ԱմենաՍԻՐԱՌԱՏ պարը… Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի տանգոն հուզել է բոլորին

Ամիսներ շարունակ քննարկվում էր սիրված դերասան Հրանտ Թոխատյանի առողջական վիճակը։ Ընտանիքը միայն վերջերս է անդրադարձել այդ թեմային։

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նշել էր, որ իր ընտանիքը բարդ փուլով է անցել, սակայն այժմ ամեն բան անցյալում է։ 

Այսօր Հրանտ Թոխատյանը կնոջ և դստեր հետ մասնակցել է մի միջոցառման, որի ընթացքից դերասանուհին ջերմ հոլովակ է հրապարակել.

«Երեկոյի ամենաՍԻՐԱՌԱՏ պարը»։

Արմինկայի հուզիչ հրապարակումը`մաhացած եղբոր ծննդյան օրը. լուսանկար

Երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում մահացած եղբոր ծննդյան օրը հրապարակել է նրա լուսանկարը` կից գրելով նրա ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը: Երգչուհին իր սրտի ցավն արտահայտող էմոջի է տեղադրել ու գրել.

«Ապերս»:

 

Նշենք, որ ավելի վաղ` Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում, Արմինկան խոսել էր այս մասին ու նշել, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր է ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում:

Երգչուհու եղբայրը մահացել է ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:

Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս է եկել Արթիկից, նա նաև գինովցած է եղել: Որքան էլ մայրը հորդորել է այդպես մեքենա չվարել, չի լսել, ապա տեղի է ունեցալ ավտովթարը:

Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:

Ինչպես է Կարեն Ասլանյանը շնորհավորել Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձը

StarNews-ը հայտնել է, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով արդեն կեսգիշերին Դիանային անակնկալ էին մատուցել իր թիմի աղջիկները: Այնտեղ էին Ռոզա Դավթյանը, Անի Քոչարյանը, Դիանա Տոռեսը և ուրիշներ:

Դիանան նշում է ծննդյան տարեդարձը, որի բացառիկ կադրերը կներկայացնենք ավելի ուշ:

Դե իսկ րոպեներ  առաջ սցենարիստին շնորհավորել է Կարեն Ասլանյանը`իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակելով Դիանայի լուսանկարը:

«Շնորհավոր, հարազատ ջան»,- գրել է Կարենը:

Քո երակներով իմ արյունն է հոսում… Ալեքսանդր Բաբասյանի հրապարակումը`որդու մասնակցությամբ

Ալեքսանդր Բաբասյանը տարիներ շարունակ ամենաքննարկված դերասաններից մեկն է հայկական շոուբիզնեսում։Բացի գործունեությունից՝ արդեն տարիներ շարունակ խոսվում է նաև նրա և սննդաբան Լիլիթ Բասյանի ամուսնալուծության մասին։

Այս տարիներ ընթացքում նրանք մի քանի անգամ խոսել են իրենց բաժանման մասին`այդպիսով լիարժեք չներկայացնելով բաժանման իրական պատճառը:

Ալեքսանդրն իր ինստագրամյան էջում վերջին շրջանում առավել հաճախ որդու մասնակցությամբ հրապարակումներ է անում, դե իսկ այսօր`հերթական հրապարակմանը կից, դերասանը գրել է.

«Քո երակներով իմ արյունն է հոսում»:

«Տեսե՞լ եք այս հրեշտակին»… Մալենայի նոր լուսանկարներն ու շապիկի հատուկ գրությունը

StarNews-ը երբեմն հրապարակումներ արել է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանը ներկայացրած և հաղթող Մալենայի մասին: Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է, ով վերջին շրջանում չի թաքցնում, որ ամուսնացել է:

Նա «անհետացել» է հեռուստաէկրաններից՝ նախընտրելով միայն թատրոնում հանդես գալ: Մայր և դուստր այս շրջանում ԱՄՆ-ում են գտնվում, որտեղից հաճախ հրապարակումներ են անում, ցույց տալիս իրենց առօրյան ու ֆոտոշարքերը:

Մալենան իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որում կրում է շապիկ` «Տեսել եք այս հրեշտակին» գրությամբ:

Երգչուհին գեղեցիկ ու գրավիչ տեսք ունի իր նոր հրապարակման մեջ:

Դերասանուհի Մաշ Ենոքյանի դուստրը 3 ամսական է. դերասանուհու հրապարակումը

3 ամիս առաջ հայտնել ենք, որ լույս աշխարհ է եկել պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի եւ նրա սիրելիի՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի առաջնեկը:Մաշն ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էլիզաբեթ:

Այսօր`փոքրիկի 3 ամսականին, մայրիկը ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ երևում է, որ փոքրիկ Էլիզաբեթի 3 ամսականին մայրիկը կրկին լուրջ է պատրաստվել` այս անգամ ելակի թեմայով:

Գևորգից բաժանման լուրից հետո Ռոմելան բացառիկ հրապարակում է արել. որքան է փոխվել նա. մանրամասներ

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորդեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։

Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար: Սակայն այս լուրերը հնացան, երբ Ռոմելան ամուսնալուծվեց և հարաբերություններ սկսեց դերասան Գևորգ Գրիգորյանի հետ:

Դե իսկ վերջին շրջանում էլ ակտիվորեն քննարկվում է Ռոմելայի և Գևորգի բաժանումը, որը ս´չ մեկը, ո´չ մյուսը չեն հերքում և չեն էլ հաստատում:

Մանրամասները`տեսանյութում

Ոչ սովորական սերենադ, շքեղ ծաղիկներ… Հայ հայտնիների անակնկալը`Դիանա Գրիգորյանի ծննդյան առթիվ

Ացենարիստ Դիանա Գրիգորյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով արդեն կեսգիշերին Դիանային անակնկալ են մատուցել իր թիմի աղջիկները: Այնտեղ էին Ռոզա Դավթյանը, Անի Քոչարյանը, Դիանա Տոռեսը և ուրիշներ:

Վերջիններս անակնկալ կերպով այցելել են սցենարիստի տուն, շնորհավորել ու ոչ սովորական սերենադ մատուցել նրան:

Նշենք, որ Դիանան էլ իր ինստագրամյան էջում հրապարակում է արել ու գրել.

«Տե´ր, շնորհակալ եմ, որ ծնվեցի ու ապրում եմ»:

Ինչպես է Անահիտ Կիրակոսյանը Վալերի Մելաձեի հետ երգում նրա երևանյան համերգին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ինստագրամյան էջում տեսանյութեր է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է ռուս հայտնի երգիչ Վալերի Մելաձեի հետ երգել մեկ բեմում`նրա երևանյան համերգի ժամանակ:

 

 

View this post on Instagram

 

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial)

Իրականում ով է Գևորգ Գրիգորյանի մայրը և ինչ տեսք ունի. բացառիկ կադրեր

Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը մեկ անգամ չէ, որ քննարկումների կենտրոնում է հայտնվել։ Դերասանն ինքն էլ, կարելի է ասել, չի խուսափել խոսել այդ թեմայով և մանրամասներ հայտնել։

Ի տարբերություն անձնականի՝ դերասանն ընտանեկան կյանքը բավականին փակ է պահում։ Ընտանիքի անդամների մասնակցությամբ հրապարակումներով Գևորգն աչքի չի ընկնում։

Այս անգամ, սակայն, դերասանը բացառություն էր արել և մայրիկի ծննդյան տարեդարձը հանրային կերպով էր շնորհավորել։ Գևորգը ինստագրամյան իր էջի story բաժնում նախ մանկության տարիներից էր լուսանկար հրապարակել, ապա մայրիկի՝ տիկին Գայանեի հետ համատեղ հրապարակմանը կից գրել էր. «Mommy happy birthday, մեռնեմ կյանքիդ»։