Օրվա աղմկահարույց թեմաները․ ընտանեկան խոստովանություններից մինչև ծանր դեպքի նոր մանրամասներ

Այսօր շոու-բիզնեսյան և սոցիալական հարթակներում ամենաքննարկված թեմաներից մեկը Ավետ Բարսեղյանի ընտանեկան խոստովանությունն էր։ «O Sole Mio» հաղորդման ընթացքում նա պատմել է, որ կնոջ՝ Անիի հետ վեճերի հիմնական պատճառը շփման տարբեր ընկալումներն են։ «Ինքը պահանջում է խոսել, իսկ ես չեմ սիրում»,- ասել է նա։

Օրվա ընթացքում անհանգստացրել է նաև Սոֆի Դևոյանը։ Պարուհին հայտնել է, որ ներկայացման ժամանակ վնասվածք է ստացել, սակայն նույնիսկ ոլորված ոտքով շարունակել է պարել մինչև վերջ։ «Միշտ չէ, որ ամեն ինչ այնքան իդեալական է, որքան երևում է․․․»,- գրել է նա՝ ցույց տալով վնասված ոտքը։

Նոր կերպարով հետևորդներին է ներկայացել նաև Անի Խաչիկյանը։ Դերասանուհին փոխել է մազերի տեսքն ու լուսանկարներին կից գրել․ «So I’m back… մազերիս հետ վաղուց ոչինչ չէի արել»։ Նրա նոր ոճը մեծ արձագանք է ստացել հետևորդների կողմից։

Հուզիչ հրապարակմամբ աչքի է ընկել նաև Դիանա Գրիգորյանը։ Նա կիսվել է դստեր լուսանկարներով՝ հայտնելով, որ վերջինս ավարտել է համալսարանը։ Սցենարիստը հուզիչ գրառում է արել մայր լինելու երջանկության մասին՝ նշելով, որ հպարտ է իր դստեր մայրն լինելու համար։

Օրվա ընթացքում քննարկվել է նաև բլոգեր Քրիստինե Մարգարյանի հրապարակումը։ Նա մայրիկի հետ պատմել է իրենց հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որը, ըստ նրա, բավականին վախեցրել էր իրենց։

Անկեղծ զրույցով ուշադրության կենտրոնում էր նաև դերասան Անդրանիկ Հարությունյանը։ Նա պատմել է, որ հենց կինն է իրեն առաջարկել ամուսնանալ։ «Անդ, մենք պետք ա ամուսնանանք ու վերջ»,- հիշել է դերասանը կնոջ խոսքերը։

Ընտանեկան ջերմ հրապարակմամբ հետևորդներին հուզել է Հրուշ Մնոյանը։ Նա Գերմանիայից ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Երբեմն պարզապես պետք է դուրս գալ»։ Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանի ընտանիքը Գերմանիայում է որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով։

Շքեղ հարսանյաց արարողությունից նոր կադրեր են հայտնվել նաև Տիգրան Ասատրյանի ընտանիքից։ Երգչի որդին՝ Արման Ասատրյանը, եղել է հարսանյաց զույգի քավորը, իսկ միջոցառումը աչքի է ընկել իր ճոխությամբ։

Միևնույն ժամանակ հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ հղի կնոջ մահվան աղմկահարույց դեպքը։ Մարիաննայի քույրը՝ Վիկտորյան, սոցիալական էջում ծանր մեղադրանքներ է հնչեցրել քրոջ ամուսնու՝ Հայկի հասցեին։ Իսկ վերջինիս հարազատներից մեկը լրատվամիջոցին պատմել է Հայկի կյանքի մանրամասների մասին՝ փորձելով ներկայացնել դեպքի մյուս կողմը։