Երգիչ Հովոյի շքեղ հարսանյաց խնջույքն ու կարևոր դրվագները. Բացառիկ կադրեր

Երգիչ Հովհաննես Կարամյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Հովո, շատ ակտիվ գործունեություն է ծավալում և թողարկում երգեր, որոնք շատ արագ հիթ են դառնում։

Մայիսի 25-ը երգչի համար կարևոր օր էր։ Տեղի ունեցավ Հովոյի և նրա սիրելիի՝ Ռոզայի հարսանյաց արարողությունը։

Զույգը օրը կազմակերպել էր հայկական ավանդական սովորույթներին համապատասխան՝ նախ նրանք եկեղեցում ստացան Աստծո օրհնությունն ու պսակադրվեցին, իսկ արդեն երեկոյան՝ մտերիմների և հարազատների հետ, տոնեցին օրը։

StarNews-ը շնորհավորում է զույգին և Ձեզ ներկայացնում հարսանիքից բացառիկ կադրեր, որոնք կարող եք դիտել Տեսանյութում ՝

 

 

«Մամ, դու իմ հենարանն ես. շնորհակալ եմ, որ կաս»… Գևորգ Մկրտչյանի կնոջ նոր ֆոտոշարքը մայրիկի հետ և հուզիչ խոստովանությունը

Երգրիչ, դերասաֶն Գևորգ Մկրտչյանի կինը՝ Քրիստինան շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ 

Երիտասարդ դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական իր էջերում, որտեղ օրերս իր մայրիկի հետ նոր ֆոտոշարք է ներկացրել։

Քրիստինան լուսանկարներին կից հուզիչ խոստովանություն է արել՝ գրելով հետևյալը.

«Մամ…

Միգուցե կարելի է այս նկարներն ավելի գեղեցիկ ու տպավորիչ ներկայացնել, բայց ուզում եմ ավելին ասել՝ պսրզապես այն, ինչ սրտումս է…

Դու ինձ համար ի սկզբանե եղել ես՝ հայր, մայր, քույր…
Հիշում եմ, որ անկախ քո անցած ճանապարհից, մեկ է իմ դիմաց կանգնած դու «երջանիկ» էիր: Մամ, դու քեզ մոռացել էիր, որ ես ինձ ճանաչել ու սիրել կարողանամ: Տարիների ընթացքում տատիկի ու պապիկի օգնությամբ ,ձեզ զրկելով, ստեղծել եք իմ երազանքների կյանքը:

Եթե ապագայում երբևէ կարողանամ լինել այնպիսին, ինչպիսին եղել ես դու ինձ համար, ուրեմն իմ երեխաները կկարողանան նույնքան հպարտանալ ինձնով, որքան ես եմ հպարտանում քեզնով։

Սա իմ մանկության բնութագիրն էր՝ և քո, և իմ ամբողջ կյանքի…

Մամ, դու իմ հենարանն ես: Շնորհակալ եմ, որ կաս»։

 

«Իմ Աշխարհ»… Անդրեն կիսվել է դստեր հետ անցկացրած մեկ օրով… բացառիկ հոլովակ

Ամուսնալուծության մասին լուրերը հաստատելուց հետո երգիչ Անդրեն և նրա նախկին կինը՝ Անի Օհանյանը շարունակում են ակտիվ հրապարակումներով հանդես գալ իրենց սոցիալական էջերում։

Հերթական անգամ Անդրեն կիսվել է դստեր մասնակցությամբ ջերմ կադրերով.

«Հիշարժան օր իմ աշխարհի հետ».- ահա այսպես է Անդրեն մեկնաբանել հոլովակը։

Այս կադրերով Անդրեն ցույց է տալիս՝ որքան ջերմություն ու սեր կա իր և դստեր հարաբերություններում։

Երգիչը փորձում է հերքել ընտանիքի հանդեպ իրականացրած բռնության մեղադրանքները։

հավելենք նաև, որ շաբաթներ առաջ էլ Անդրեն առաջին անգամ ցույց էր տվել դստեր դեմքը։ Ինչպես երևում է Եվան առավել նման է հայրիկին։

Տեսանյութը ստորև՝

 

 

«Նման գարշելի բան չեմ տեսել». Սյուզաննա Մելքոնյանի դժգոհությունը՝ FlyOne ընկերության աշխատանքից

Վերջին շրջանում սոցիալական կայքերը  շատերի համար լավ հարթակ են դարձել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ներկայացնելու համար,  այս կամ այն կազմակերպության առաջացրած խնդիրը։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ինստագրամյան էջում իր դժգոհությունն է հայտնել FlyOne ընկերության աշխատանքից։

«Իմ ճանաչած ամենասարսափելի Ավիաընկերությունը։ 2-րդ անգամ, ցավոք օգտվեցի (ոչ իմկամքով)։ Այսքան տարի տարբեր տեղերից օգտվել եմ՝ նման գարշելի բան չեմ տեսել».-նշել էրՍյուզաննա Մելքոնյանը։

Երգչուհու ամբողջական գրառումը ստորև՝

Որքան ցածր կարող է ընկնել մարդը… բաժանման լուրից հետո Արմեն Մարությանի թոռնուհին գրառում է արել

Դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին՝ Անժելան շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։

Շաբաթներ առաջ StarNewsի աչքից չէր վրիպել, որ սիրված դերասանների թոռնուհին դադարել է ամուսնու հետ հրապարակումներ անել, ավելին՝ նա հեռացրել է բոլոր համատեղլուսանկարները, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ զույգը միգուցե ամուսնալուծվել է։  Այս առիթով փորձեցինք կապ հաստատել Անժելայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հաղորդագրությանը:

Օրեր անց, արդեն Անժելան նոր գրառումներ է արել, որոնք խորացնում են բաժանության մասին կասկածները.

«Դու չէիր սովորի հեծանիվ վարել, եթե մի օր քեզ չթողներ այն մեկը, ում վստահում էիր»., գրել էր Անժելան ու հավելել.

«Եվ խոստովանում եմոր  միշտ զարմացել եմ, թե որքան ցածր կարող է ընկնել մարդը»._ գրել էր սիրված դերասանների թոռնուհին։

 

«Չեմ սիրում անդաստիարակ կանանց»… Ռաֆայել Երանոսյանը՝ անձնական փորձի և հարաբերությունների մասին

«Կյանքի ճանապարհին» հաղորդման հերթական հյուրն էր Ռաֆայել Երանոսյանը։

StarNewsը հետևել է զրույցին և Ձեզ ներկայացնում է դերասանի բացառիկ խոստովանությունները։

Հաղորդման ընթացքում Ռաֆայլ Երանոսյանը անկեղծորեն նշեց թե ինչպիսի կանանց չիսիրում, երբ Խոսք եղավ «կնոջ» որակներից դերասանը, մասնավորապես նշեց.

«Չեմ սիրում անդաստիարակ կանանց, աղջիկների, ովքեր մոռանում են իրենց աղջիկ լինելը։Թող հիմա ինձ քննադատեն , թող ինչ ուզում են ասեն։ Չեմ սիրում էն աղջիկներին, որոնքանդաստիարակ են և մոռանում են իրենց կանացիությունը՝ դա կլինի սոց. հարթակներում, թեբակում։

Իրանց գռեհիկ պահվածքը, իրանց սոցցանցերում հայհոյելը չեմ սիրում։ Վերջ ի վերջո մի քիչտղեն ու աղջիկը պիտի տարբերվեն էլի։ Խառնվելա իրար կուժն ու կուլեն, չես հասկանումընտանիքում տղամարդն ովա, կինն՝ ով։ Ես կետեր ունեմ որոնց պետք է իմ ապագակողակիցը անպայման համապատասխանի»։


Դերասանը նաև հավելեց.

«Շատ կանայք ու աղջիկներ են եղել իմ կյանքում ՝ մեկը խանդոտ ա եղել, մեկը ուրիշ ձև աեղել, մեկի հանդեպ ես եմ մեղավոր, մյուսի հանդեպ կրկնակի ես եմ մեղավոր, մյուսն ինձ չիհասկացելու հիմա կա էն ինչոր կա»։ 

 

ՈւՂԻՂ.Փոքրիկ Տիգրանի հոգեհանգստի արարողությունը` Մարմարիկում

Այս պահին Մարմարիկում տեղի է ունենում փոքրիկ Տիգրանի հուղարկավորության արարողությունը:

Ուղիղ միացումը` 24news-ի

«Իմ կողակիցը լավն ա»… Ո՞վ է Ռաֆայել Երանոսյանի ընտրյալը. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

«Կյանքի ճանապարհին» հաղորդման հերթական հյուրն էր Ռաֆայել Երանոսյանը։

StarNews-ը հետևել է զրույցին և Ձեզ ներկայացնում է դերասանի բացառիկ խոստովանությունները։ 

Ռաֆայել Երանոսյանը կրկին հստակ ակնարկ արեց, որ այժմ ունի կյանքի ընկեր և պատրաստվում է «լուրջ քայլեր» անել, քայլեր, որոնք արդեն` իր խոսքով, հեռու չեն.

«Աստված առաջ` ամեն ինչ ընթանում է իր հունով։ Համոզված եմ, որ ես ու ովքեր սպասում են այդ հրաշալի օրվան, էդ լուսաբացը միասին կվայելենք, իսկ այդ լուսաբացն արդեն էլ էդքան հեռու չի։ Իմ կողակիցը, փառք Աստծո, լավնա, դեռ։ Լավնա… Հիմա ճիշտ տեղում եմ, վաղը թե ինչ կլինի` չգիտեմ։ Աստված չանի երկար տարիներ սենց ապրելուց հետո սխալ ընտրություն անեմ…»։

Սիլվի Բարկովան որդու հետ մանկացել է. դերասանուհու ընտանեկան ջերմ հանգիստը

Դերասանուհի Սիլվի Բարկովան բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով: Հետևելով Սիլվիի հրապարակումներին`երևում է, որ նա հարմարվել է օտար ափերում ապրելուն, օտար առօրյային, ինչպես նաև երևում է,որքան հաճախ է ընտանեկան երեկոներ կազմակերպում:

Դերասանուհին իր նոր հրապարակման մեջ ցույց է տվել իրենց ընտանեկան հանգիստն ու որդու հետ անկացրած ժամանակը: Սիլվին փոքրիկի հետ մանկացել է:

Սեր ու կիրք… Անի Երանյանի և Մովսես Երեմյանի նոր հրապարակումը

Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։

Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը սիրավեպ ունեին, ինչը սակայն ավարտվեց բաժանումով: Նրանցից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: Դե իսկ տարիներ անց նրանք կրկին հայտնվել են մեկ տեղում` այս անգամ աշխատանքի բերումով:
Նրանցից երկուսն էլ չեն դադարում նկարահանման հրապարակից կադրեր հրապարակել`այդպիսով ապահովելով հետաքրքրությունը: Հերթական հրապարակումը ևս գրավել է հետևորդների ուշադրությունը, ովքեր սեր ու կիրք են նկատել դերասանների  հրապարակած լուսանկարում: