՝ Տիգրանը, նրա մասնակցությամբ հրապարակումները էլ ավելի սպասված են հանրության շրջանում։

Այսօր Արամ Մելիքյանը նոր լուսանպարներ է հրապարակել որդու հետ ու գրել.

«Ես ու պուճուրս»։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում առավել հաճախ քննարկվում է Արամ Մելիքյանի ավագ դստեր՝ Էլիզայի անձնական կյաքը։

Որքան շքեղ են նշել Արտաշ Ասատրյանի դստեր ծննդյան տարեդարձը. Բացառիկ տեսանյութ

Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել է երեկ երգիչ Արտաշ Ասատրյանի դուստրը՝ Սյուզին, նշում էր ծննդյան տարեդարձը։

Երգիչը դստեր հետ համատեղ լուսանկար էր հրապարակել և գրել.

«Ծնունդդ շնորհավոր Սյուզիս, արևս, կյանքս».- հրապարակմանը կից գրել էր Արատաշ Ասատրյանը։

Ընտանիքը նաև խնջույք էր կազմակերպել՝ շքեղ ձևավորումներով, ուրախ տրամադրությամբ և հարազատների ընկերակցությամբ։

Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք և ներկայացնում կադրերը՝ տեսանյութում

Մարիամ Ալեքսանյանը նոր հրապարակումներ է արել հանգստից. Լուսանկարներ

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ամենապահանջված դերասանուհիներից մեկն է։ Նրա մասնակցությամբ նախագծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար։

Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ շատերը Մարիամին հետևում են գեղեցիկ ու ոճային ֆոտոշարքերի և հրապարակումների համար։ 

Մարիամ Ալեքսանյանը օրեր առաջ մեկնել է ընկերների հետ հանգստի և արդեն հասցրել է ինստագրամյան էջում նոր լուսանկարներ հրապարակել ու ցույց տալ ժամապցից կադրեր։

«Թուրքի երազանքը կատարվում է». հայ հայտնիների արձագանքը ոստիկանական գործողություններին / թարմացվող

Այսօր առավոտյան ոստիկանական ու ԱԱԾ-ական մեծ ուժեր ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ իրականացնելու, ինչպես իրենք են ներկայացնում «Հատուկ քննչական գործողություններ», իսկ արդեն այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր տեղափոխվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի առջև որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդին:

Տեղի ունեցածի վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտում հայ հայտիները:

Starnews.am-ը հետևում է հայ հայտիների գրառումներին ձեր դատին է ներկայացնում՝ պարբերաբար թարմացնելով դրանք։

Արա Ղազարյան

«Քրիստոսի ամենամեծ արձանը կանգնացնող երկրում եկեղեցու ծառայողներ են ձեռբակալվում.: Վեհափառը և Սբ. Էջմիածինը լուռ են… Հենց հիմա Շիրակի թեմի առաջնորդարան են մտել դիմակավորված ուժայիններ ու խոզարկում են շենքը։ Չի բացառվում թեմի առաջնորդին տանեն։ Հետաքրքիր ա մինչև երբ ա լռելու Վեհափառն ու ինչու կաշտ գնահատական չի տրվում այս ամենին։»

«ԱԱԾ -ի դիմակավորված աշխատակիցները Սուրբ էջմիածնի տարածքում են…

Ամենայն հավանականությամբ շուտով շղթայված դուրս կբերեն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին… Չի բացառվում նաև Արշակ Սրբազանին տանեն: Իսկ եթե նեռը ասի կկալանավորեն նաև Վեհափառին։

Սրբություն չկա…»։

Արմինկա

«Ոստիկանները՝ Շիրակի Առաջնորդարանում, ամբողջությամբ կոտրել, խառնել են և ավերել են Միքայել սրբազանի աշխատասենյակը։ Փշուր- փշուր են արել նույնիսկ պատարագի նշխարքները։
«Քրիստոնյա հայեր»-ը»։

Անաիս Սարդարյան

«Դուք ուզում եք այն, ինչ ուզում է թշնամին, ես՝ ոչ։
Զարթնել եմ ու ամոթի զգացումը պատել է սիրտս։

Էս ի՞նչ օրերի ենք ականատես լինում։

Թուրքի երազանքն ա եղել վերացնել հային ու եկեղեցին»։

Շպռոտ

«Ներիր ինձ հայրենիք, որ թողել գնացել եմ ու քեզ թողել եմ մենակ, սրանց ձեռքերում…

սիրտս պայթում ա»։

Նազենի Հովհաննիսյան

«Օսմմաններին և Բոլշևիկներին ծառայող ԱԱԾ»։

Սիրուշո

«Սա չեմ ուզում նույնիսկ ուրիշ լեզվով տարածել, որ հանկարծ որևէ այլ ազգ չհասկանա…
Ամոթալի, ցավալի երբևէ չպատկերացնելու»։

Նարեկ Մարգարյան

«Եկեղեցին մեր վերջին ճակատն է: Հանձնեցինք` ամեն ինչ կորցնելու ենք»։

Արփի Գաբրիելյան

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունը. Աստված Ամենատես է»։

Միհրան Ծառուկյան

«Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։ Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն։ Ամոթ»։

Վաչե Թովմասյանի շնորհավորանքը մայրիկին՝ ծննդյան օրվա առթիվ

Դերասան, հումորիստ ՎաչեԹովմասյանը ԱՄՆ տեղափոխվելուց հետո չի դադարում ակտիվ գործունեություն ծավալել։ Վաչեն ակտիվ է նաև սոցիալական էջերում, որոնց միջոցով կապը պահում է հանրության և երկրպագուների հետ։

Ինստագրամյան հարթակում Վաչե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել իր մայրիկի հետ՝ շնորհավորելով նրան.
«Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի մայրիկ».- գրել էր Վաչեն։

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Վաչե Թովմասյանը մեծ հաջողություն գրանցեց՝ «Անորա» Ֆիլմում նկարահանվելուց հետո։

Ինչպես են նշել Հռիփսիմե Հակոբյանի մայրիկի ծննդյան տարեդարձը. Տեսանյութ

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի մայրը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով երգչուհու ընտանիքը խնջույք էր կազմակերպել ու մտերիմների և հարզատների հետ տոնել օրը։

Հռիփսիմեն մայրիկի մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել ու գրել.

«Շնորհավոր տարեդարձդ, մամ։ Երանի ինձ, որ դու իմն ես»

StarNews-ը շնորհավորում է և առաջարկում դիտել ջերմ կադրերը։

Շքեղ ծաղիկներ ու նվերներ. Արուս Կավկազը ցույց է տվել ծննդյան օրը ստացած ծաղիկները. Տեսանյութ

Բլոգեր Արուսյա Կավկազը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս տարիների ընթացքում Արուսյան նաև լայն ճանաչում ունեցավ հանրության կողմից։

Օրեր առաջ Արուսյա Կավկազը նշում էր ծննդյան 59-րդ տարեդարձը։ Բլոգերին շտապել են բազմաթիվ շնորհավորանքներ ուղղել։ Արուսյան, այսօր նաև ցույց է տվել թե որքան շատ ու շքեղ ծաղիկներ են իրեն նվիրել։

StarNews-ը շնորհավորում է և ներկայացնում կադրերը։

Ալլա Լևոնյանը նշում է ծննդյան տարեդարձը. Երգչուհու հրապարակումը

Հհ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով երգչուհուն շտապել են շնորհավորել հարազատներն ու ընկերները։

Երգչուհին էլ ինստագրամյան հարթակում կիսվել է կադրերով և գրել.

«Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և մաղթանքների համար»,- գրել է երգչուհին

«Ում փողերով ես խանութ բացել». Սիրուշոն անդրադարձել է իր մասին վատ մեկնաբանություններին. Տեսանյութ

Երգչուհի Սիրուշոն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Ինչպես StarNews-ը արդեն հայտնել է, երգչուհին այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։

Սիրուշոն նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է իր մասին հնչող վատ մեկնաբանություններին։

«Սովորել եմ…
մեր ‘ետնաբեմի’ անլրջություններից )))
Իրականում, երբ խիղճդ ու քայլերդ արդար են, դա ամենակարևորն է».- գրել է երգչուհին հոլովակին կից