Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի մայրը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով երգչուհու ընտանիքը խնջույք էր կազմակերպել ու մտերիմների և հարզատների հետ տոնել օրը։
Հռիփսիմեն մայրիկի մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել ու գրել.
«Շնորհավոր տարեդարձդ, մամ։ Երանի ինձ, որ դու իմն ես»
StarNews-ը շնորհավորում է և առաջարկում դիտել ջերմ կադրերը։
Բլոգեր Արուսյա Կավկազը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս տարիների ընթացքում Արուսյան նաև լայն ճանաչում ունեցավ հանրության կողմից։
Օրեր առաջ Արուսյա Կավկազը նշում էր ծննդյան 59-րդ տարեդարձը։ Բլոգերին շտապել են բազմաթիվ շնորհավորանքներ ուղղել։ Արուսյան, այսօր նաև ցույց է տվել թե որքան շատ ու շքեղ ծաղիկներ են իրեն նվիրել։
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգիչ, հաղորդավար, ճամփորդ՝ Վարդան Սարգսյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Վարդանը խոսեց իր երեխայի մայրիկի մասին ու ոչ միայն.
«Եթե չես խոսում երեխայի մայրիկից չի նշանակում , որ երեխան հանկարծակի օդից ընկավ ձեռքդ։
Մեր հայերը շատ են սիրում ամեն ինչ իմանալ պարտադիր՝ մանրամասն։ Կա անձնական կյանք, որը ես չեմ սիրում լուսաբանել։ Պետք է հասկանալ նաև, որ կարող է իմ դիմացինը չցանկանա իրեն ճանաչեն ու իր մասին խոսվի։ Ես մի նկար տեղադրեմ պատկերացրեք՝ ինչ է լինելու, իսկ ես չեմ ուզում այդ ամենն անել։ Այս պահին ասեմ՝ երեխան ունի մայր, շատ գեղեցիկ մայր։ Մենք միասին չենք ապրում այս պահին, որովհետև ես երկրում չեմ լինում։ Մեր մոտ ամեն ինչ նորմալ է , հրաշալի է։
Դա իմ անձնականն է, դա իմն է։ Ես եթե հայտնի եմ պարտավոր չեմ լուսաբանել ու անպայման ցույց տալ։ Երեխաի մայրը հաճախ երկում չի՝ ինձ նման։
Ամեն մարդ իր կյանքը ինքն է որոշում, ես այլ փուլի մեջ եմ հիմա , այլ բաներ են հետաքրքրում ։ Մենք բոլորս տարբեր էնք և պարտադիր չի անենք էն ինչ բոլորն են անում։ Շատ եմ խնդրում մեր հայերին այդքան հետաքրքրասեր չլինել, ուղղակի խնդրում եմ…»։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Ինչպես երևում է դերասանուհու վերջին հրապարակումներից նա աշխատում է նոր նախագծի վրա, որի մասին շատ մանրամասներ դեռ չի հայտնում։
Իննա Խոջամիրյանը ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ էլ հայտնել է, որ վերջին օրերն իրեն է տրամադրել և հանգիստն է վայելում։ Իննան կիսվել է կադրերով ու գրել. «Ու նորից, ու նորից, ու նորից. Մաքրել միտքը, բաց թողնել ամեն ինչ… Ընդունել բոլոր մետամորֆոզները ֆիլտրել ու պահել լուսավորը… սիրունը տեսնել. Հաշվի նստել ինքդ քեզ հետ. Նորից զարմանալ, նորից խաղաղվել, ու … նոր քամիներ գտնել նորից»։ .- գրել էր Իննան։
StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգիչ Արտաշ Ասատրյանին և նրա ընտանիքին։ Երգչի դուստրը՝ Սյուզին իր շքեղ հարսանիքից հետո հայտնիություն ձեռք բերեց և հիմա ինստագրամյան էջում ունի հետևորդների մեծ բանակ։
Արտաշ Ասատրյանը ևս սոցիալական իր էջում բավական ակտիվ է։ Կեսգիշերին երգիչը նոր հրապարակում է արել՝ շնորհավորելով դստեր ծննդյան օրը.
«Ծնունդդ շնորհավոր Սյուզիս, արևս, կյանքս».- հրապարակմանը կից գրել էր Արատաշ Ասատրյանը։
Նշենք նաև, որ Սյուզի Ասատրյանը շաբաթներ առաջ իր ինստագրամյան էջում կիսվել էր՝ հարսանիքի դեռևս չհրապարակված կադրերով։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք՝ 88-ամյա դերասանի, ՀՀ վաստակավոր արտիստի մահվան մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան։ Լուրը հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միությունը։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Ծնվել է դերասանուհի Էլեն Ազնավուրյանի երկրորդ երեխան։ Այդ մասին Էլենը հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հուզիչ հոլովակ հրանարակելով։
«Բարի գալուստ մեր հրաշք».- գրել էր Էլենը։
Դերասանուհին ամուսնուն դուստր է պագևել։
Հավելենք, որ ամիսներ առաջ դերասանուհի Էլեն Ազնավուրյանը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։