Իմ սրտիկներ… Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է երեխաների նոր լուսանկարները. ում են նման փոքրիկները

Գուրգեն և Իննա Դաբաղյանները համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը: Իննան`դառնալով Գուրգենի կինը, կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական ցանցի էջերում:

Զույգն այսօր մեծացնում է երկու փոքրիկներին`Շուշաննային և Լևոնին, ովքեր կրում են իրենց տատիկ-պապիկի անունները:

Իննան փոքրիկների մասնակցությամբ հրապարակում է արել, որից էլ պարզ է դառնում, որ և´ զույգի դուստրը, և´ որդին նման են մայրիկին:

Սիրում եմ… Աննա Խաչատրյանի սիրո խոստովանությունը`ամուսնուն

Երգչուհի Աննա Խաչատրյանի հրապարակումները վերջին շրջանում շատ հաճախ իր ամուսնու մասնակցությամբ են: Աննան հրապարակում է համատեղ ջերմ կադրերը`այդպիսով հետևորդների հետ կիսվելով իր երջանիկ օրերով:Այս անգամ երգչուհին հրապարակել է իր ամուսնու լուսանկարն ու կից ավելացրել «Սիրում եմ քեզ» գիֆը:

Նշենք, որ տևական ժամանակ համացանցում ակտիվորեն քննարկվում էր երգչուհի Աննա Խաչատրյանի ու երաժիշտ Արման Փահլևանյանի ամուսնության մասին լուրը: Կարճ ժամանակ անց Աննան խոստովանեց, որ միասին են:

«Աստված տա, մի օր անպայման կհանդիպենք». Հայկոյի մայրիկի հուզիչ հրապարակումը`երգչի որդու ծննդյան առթիվ

Այսօր սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի որդու`Արմանի ծննդյան տարեդարձն է: Հայկոյի մայրը`տիկին Սուսաննան, ինստագրամյան էջում հրապարակել է թոռնիկի հետ լուսանկար`ջերմու հուզիչ խոսքեր հղելով նրան.

«Իմ արև, իմ կյանք, իմ սիրուն թոռնիկ Արման ջաաան,շնորհավորում եմ ծնունդդ, մաղթում եմ, որ քո կյանքի բոլոր օրերը լինեն մեկը մյուսից լավը, թող քո սիրուն ժպիտը միշտ շողա քո դեմքին, Աստված տա, մի օր անպայման կհանդիպենք, քեզ շաաաաատ եմ սիրում, գրկում եմ պինդ պինդ»,- նշել է Հայկոյի մայրը:

Երգիչ Հարութ Արշակյանի կինը հղի է. զույգը պարզել է փոքրիկի սեռը

Նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 4-ին, տեղի ունեցավ երգիչ, դերասան հարութ Արշակյանի հարսանյաց արարողությունը։ Սոցիալական էջերում հրապարակվել էին մի շարք հոլովակներ, որտեղ երևում էր, որ զույգն օրը կազմակերպել է հայկական ավանդական տարրերին համապատասխան:

Հարսանիքից 5 ամիս անց զույգը կիսվել է ուրախալի լուրով. Հարութն ու կինը ծնողներ կդառնան: Փարիզում նրանք պարզել են իրենց փոքրիկի սեռը: Երգչի կինն ամուսնուն դուստր կպարգևի, ինչն անչափ ուրախացրել է ապագա ծնողներին:
Տեսանյութը`StarNews-ի տելեգրամյան ալիքում 
Առաջարկում ենք դիտել նաև Հարութի և կնոջ հարսանիքի գեղեցիկ կադրերը`ստորև

 

Ավստրիան`«Եվրատեսիլ 2025»-ի հաղթող

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2025»-ում հաղթող ճանաչվեց Ավստրիան: Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳ-ը հանդես եկավ հիանալի կատարմամբ, զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

ՊԱՐԳ-ի ամբողջական ելույթը`մեր տելեգրամյան ալիքում 

Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳ-ը «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳ-ը հանդես եկավ հիանալի կատարմամբ, զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

ՊԱՐԳ-ի ամբողջական ելույթը`մեր տելեգրամյան ալիքում 

Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 30 միավոր

Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հեռուստադիտողների կողմից մեր մասնակիցը ստացավ 30 միավոր:

Նշենք, որ ազգային ժյուրիի քվեարկության ժամանակ Հայաստանին 12 միավոր տվեց Մալթայի ազգային ժյուրին, 10 միավոր Ֆրանսիայից ստացանք, Դանիայի ժյուրին 1 միավոր փոխանցեց, Լատվիայից 4, Իռլանդիայից 1, Մոնտենեգրոյից 1, Հունաստանից 3, Սերբիայից 2, Իսրայելից 5, Վրաստանից 3 միավոր ստացավ մեր մասնակիցը:

Որ երկրների ազգային ժյուրին տվեց Հայաստանին միավոր

Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանն այս պահին 18-րդ հորիզոնականում է: Սա դեռևս քվեարկության առաջին փուլն է:

Հայաստանին 12 միավոր տվեց Մալթայի ազգային ժյուրին, 10 միավոր Ֆրանսիայից ստացանք, Դանիայի ժյուրին 1 միավոր փոխանցեց, Լատվիայից 4, Իռլանդիայից 1, Մոնտենեգրոյից 1, Հունաստանից 3, Սերբիայից 2, Իսրայելից 5, Վրաստանից 3 միավոր ստացավ մեր մասնակիցը:

Դե իսկ Հայաստանի ազգային ժյուրին 12 ամենաբարձր միավորը տվեց Ֆրանսիային, Ֆինլանդիային 10, Ավստրիային 8, Շվեյցարիային 7, Շվեդիային 6, Մալթային 5, Ուկրաինային 4, Նիդերլանդներին 3, Էստոնիային 2 և Լատվիային 1 միավոր փոխանցեց Հայաստանը:

 

Որ երկրներին Հայաստանի ազգային ժյուրին տվեց իր միավորները

Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլի`ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Հայաստանի ազգային ժյուրին 12 ամենաբարձր միավորը տվեց Ֆրանսիային, դե իսկ Ֆինլանդիային 10, Ավստրիային 8, Շվեյցարիային 7, Շվեդիային 6, Մալթային 5, Ուկրաինային 4, Նիդերլանդներին 3, Էստոնիային 2 և Լատվիային 1 միավոր փոխանցեց Հայաստանը:

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք մրցույթում ժյուրիի քվեարկության արդյունքները հայտարարեց «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը:

Ինչ տեսքով Լուսինե Թովմասյանը հայտնեց հայաստանյան ազգային ժյուրիի միավորները

Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլի`ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Հայաստանի միավորները Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք մրցույթում հայտարարեց «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը`12 ամենաբարձր միավորը փոխանցելով Ֆրանսիային:

Ներկայացնում ենք Լուսինե Թովմասյանի տեսքը` ազգային ժյուրիի միավորները հայտնելիս: