Լիդուշիկը սիրելիի հետ նոր հրապարակում է արել. Երգչուհին ավելի է գեղեցկացել

Տարիներ շարունակ երգչուհի Լիդուշիկը հայ հանդիսատեսին ներկայացնում էր իր աշխատանքները, երգերն ու մանկական հիթերը, որոնք իսկապես սիրված էին: Այսօր արդեն՝ երբ երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, ավելի քիչ է թողարկում նոր երգեր, սակայն դրանք կրկին հիթեր են դառնում։

Լիդուշիկը ակտիվ է նաև սոցիալական էջերում, որտեղ երեկ սիրելիի հետ մի քանի հրապարակքւմ է արել։ Զույգը մասնակցում էր միջոցառման, որտեղից էլ երգչուհին կադրեր է հրապարակել։

Հավելենք նաև, որ երգչուհին սիրելի ունենալու մասին հայտնել է դեռ 2 տարի առաջ, այս լուրը բավական ուրախացրել է Լիդուշիկի երկրպագուներին։

Զառա Արամյանը նշում է ծննդյան տարեդարձը. հաղորդավարուհու հուզիչ գրառումը

Սիրված Հաղորդավարուհի Զառա Արամյանը նշում է ծննդյան 55-րդ տարեդարձը։ Այդ առիթով հաղորդավարուհին գրառում է արել.

«Եկավ այն ժամանակը որ պետք է հաշվետվություն ներկայացնեմ իմ ապրած 55 տարիների
Մի փոքր երկար է, բայց կարդացեք, ստուգող հարցեր եմ տալու

  • Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմել ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին:
  • Երեք տարեկանում խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ
  • Մանկապարտեզ, դպրոց՝ ռուսական… այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ ընտանիքի ( հիմար) ցուցանիշ:
  • Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր-բարձր բլբլացնում ռուսերենով ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց. ՙդու ի՞նչ ա, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում՚ ու ուժեղ ապտակեց դեմքիս… ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում էի. Ինչու՞ կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ: Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց. ՚Մի լացիր, աղջիկ ջան ու հիշիր ամբողջ կյանքումդ. քեզ ապտակեց Շիրազը՚…
  • ԵՊՀ-ի հետաքրքիր տարիներ, քանզի երջանկահիշատակ պրոֆեսոր Լեվոն Մկրտչյանը (մեր դեկանը) իր ուսանողների հետ հանդիպման էր հրավիրում այդ տարիներին շատ ճանաչված Բուլատ Օկուջավային, Վլադիմիր Վիսոցկուն, Բելլա Ախմադուլինային… Եվ ինձ՝ 3 կուրսի ուսանողուհուս, առաջարկեց լինել իր 2 գրքերի խմբագրական կազմում… այդ գրքերի վերջում այդպես էլ գրված էր. ՙРедакторский состав – З. Арамян՚:
  • Ռադիոն մտավ իմ կյանք: Երկար 16 տարիներ աշխատեցի Ռադիոյում՝ ղեկավարելով սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը:
  • Հայրս ձեռքիցս բռնած ինձ բերեց Աստծո մոտ… նվիրեց առաջին Աստվածաշունչը ու ասաց. ՙԿկարդաս ամբողջ կյանքումդ անընդհատ ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ՚: Այսօր էլ եմ կարդում ու զարմանում, թե ինչքան բան նոր եմ սկսում հասկանալ:
  • Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել ՙՀյուր Զառայի մոտ՚ ժամանցային ծրագիրը ու ինձ հյուրընկալում էին ճանաչված մարդիկ: Բայց շատ թեթև զրույց էր. օրինակ Սիլվա Կապուտիկյանը անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց. ՙԱրտաքինով Զառա, բայց իր ծագումով Զարուհուն՚:
  • Ձայնագրվեց Վահագն Դավթյանի Ռեքվիեմը: Հայրս կատարեց երաժշտական ձևավորումը: Երբ կարդում էի պոեմը ամուր փակ ստուդիայում, աչքերս չէի բարձրացնում որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին: Ավարտեցի այդ բավականին երկար պոեմը, դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար Վ. Դավթյանը նստած տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափահարել… Այդ եվ շատ այլ ձայնագրություններ գտնվում են Ռադիոի պահոցում:
  • Չունեմ ոչ քույր, ոչ եղբայր, նկատի ունեմ հարազատ: Այդ քաղցրությունն ինձ սկսեցին տալ իմ ողջ կյանքում ընկեր ընկերուհիները՝ քաղցր ու անուշ: Այդպես իմ լավ ընկերներից մեկը՝ Ռուբեն Թումանյանը, ձեռքիցս բռնած բերեց ինձ հեռուստատեսություն, ծանոթացրեց Ռոբերտ Մավիսակակյանի հետ ու ինձ երկուսով կնքեցին ՙՀամով Զառա՚ և նպաստեցին, որ իմ կիրակնօրյա ռադիոհաղորդումը անեմ հեռուստատեսությամբ:Այդպես ծնվեց այսօր արդեն 35 տարեկան “Համով զրույց ” հաղորդումը։
  • Առաջին նկարահանմանս ավարտից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասաց. ՙԶառա ջան, կամերան քեզ սիրեց, դու երկար տարիներ էս լինելու եթերում՚:
  • Մի մեծ խնդիր եկավ առաջ՝ եթերում մաքուր հայերեն խոսելը: Իմ ռուսական կրթությունն էլ էլ բանի պետք չէր. Ամեն ինչ արդեն հայերեն էր: Այստեղ էլի ընկերս օգնեց: Լինելով մաքրամաքուր հայերենի գիտակ, ստեղծագործող, ինքն էլ եթերի մարդ սկսեց լուրջ զբաղվել իմ հայերենով ու տալով վարժություններ, ստուգելով ամեն օր կարդացածս գրքերի պարունակությունն ու ամեն պահի սխալ արտաբերած բառերս ուղղելով ինձ դարձրեց հայերեն խոսքի վարպետ: Հակոբ Ռուբինյան ջան, անչափ շնորհակալ եմ:
  • Հայրս՝ Ֆելիքս Արամյանը, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անում էր ՙՈսկե աշուն՚, հետո՝ ՙԷրեբունի-Երևան՚ տոնակատարություններն ու ես դեռ փոքր հասակից մոտիկից էի տեսնում սովետական ու սովետա-եվրոպական (Չեխոսլովակիա, Հարավսլավիա…) աստղերին ու երբեմն խուլիգանություն անում. իրենց հետ դուրս էի գալիս поклон-ի ու դա սկսեց ինձ շատ դուրս գալ:
  • Սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, սակայն ես կես դասական եմ, կես՝ ջազ: Մեր տանը կար проигрыватель, ու հորս վինիլային սկավառակների հավաքածուն շշմելու էր… ես ուտում խմում էի Շոպենի նոկտյուրների կամ Բախի եռաձայն ֆուգաների ներքո, իսկ երբ տանը գործ էի անում՝ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Արմստրոնգի կամ Բերնստայնի հնչյունների ներքո: Այդպես էլ ձևավորվեց երաժշտական ճաշակս: Երբ լինելով Ամերիկայում պատահաբար լսեցի Ֆրենկ Սինատրայի երգերը, ինձ թվաց, թե մեր տան մեծ սենյակում եմ:
  • Պատերազմ… Առաջինը… Ցուրտ ու մութ տարիներ… Սառած տեխնիկայով ամեն օր եթեր… Ցուրտ ստուդիայից ամենօրյա եթերներից խրոնիկ բրոնխիտ հիվանդություն…Լուրերը ստանում էինք տելետայպով, խմբագրում, թարգմանում ու կարդում ուրախ ձայնով, որպեսզի ժողովուրդը չընկճվի… Ոգեվորվի…
    Շատ ուժեղ էմոցիոնալ պահ. երբ մեր զորքերի վիճակը շատ վատ էր, ռադիո եկան նախագահականից ու հրահանգեցին դուրս գալ ամբողջ աշխարհով մեկ բաց եթեր… ռուսերեն, անգլերեն ու արաբերեն ՙSOS՚ ազդակի տակ… դա առաջին ու տա Աստված վերջին անգամը լինի, որ այդ նույնը անենք: Ռուսերեն տեքստը կարդացի ես ու ինձ թվաց, որ հիմա սիրտս կպայթի՝ այնքան մեծ էր պահի լարվածությունը:
  • ՙՀամով զրույցս՚ եթերում փոթորիկ արեց: Առաջին անգամ շատ դասական, խիստ ու մինչև վերջին կոճակը կոճկած եթեր մտավ վառ շիկահեր, երկար եղունգներով, թավշյա հագուստով, ժպիտը դեմքին մեկն ու սկսեց եթեր բերել և՛ քաղաքական գործիչների, և՛ արվեստագետների, գիտական ու սպորտի աշխարհի դեմքերի, կառավարություն, ԱԺ, Նախագահական… Ամեն կիրակի մեկը կամ իր կինը հյուրս էր:
  • Բոլորի հետ, անգամ ում մինչ այդ չէի համակրում, հաղորդումիցս հետո դարձանք ընկերներ: Մի պահ պատկերացրեք. 35 տարի ամեն շաբաթ մի նոր ընկեր:
    Իմ ամեն լուսաբացվող առավոտը սկսվում է նրանով, թե ով ինձ ինչ հարցով դիմի, որ ես իմ ընկերությանը դիմեմ ու օգնեմ: Մեծ շրջապատը թանկ է հենց նրանով, որ օգնելու հնարավորություն ունես:
  • Երբ կյանքս իր հունով գնում էր մեկ էլ եղավ փոթորիկ, ցունամի, տորնադո: Իմ կյանք իր հաստատուն քայլերով մտավ Արտաշես Գասպարյանը, ու 2002թվի դեկտեմբերի 13-ին մենք մեր միությունը ամրագրեցինք: Ե՛վ եկեղեցում, և՛ ԶԱԳՍ-ում:
  • 2003 թվականի վերջը բերեց ինձ մայրական բերկրանք: Ծնվեց Էլենս…
  • 2005 թվականը ամրացրեց մայրությունս, ու ծնվեց Գուրգենս:
    Ի դեպ, երբ երեխան ծնվում է. մի շատ գեղեցիկ պահ կա, որ միանգամից դնում են մոր կրծքին, ու պարզ է չէ՞, թե մայրը նոր ծնված իր բալիկին ինչ քնքշանքի բառերով կընդունի: Երբ եկավ այդ պահն ու երկու բալիկներիս դրեցին կրծքիս, ես Տերունական աղոթքը բարձր ասեցի, ու երեխաներս լույս աշխարհ գալով առաջինը լսեցին Աստծո խոսքը:
  • ՙՄեր բակը՚, ՙՄեր բակը 2՚, Հ2 հեռուստաընկերության մանրապատումներ, հումորային շատ ծրագրերում և դիպվածներում նկարահանվել:
    Եկավ գիտակցումը, որ ինչքան էլ լուրջ լինեմ ժուռնալիստիկա դասավանդելիս, մեր սանիկների հետ որպես կնքամայր ներկայանալիս, լուրջ հանդիպումներին անգամ ինձ համար ամենահաճելին մարդկանց ծիծաղ և ժպիտ պարգևելն է: Այդպես էլ ապրում եմ ժպիտն իմ երեսին և ձեզ ժպտացնելով:
  • Երեխաներիս կայացնելն ու հասկանալը, որ ամենակարևորն այն է, որ պետք է ընկերություն անես հետները: Այդպես էլ անում ենք. երեքի հետ էլ (մեծս՝ Արթուրս, ամուսնուս տղան է) լավ ընկերություն եմ անում: Աղջկաս հեպ քչփչում, տղայիս հետ զուսպ խոսում…
  • Նոր դեր ստացա՝ զոքանչի: Աղջիկս նշանվեց: Փեսաս՝ Մհերս, տղայիս ընկերն է ու էլի մի հոգի իմ կյանքում, ում հետ արդեն սկսել ենք ընկերություն անել ու իրար հետ շատ հաճախ ծիծաղում ենք:
  • Կորուստներ… ծնողներս, հետո ամուսնուս ծնողները, ում հարազատի պես եմ սիրել…
    Կորցրեցի… շատ ընկերների կորցրեցի… սարսափելի է երբ, հեռախոսիս մեջ ջնջում եմ հերթական համարը
  • Կորցրեցի առողջությունս… շատ անիմաստ ու անսպասելի երիկամս ու դրանից բխած մյուս բարդությունները կապված սրտի հետ: Բարդ ճանապարհ եմ այժմ անցնում իմ անբուժելի սրտիկիս պատճառով, բայց միևնույն է, ես իրեն սիրում եմ ու հաստատ չեմ փոխի (սրտի փոխպատվաստում, էլի): Ինչ ինձ Աստված տվել ու տալիս է, դա է իմը, իմ սիրտը, իմ խաչը…
  • Այսօր տոնում եմ 55-ամյակս, վաղն արդեն պլանավորված կրկին պարտադիր պետք է պառկեմ ինձ ոտքի հանող ՙԲեստ լայֆ՚ կլինիկան ու բժիշկս՝ Խաչիկ Համբարձումյանը, վստահ եղեք կանի ամեն ինչ, որ ես ինձ ավելի լավ զգամ:

Բայց ինքս ինձ ասում եմ. Դու ունես բարի ու սիրող ամուսին, քեզ գոհացնող երեխաներ, քեզ սիրող տալեր՝ ամուսնուս հրաշք քույրիկներ – իմ քույրիկները էլի, ու իրենց երեխաները: Ունես ժպտալու համար սիրուն ատամներ, թանկ-թանկ ընկերների մեծ բանակ:
Հետաքրքիր մարդկանց հետ շփվելով ու աշխարհը տեսնելով, հարուստ հիշողություններ, ակտիվ էջ, որտեղ անկախ նրանից, թե ինչեր են կատարվում դրսում ու ինչ կոպիտ ու հայհոյանքով են խոսում կարծես բոլորը բոլորի հետ, ինձ մոտ ջան ասելով իմ ուզած կտորն են փնտրում ու միայն սրտիկներ դնում:

Իմ մեծ սրտում պահում եմ բոլորիդ, գրկում եմ ու համբուրում…
Ես եմ տոնում 55-ամյակ, բայց ձեզ բոլորիդ եմ ասում, որ ինձ հետ այսքան տարիներ քայլեցիք ու էլի հետս գալիս եք…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ».- գրել է Զառա Արամյանը։

«Դարձանք մի ընտանիք». Ով է Խորեն Լևոնյանի հարսանիքի քավորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ Հունիսի 30-ին տեղի է ունենում դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։
Խորեն Լեւոնյանն ու կինը՝ Էմմա Ազիզյանը պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնա Սարգսյանի եւ նրա ամուսնու՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ:

Նոնան իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար և գրել.

«Ու… դարձանք մի ընտանիք»։

StarNews.am-ը շնորհավորում է զույգին։

Ինչպես են ծանոթացել Խորեն Լևոնյանը և կինը՝ Էմման. Զույգի սիրո գեղեցիկ պատմությունը

Այսօր՝ Հունիսի 30-ին դերասան Խորեն Լևոնյանն ու նրա սիրելին՝ Էմմա Ազիզյանը ամուսնացել են։

StarNews.am-ի բացառիկ տեղեկություններով դերասանը և կինը՝ դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանը արդեն մի քանի տարի է ինչ միասին են աշխատում։

Զույգը սկսել է համագործակցել 2021 թվականին՝ Խորեն Լևոնյանի «Հույս» ալբոմի շրջանակներում։ Էմման՝ որպես ոկալիստ բեմում եղել է Խորեն Լևոնյանի կողքին, իսկ ժամանակի ընթացքում նրանց մեջ ձևավորվել է մեծ սեր։

Հավելենք նաև, որ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ «4 Երազանք» և «Հոթել գրանդ» նախագծերից։

Ով է Խորեն Լևոնյանի կինը և ինչ լուսանկարներ է հրապարակում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ Հունիսի 30-ին տեղի է ունենում դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։

StarNews.am-ի տեղեկություններով դերասանի սիրելին դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է։ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ «4 Երազանք» և «Հոթել գրանդ» նախագծերից։

Հարկե նշել, որ դերասանուհին իր սոցիալական էջերում այդքան էլ ակտիվ չէ։ StarNews-ը առանձնացրել է Էմմայի լուսանկարներից մի քանիսը

StarNews.am-ը շնորհավորում է զույգին։

Այսօր Խորեն Լևոնյանի հարսանիքն է

Այսօր դերասան Խորեն Լևոնյանի և դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանի հարսանիքն է։

Զույգը համացանցում որևէ համատեղ հրապարակում չի արել, սակայն համացանցում արդեն հասանելի են նրանց հարսանիքից կադրեր։

«Տղաների խումբ էի ստեղծել ու գողություններ էինք անում». Արամ Մելիքյանի անկեղծ խոստովանությունը

«Tete a Tete» հաղորդաշարի հյուրը շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանն էր։

StarNews– հետևեց զրույցին։

Զրույցի ընթացքում Արամը անդրադարձավ երիտասարդ տարիքում ունեցած դժվարություններին։ Արամ Մելիքյանը անկեղծ խոստովանություն արեց.

«Ես տղաների խումբ էի ստեղծել , որ հարատև գողություններ էինք անում։ Այդ փողը ես էի տնօրինում։

Պարզ է, որ տնեցիք չէին կարող իմանալ։ Մաման միշտ ասում է՝ ինչի ես տենց բաները բարձրաձայնում , ասում եմ այդ էտապը անցել եմ։ Իմ ծնողները շատ լավն են։ Բարձր դասարաններում ստոպ տվեցի այդ ամենը, քանի որ ունեի հեղինակություն՝ ընդհանուր ստոպ տվեցի»։

Ֆիլեր ներարկումից հետո առողջական խնիր ունեցա»… Անի Մեհրաբյանը՝ կոպլեքսներ ունենալու և միջամտությունների մասին

«LIFEROOM»-ի տաղավարում այս անգամ Ամալյա Հովհաննիսյանին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Անի Մեհրաբյանը։

StarNews-ը հետևել է հարցազրույցին, որի ինթացքում Անին անդրադարձավ իր արտաքին կոմպլեքսներին։

Տարիներ առաջ չէի կարողանում ինքս ինձ սիրել և ընդունել։

Վատ մեկնաբանությունները սրտիս մոտ էի ընդունում և գուցե հենց այդ շրջանում եղել եմ ճահճում։

Փոքր ժամանակ մաշկով շատ ավելի թուխ էի քան հիմա եմ։ Խնդիրը մեր մեջ է ոչ թե ստանդարտների։ 

Ես հիմա սիրում եմ ինձ այնպիսին՝ ինչպիսին, որ կամ։ Յուրաքանչյուրս գեղեցիկ էնք յուրովի։

Ինձ փոխելու փորձ արել եմ, բայց պատժվել եմ։

Մտածում էի շուրթերս մեծացնեմ, այտոսկր փոխեմ, քիթ փոխեմ , ինչ-որ մի բան փոխեմ ավելի գեղեցիկ եմ լինելու։ Առաջին փորձս եղավ, երբ սկսեցի ֆիլեր ներարկել, բայց ալերգիա սկսվեց՝ շատ ուժեղ։ Դա ինձ համար նշան եղավ, որ Անի  սիրիր քեզ էնպիսին, ինչպիսին որ կաս։

Ալերգիային կարող է լուրջ չմոտենան, բայց ինձ մոտ սկսվեցին թե՛ ֆիզիկական խնդիրներ, թե՛ էսթետիկ տեսքի հետ կապված ՝ միանգամից հեռացրել եմ ։ Ինձ խոսք եմ տվել, որ նման նշանակալից փոփոխության չեմ դիմելու»։

«Համարյա գոմ». Նելլի Ավետիսյանը՝ Իդրամ ծառայության մասին

StarNews.am-ը պարբերաբար անդրադառնում է՝ հայկական բանկերի և նրանց իրականացրած սպասարկման վերաբերյալ, շահառուների բողոքներին ու խնդիրներին։

Ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Ավետիսյանը գրում է. 

«Ուրեմն, ID քարտս կորցրել եմ, ֆոտո չունեմ, հերթս սեպտեմբերին է գալու:

Idram Payment System-ը որոշել է, որ ինձ անվտանգությունից ելնելով պետքա բլոկի, նորից իդենտիֆիկացնի, բայց ես ID-իս կորցրել եմ։

Ու այստեղ սկսվում է բյուրոկրատիան… ու ես չեմ կարողանում շտապ կատարել գործարքս, որովհետև իդրամը փաստորեն կոլխոզա, որ առանց հիմնավորման բլոկելա հերիք չի, չի էլ կարողանում օպերատիվ իդենտիֆիկացնի:

Համարյա գոմ».- նշել է օգտատերը։

Դարի հարսանիքը. Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը ամուսնացել են Վենետիկում

«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը վերջապես ամուսնացան՝ հոլիվուդյան ֆիլմերին արժանի եռօրյա հարսանեկան շքեղ արարողությամբ

Հարսանեկան ծախսերն արժեցել են մոտ 16 մլն դոլար։

Լորենը կրել է Dolce & Gabbana-ի հատուկ պատվերով զգեստ։

Հյուրերի թվում են եղել Օփրա Ուինֆրին, Քիմ Քարդաշյանը, Թոմ Բրեյդին, Միկ Ջագերե, Քրիս Ջենները և Լեոնարդո Դի Կապրիոն

Վենետիկում մի խումբ քաղաքացիներ բողոքել են հարսանիքի պատճառով կղզու փակման դեմ՝ «No Space for Bezos» կարգախոսով։ Սակայն զույգը արձագանքել է՝ նվիրաբերելով 2 մլն եվրո՝ լագունայի պահպանությանը։

Չնայած քննադատություններին՝ հարսանիքը բերում է լուրջ տնտեսական օգուտ Վենետիկին։ Քաղաքապետը նշել է, որ դա «գեղեցիկ հնարավորություն» էր քաղաքի համար։