Անի Քրիստին`ամուսնու հետ հանդիպման, դստեր անվան ընտրության և ծնողավարման մասին

Շոուբիզնես Comments Off on Անի Քրիստին`ամուսնու հետ հանդիպման, դստեր անվան ընտրության և ծնողավարման մասին

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ»հաղորդման հերթական հյուրը երգչուհի Անի Քրիստին է։

StarNews-ը հետևել է հետաքրքիր զրույցին։

Անին հաղորդման ընթացքում խոսեց կարիերայի, ԱՄՆ տեղափոխվելու և իհարկե ընտանիք կազմելու և երեխա ունենալու մասին։

Անդրադառնալով դստերը և նրա անվան ընտրությանը` Անին նշեց.

«Նրա անունն է Էյվա, հայերենում էդպիսի անուն չեմ հանդիպել։ Ես չէի ուզում, որ էվա կամ Եվա լիներ։

Էյվա նշանակում ա ձայն, ինքը իմ կյանքը ամենագունավոր ձայննա որը երբևէ լսել եմ։

Խոսում ա արդեն ու քեզ տոնայնության մեջ պատասխանում ա։ 

Ընտանիքի անդամներն արդեն ձեռք են առնում ու ասում են, որ  հեսա մի ամիսից պիտի ասեմ Այբուբենը սովորե՞լ ես, որովհետև գիտեն, թե ինչ լուրջ եմ վերաբերվում երեխայի զարգացմանը։ Ես կարծում եմ երեխան ազատ ժամանակ չպետք ա ունենա սխալ բաներով զբաղվելու, ես հիմա արդեն ասում եմ, որ մինչև երեք տարեկան հեռախոս չեմ տալու իրեն։ 

հասկանում ես, ես պանիկա ունեմ, ես արդեն 40 եմ դառնում և ուզում եմ 80 ում տեսնեմ նորմալ երեխա, որ չզղջամ։ Էյվան լավ մարդա դառնալու, ինձ համար դա ամենակարևոր բաննա։ Չեմ ուզի որ արվեստի մեջ լինի, եթե չլինի տաղանդավոր թող չտանջի ոչ մեզ, ոչ իրեն։ Բոլորն ասում են, որ Էյվան իրա պապային ա նման։ 

Անի Քրիստին խոսեց նաև ամուսնու հետ  առաջին հանդիպման մասին.

«Հանդիպել ենք Գևորգ Եղիազարյանի ծնունդին, նույն սեղանին էինք նստած հրավիրեց պարելու և էդտեղից սկսվեց։ Հետո արդեն գնացինք կինո, շփվեցին։

Իմ շրջապատը երբ տեսավ ու ճանաչեց Սեթոյին իր մարդ տեսակը ընդունեց։

Նրա կամեցողությունը, ամենակարևորը հայ տղամարդու կերպարը, մեղմությունն ու իհարկե խղճից շատ թույլ լինելը, ինձ համար տղամարդը իր ընտանիքի համար հենց էդպիսին պիտի լինի»։

Կտրուկ վատացել է հայտնի դերասանուհու առողջական վիճակը. Աստղային օրվա ամփոփում

Շոուբիզնես Comments Off on Կտրուկ վատացել է հայտնի դերասանուհու առողջական վիճակը. Աստղային օրվա ամփոփում

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հրապարակած հոլովակի միջոցով հետևորդներին պատմել էր, թե որն է հաճախ առողջական խնդիրների բախվելու պատճառը։

Երգիչ Սարո Թովմասյանն էլ, ով պարբերաբար հումորային հոլովակներով է ներկայանում, այս անգամ ևս զվարճացրել էր հետևորդներին։

Դերասաններ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանն էլ ցույց էին տվել, թե ինչպես են կազմակերպել իրենց ազատ ժամանակը՝ նշելով, որ գրեթե մշտապես աշխատանքի մեջ են։

Դերասանուհի Իրինա Այվազյանը կիսվել էր իր առօրյա լուքով, որը, մեղմ ասած, բավականին տարօրինակ էր ստացվել։

Իսկ, ահա, Նազենի Հովհաննիսյանը կրկին անդրադարձել էր երկրում տիրող իրավիճակին՝ հոլովակի և գրառման միջոցով։

Դերասանուհի Էնն Հեթուեյը իր նոր հարցազրույցում պատմել է, որ ալկոհոլն իրեն ավելի խոցելի է դարձնում ու կտրուկ վատացնում իր առողջական վիճակը։ Դերասանուհին խմելուց հրաժարվելն անվանել է իր անձնական կերպարանափոխության մի մասը, որը սկսվել է հինգ տարի առաջ: Բացի այդ, վատ սովորությունից հրաժարվելը համընկել է աստղի մայրության հետ։

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ… Արթուր Աբրահամի հուզիչ գրառումը`հայրիկի մաhից հետո

Շոուբիզնես Comments Off on Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ… Արթուր Աբրահամի հուզիչ գրառումը`հայրիկի մաhից հետո

Երեկ երեկոյան հայտնեցինք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:

Այսօր Արթուր Աբրահամը հայրիկի մահից հետո հուզիչ  գրառում է կատարել.

«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:

Քո Ավո և ընտանիք»:

Արտաշ Ասատրյանը անդրադարձել է իր մահվան կեղծ լուրերին

Շոուբիզնես Comments Off on Արտաշ Ասատրյանը անդրադարձել է իր մահվան կեղծ լուրերին

Գաղտնիք չէ, որ Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել, հատկապես Արտաշ Ասատրյանը վերջին տարիներիներին շատ ակտիվ գործունեություն է ծավալում։

Սիրված երգչի, նրա առողջական վիճակի և կտրուկ քաշ կորցնելու մասին քննարկումները տևական ժամանակ է կան, սակայն դրանք ողջամտության սահմանը երբեք չեն անցել։

Բայց արդեն մի քանի օր է կեղծ լուրեր են մտտվում Արտաշ Ասատրյանի մահվան մասին

Այս մասին երեկ խոսել է հենց ինքը Արտաշ ասատրյանը։

Տոման խոսել է կարգավիճակի փոփոխության մասին. բացառիկ մանրամասներ

Շոուբիզնես Comments Off on Տոման խոսել է կարգավիճակի փոփոխության մասին. բացառիկ մանրամասներ

Մի քանի տարի է, ինչ քննարկվում է դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի սիրավեպը։ Այս ողջ ընթացքում նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տարածվող լուրերը, սակայան մանավանդ վերջին շրջանում առավել հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով։ Պոնչն ու Տոման նաև միասին հանգստի էին մեկնել, որի կադրերով էլ Պոնչը կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում։

Արդեն այսօր Տոման «Առավոտ լուսո. weekend» նախագծի շրջանակում ակնարկել է, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված անձնականի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել է, որ չնայած հասուն տարիքին՝ այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։

Նշենք, որ իր վերջին հարցացրույցներից մեկի ժամանակ Տոման, խոսելով իր և Պոնչի հարաբերբւթյունների մասին, նշել էր.

«Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով։ Եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում իմ և Պոնչի սիրավեպը»։

Հույս ունեմ`շուտով կկարողանամ գրկել քեզ. Անի Երանյանի հուզիչ շնորհավորանքը`հայրիկի ծննդյան առթիվ

Շոուբիզնես Comments Off on Հույս ունեմ`շուտով կկարողանամ գրկել քեզ. Անի Երանյանի հուզիչ շնորհավորանքը`հայրիկի ծննդյան առթիվ

Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։

Դերասանուհին այսօր հուզիչ գրառում է կատարել`այդպիսով շնորհավորելով հայրիկի ծնունդը: Անին նշել է, որ շատ է կարոտել հայրիկին և միաժամանակ հույս է հայտնել,որ շուտով ինքն էլ կկարողանա գրկել նրան: Դերասանուհու հրապարակումը`ստորև

Հավելենք, որ Անիի ծնողները վաղուց ամուսնալուծված են: Դերասանուհին ապրել եւ մեծացել է մորական տատի եւ պապի տանը՝շատ ժամանակ անցկացնելով նաեւ հորական տատի տանը: Անին խոստովանել է, որ մանուկ հասակում շատ էր նեղանում հորից, ով իրենից բավական հեռու էր և նոր ընտանիք ուներ: Դերասանուհին թեև խոստովանել է, որ շատ է սիրում եղբորն ու շատ կապված է նրա հետ, սակայն կար ժամանակ, երբ շատ էր խանդում նրան:

Հողաթափերով ու բանանով. ինչ տեսքով է տնից դուրս գալիս Իրինա Այվազյանը

Շոուբիզնես Comments Off on Հողաթափերով ու բանանով. ինչ տեսքով է տնից դուրս գալիս Իրինա Այվազյանը

Դերասանուհի Իրինա Այվազյանը բավականին ակտիվ է սոցիալական ցանցի իր էջերում:

Երբեմնի պասիվությունից հետո այժմն նա պատմում է իր նկարահանումների մասին, առօրյայի, ինչպես նաև շատ հաճախ հարց ու պատասխաններ կազմակերպում:

Այս անգամ դերասանուհին սթորի է արել, որտեղ ինքը վերելակում է`հողաթափերով և բանանով: Իրինայի խոսքով`միայն ինքն է էդպես տնիա դուրս գալիս:

Իսկ նախորդ օրն էլ տնից դուրս գալիս տոպրակը գլխին է եղել:

Նշենք, որ ավելի վաղ խոսելով որոշ ժամանակ սոցցանցերից վերցրած դադարի մասին՝ դերասանուհին ասել էր.

«Եղել է շրջան, որ նեգատիվ էներգիան շատ է ազդել ինձ վրա ու պասիվացել եմ ինստագրամում, ժամանակին էջերս եմ ապաակտիվացրել, բայց դա երևի իմ էմոցիոնալ ֆոնից է գալիս, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, ինչքան հետևորդները շատանում են, դրան զուգահեռ շատանում է թե՛ դրականը, թե՛ բացասականը»:

Ինչ հրապարակումներ է անում ինստագրամում Սուպեր Սաքոյի նախկին նշանածը

Շոուբիզնես Comments Off on Ինչ հրապարակումներ է անում ինստագրամում Սուպեր Սաքոյի նախկին նշանածը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի սիրելին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Մոդելը ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում`ցույց տալով իր վայելքները:

Հերթական հրապարակման մեջ ևս նա ակումբում է:

Հավելենք, որ ավելի վաղ`նախքան բաժանվելը, Սուպեր Սաքոյի նախկին սիրելին մանրամասնել էր, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ և դրանով չի որոշվում հարաբերությունների ամրությունը:

«Մենք երկուսս էլ ունենք երեխա/ երեխաներ, իմաստ չենք տեսնում նորից անցնել նույն փորձություններով: Երեխաները չէ, որ ամրացնում են հարաբերությունները: Ձգտում ենք հիմա ունենալ մի փոքր ազատ ժամանակ, որ հասցնենք վայելել միմյանց»,- պատասխանել էր Գոհարը:

Հետևորդները նաև հետաքրքրվել էին, թե ինչպես է նրա որդին՝ Դավիթն իրեն զգում ԱՄՆ-ում:

«Իրեն զգում է իդեալական: ՌԴ-ում նա հաճախ է զգացել դիսկրիմինացիա իր անձի նկատմամբ, նրան սևամորթ էին անվանում, նաև եղել են դժվարություններ, քանի որ նա եղել է ԱՄՆ քաղաքացի: Նա իրեն զգում է, ինչպես իր հայրենիքում, այստեղ է նաև նրա հայրը, նախկինում նա շատ էր կարոտում, իսկ հիմա նրանք հաճախ են հանդիպում»,- գրել էր նա:

Լուիզա Ղամբարյանն ապշեցրել է իր uեքսուալ տեսքով.ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Շոուբիզնես Comments Off on Լուիզա Ղամբարյանն ապշեցրել է իր uեքսուալ տեսքով.ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայկական շոուբիզնեսի ամենականացի ու գեղեցիկ դերասանուհիներից մեկն է։

Լուիզան, տարիներ շարունակ ակտիվ աշխատում է ոչ միայն թատրոնում, այլ նաև ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

 

Բացի այս ամենը դերասանուհին նաև տարբեր միջոցառումներ է վարում, որտեղ միշտ շքեղ տեսքով է ներկայանում։

Տարիները Լուիզայի կողքով ասես անտարբեր անցնեն, քանի որ նա գնալով էլ ավելի է գեղեցկանում`օր օրի ներկայանալով անչափ գեղեցիկ և երիտասարդ տեսքով:

Իր հերթական հրապարակման մեջ Լուիզան չափազանց սեքսուալ տեսք ունի: Մեկնաբանություններում շատերը շտապել են դերասանուհուն գովեստի խոսքեր շռայլել:

Ամուսնալուծության լուրերից հետո Մովսեսն ու կինը սկսել են կրկին միմյանց հետևել ու հավանել ինստագրամում

Շոուբիզնես Comments Off on Ամուսնալուծության լուրերից հետո Մովսեսն ու կինը սկսել են կրկին միմյանց հետևել ու հավանել ինստագրամում

Երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Եվ ահա Մովսեսն ու Աննան սկսել են միմյանց հետևել ինստագրամյան հարթակում, հավանել մեկը մյուսի հրապարակումները:

Այս ամենիղ կարելի է հետևել, որ բաժանումից տևականա ժամանակ անց զույգը ընկերներ է դարձել:

Որոնում