Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի եղբոր`Սամվելի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով դերասանուհին հրապարակել է համատեղ մի քանի կադրեր ու ջերմ շնորհավորական խոսքեր գրել.
«Դու ամենամեծ նվերն ես իմ կյանքի,ամենաթանկը, ամենակարևորը, ամենալուսավորը,ամենամոտն ու ամենան:
Շնորհակալ եմ Աստծուն, որ դու կողքս ես, որ իմ պաշտպանն ես, հենարանն ես, որ ուղղակի կաս»,- գրել է դերասանուհին:
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին դերասան Լեռնո Հարութունյանն ու կինը՝ Սեդան։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Զույգը խոսեց իրենց հարաբերություններից։ Սեդան նշեց, որ երբ վիճում են, ամուսինը, եթե հումորով չի կարողանում շտկել իրավիճակը,պարտադիր ընկերներից մեկին հրավիրում է երեկոյան տուն։
Լեռնոն անկեղծացավ, որ դժվար է Սեդային նեղացած վիճակից հետ բերելը.
«Ստիպված ֆիզիկական ուժի եմ դիմում՝ ձեռքերը կապում եմ, սկսում խուտուտ տալ։ Տանջանքների ժամանակ երեխեն գալիսա, որ փրկի ՝ չեմ հանձնվում։ Ասում եմ` թող ասի ես քեզ սիրում եմ, բայց նեղացածա` ո՞նց ասի, ասում եմ` ասա, որ դու իմ կյանքն ես: Էս աղջիկն էլ ստիպված ասումա, որ չտանջվի: Սեդան պահանջկոտ ա։ Դե, որ որ նոր էինք ամուսնացել, տուն չունեինք առանձին, ոչինչ չունեինք։ Ինքն անընդհատ ասում էր, ասում էի թող էդ միտքը, որ ունենանք։ Երբ դու ինձ անընդհատ ասում ես` ես էլ ընկնեմ էդ մտքիդ հետևից, չի լինելու ոչ մի բան, էդ էր մեր վեճը։ Եթե Սեդայի տեղը ուրիշ աղջիկ լիներ, ես չէի ունենա էն, ինչ ունեմ հիմա»:
Երեկ դերասանուհի Մարիամ Մելիքյանը նշում էր ծննդյան տարեդարձը: Տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհին հենց ամուսնու ծննդավայրում էլ նշել է տարեդարձը`իր շուրջն հավաքելով ընկերների և բարեկամների: Նրանց ցանկում եղել են ազգությամբ թուրք մարդիկ, ովքեր Մարիամի հետ պարել, ուրախացել ու ջերմ խոսքեր են հղել նրան:
Երեկոյի ընթացքում Մարիամին անակնկալ կերպով ոսկյա զարդ է նվիրել ամուսինը: Առաջարկում ենք դիտել ծննդյան խնջույքի կադրերը:
Այս պահի դրությամբ` վերհիշելով մեր սիրված ու հայտնի կազմակերպությունների մարքեթինգային արշավները, մի պահ հիշեցինք մեր բանկերից մեկի՝ ID բանկի տարբեր մարքեթինգային արշավները ու փորձենք մի փոքր համեմատականներ անցկացնել ամենաթարմ չստացված մարքեթինգային արշավի ու նախկինում չստացված արշավների միջև:
Թե´ ID BANK-ը, թե´ От Мартина ընկերությունները փորձում են իրենց գովազդային արշավները իրականացնել շատ «անկեղծ» ու «առանց որևէ շահի» գովազդ իրականացնող հայ բլոգներների շնորհիվ:
Երկուսի արտադրանքի վերջնական ու իրական սպառողները շատ արագ թե´ մեկնաբանություններով, թե´ իրական տեսանյութերով ջախջախում են «արդար գովազդների» իրական պատկերը և իրենց օբյեկտիվ դժգոհություններով ցուցադրում են վերոնշյալ ընկերությունների արտադրանքի իրական պատկերը:
Երկուսն էլ շատ արագ արձագանքում են «արդար և անվճար» բլոգներնրի գրառումներին ու մոռանում են արձագանքել սովորական ու իրական շահառուների բողոքներին:
Երկուսն էլ մտածում են, թե իրական մարքեթինգը դա կեղծ մարքեթինգային արաշվներն են, ու երկուսին էլ թվում է, թե իրական սպառողները ընդհանրապես չեն վնասում իրենց վարկանիշին:
Հարգելի´ գործընկերներ,
դուք սխալվում եք, իրական շահառուն ճիշտ է:
StarNews.am-ը շարունակելու է ակտիվորեն լուսաբանել իրական շահառուների բողոքները, ինչպես նաև փորձելու է կապ հաստատել և պատասխան ստանալ վերոնշյալ ընկերությունների արտադրանքը գովազդող հայտնի մարդկանց և ցուցադրելու է իրական կարծիքները` իրենց կողմից գովազդվող արտադրանքի մասին:
Հիշում եք, չէ՞ հայկական շոուբիզնեսի քիչ, թե շատ հայտնի բլոգեր/աստղերի տեսանյութերն այն մասին, թե իբր Հայփոստով իրենց առաքում են պաղպաղակ, հետո էլ իրենք զանգահարում են Պոնչին և հարցնում, թե որտեղից, ու այդ ամենը պարուրված էր շա՜տ վատ դերասանական խաղով:
Վստահ ենք, գոնե մեկ անգամ դուք այդպիսի տեսանյութ տեսել եք:
Այդ մարքեթինգային արշավը այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ստացված է այնքանով ու մարդկանց հետաքրքրեց, թե ինչի մասին է խոսքը ու թե ինչ պաղպաղակ են իրենք ուտում: Շատերը մեծ ոգևորությամբ սպասում էին` փորձելու այդքան գովազդված պաղպաղակը:
Ու ինչպես ասում են՝ «Նաստալ չաս ԻՔՍ» ու վաճառքի հանվեցին այսպես կոչված «Դուբայի շոկոլադ» պաղպաղակները ու ինչ քայլով ընկերությունը մարդկանց փորձեց ներգրավել իրենց արտադրանքի գնման գործընթացին, նույն քայլով էլ Tiktok-ում մարդիկ սկսեցին պատասխանել ընկերությանն ու Պոնչին. բլոգերները սկսեցին հենց տեսախցիկների առաջ փորձարկել այդ պաղպաղակները ու հայտնել իրենց կարծիքը:
Մինչ բուն ասելիքին անցնելը` թույլ տվեք ֆիքսենք, որ այն հայտնի աստղեր/բլոգները, ովքեր հանուն գովազդի զարմացած ու հիացած աչքերով ուտում էին պաղպաղակները, երկրորդ անգամ նույն գործընթացը չարեցին անվճար:
Ինչևէ, շարունակելով մեր ասելիքը, պետք է նշենք, որ StarNews.am-ի թիմի աչքից չվրիպեցին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութերը, որտեղ բլոգներները նշում են, որ մարկեթինգի զոհ են դարձել, նշում են, որ ափսոսում են այդ գումարի համար, որը տրամադրել են գնելու պաղպաղակը:
Սովորական սպառողները նույնիսկ նշում են, որ որևէ տարբերություն չկա ու անիմաստ թանկ պաղպաղակ է, իսկ տեսանյութերից մեկում բլոգերը նույնիսկ նետում է այն աղբամանը:
StarNews.am-ը, չցանկանալով հեղինակային իրավունքի խախտում իրականացնել, այս պահին չի հրապարակի տեսանյութերը, բայց կհրապարակի այդ տեսանյութերից առանձնացված նկարներ, բայց վստահեցնում ենք, որ բոլոր տեսանյութերը պահպանված են մեզ մոտ և յուրաքանչյուր պահի կարող ենք մեր ապացուցել մեր խոսքերի իսկությունը:
Ամփոփելով`պետք է հստակ նշենք, որ մեր հայտնի բլոգերների և «Օտ Մարտինա» ընկերության կողմից միլիոնավոր դրամների մարքեթինգային արշավը տապալվեց հենց այն պահին, երբ ինքը պետք է բերեր ծախսված գումարների եկամուտները ու իրականությունը ավելի ցավոտ էր, քան կեղծ բլոգերային սցենարներով մշակված գովազդային տեսանյութերը:
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով նաև հմուտ լեռնագնաց է, ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է անում`այդպիսով ցույց տալիս իր գրանցած հերթական ցուցանիշները: Դերասանի անձնական կյանքն էլ մյուս կողմից մշտապես հանրության կողմից ուշադրության կենտրոնում է պահպանվում:
Վերջին շրջանում հատկապես քննարկվում էր նրա և Ռոմելա Սարգսյանի բաժանման լուրերը, որոնք ոչ մի կողմից ո´չ հաստատվում, ո´չ էլ հերքվում են:
Հերթական անգամ Գևորգն էլ ինստագրամյան հարթակում ինտրիգային հրապարակում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
Երեկ դերասանուհի Տիրուկ Հակոբյանի դստեր`Դանիելլայի ծննդյան օրն էր: Այս առիթով ընտանիքը խնջույք է պատրաստել`հրավիրելով հարազատների, ընկերների: Ծնողները փոքրիկի օրը իսկական տոնի են վերածել: Փոքրիկ Դանիելլայի տորթը հայտնի մուլտֆիլմի հերոսներով էր`Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան:
StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` ներկայացնելով մի քանի կադրեր փոքրիկի հեքիաթից:
Երգիչ Անդրեն, ով վերջերս է ամուսնալուծվել, սոց.ցանցերի էջերից հեռացրել է բոլոր հրապարակումները`նախկին կնոջ`Անի Օհանյանի մասնակցությամբ: Երգիչը մինչ այս պահպանում էր լուսանկարներ`ամուսնության առաջարկից, պսակադրությունից, կնոջ հղիության շրջանից և ոչ միայն: Բաժանումից միայն ամիսներ անց Անդրեն հեռացրեց անցյալի հետքերն ու հիշողությունները, որոնք պահպանված էին իր էջում, դե իսկ Անին այդ ամենն արել էր մեկ շաբաթ չանցած:
StarNews.am-ը արդեն հայտնել է, որ երգիչ Սուպեր Սաքոյին երեկ երեկոյան տեղափոխել են Երևան և իրականացրել են սրտի անոթների հրատապ ստենտավորում:
Ռեփերին հիվանդանոց տեսակցության են գնացել երգիչ Սպիտակցի Հայկոն և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ ավելի վաղ լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկատվությունը` նշելով, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:
«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշել էր տիկին Գալստյանը: