Նարեկացու աղոթքն էի կարդում` «ինչպես ամուսնուդ վերադարձնես»,ծանր օր էր, երբ իմացա`ամուսնանումա. Քնարիկ Զաքարյանի մայրը պատմում է

«Սրտի տանիքներով» հաղորդաշարի այս եթերը բացառիկ էր նրանով,որ հյուրը հաղորդավարուհու՝ Քնարիկ Զաքարյանի մայրն էր,m`դերասանուհի Կարինե  Ոսկանյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Զրույցի ընթացքում բաժանությունը վերհիշելը հուզեց թե՛ մորը, թե՛ աղջկան.

«Շատ ծանր էի տանում մեր բաժանությունը։ Դա ինձ համար մահվան պես բան էր։ Ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել, գիշերները ես ուղղակի  քայլում էի…Դա մի տարի չէր,երկու տարի չէր։ Ինձ թվում էր` Աստծո կողմից մոռացված եմ։ Առավոտյան վեցին վեր էի կենում, Նարեկացու աղոթքներից մեկը կար՝ «ինչպես ամուսնուդ վերադարձնես», որը կարծեմ պետք է կարդայիր 34 անգամ։ Ինձ թվում էր, որ գրաբարով կարդամ, ձայնս ավելի հասանելի կլինի, աղոթում էի գիշեր-ցերեկ։ Շատ ծանր օր էր մի օր, երբ իմացա,որ ամուսնանումա… Այդ օրվանից փոխվեց ամեն ինչ։ Պարզա, որ էլի տխրում էի, բայց արդեն գիտակցությունը եկավ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ինքն ինձ փրկեց»։

Դեմ եմ ֆեմինիզմին և արհեստածին ներմուծվող, մեր ազգին ոչ հարմար ու հարիր որոշակի բաների. Ալլա Լևոնյան

MediaHub-ի տաղավարում Ալլա Լևոնյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին։

Վերջին տարիներին որքանով է փոխվել «հայ կնոջ» կերպարը, և որտեղ կորավ արժեհամակարգը.

«Ինքս շատ առաջադեմ մարդ եմ, բայց կարծում եմ, որ հիմիքի վրա պետք է կառուցել ապագան՝անցյալը չմոռանալ։ Դեմ եմ ֆեմինիզմին և արհեստածին ներմուծվող, մեր ազգին ոչ հարմար ու հարիր որոշակի բաների, որը մերը չէ»։

Լևոնյանը խոսեց նաև Վազգեն Սպարապետի ընտանիքի հետ մտերմության մասին .

«Այդ մտերմությունը, որքան ասվում է ՝ոչ, բայց ես երջանիկ եմ, որ Սպարապետի ժամանակակիցն եմ եղել, երկու անգամ առիթ եմ ունեցել 2-3 րոպեով շփում ունենալ, ճանաչել եմ Գրետա մայրիկին, ընտանիքի անդամներին ուղղակի հպարտ եմ դրանով»։

Դատավորի թույլտվությամբ Անդրեն պարբերաբար հանդիպում է երեխայի հետ… Նոր մանրամասներ

Երեկ ներկայացրեցինք հաղորդավար Արա Ղազարյանը տեսաուղերձը, որը վերջինս հրապարակել էր՝ անդրադառնալով Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառման վերաբերյալ արձագանքներին.

«Ժողովո՛ւրդ, անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք: Հարցս ուղղում եմ հազարավոր քոմենթներ գրողներին, ովքեր դատապարտում են Ադրեին, պահանջում քառատել նրան, անեծքախառը մեկնաբանություններ գրում: Դատարանի վճիռ չունենք, որտեղ Անդրեն ներկայացված է որպես բռնարար, երևի սպասենք վճռին, նոր ակտիվանանք…»,- նշել էր նա:

Արա Ղազարյանը նաև հայտնել էր, որ դատավարությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում.

«Դատավորի թույլտվությամբ Անդրեն պարբերաբար հանդիպում է երեխայի հետ: Նույն դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է երկիրն ու գտնվում է Երևանում, որպեսզի մասնակցի «Շանթ»-ի նախագծին»,- նշել է Արան:

Լիլի Մորտոյի շքեղ անակնկալը`ամուսնու կողմից

իլի Մորտոն արդեն տևական ժամանակ է իր ընտանիքի հետ ԱՄՆ-ում է։ Վերջինս շատ ակտիվ գործունեություն է ծավալում և սկսել է ներկայանալ նաև որպես երգչուհի։ Նա արդեն մի քանի երգ է թողարկել, որոնք, իհարկե քննարկվել ու քննադատվել են։

Մոդելը շատ ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ վերջերս արված նոր հրապարակումով փաստում է այն մասին, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նա բավականին փոխվել է:

Այս անգամ էլ Լիլին իր հետևորդների հետ կիսվել է հրապարակումով`ցույց տալով ամուսնու շքեղ նվերն իր Ապրիլի 7-ի առթիվ:

Նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ, բռնությունը դատապարտելի է. Լուսինե Թովմասյանը սատարում է Անիին

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը Ինստագրամի իր էջում անդրադարձել է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի հայտնի գրառմանը:

«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ:

Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Թովմասյանը:

Ինչու Գևորգն ու Քրիստինան հարսանիքին չէին հրավիրել Ռոզա Դավթյանին. Քրիստինան բացահայտում է

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն  ու կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Որոշ ժամանակ առաջ քննարկումներ եղան Քրիստինայի հետ կապված։ Գործընկերներից Ռոզա Դավթյանը խոսել էր այն մասին,որ ներկա չի եղել հարսանիքին՝հրավեր չի ստացել։

Խոսվել էր նաև, որ նախկինում ունեցել են ընկերական հարաբերությունները, որը չի պահպանվել։ Քրիստինան մեկնաբանեց այսպես.

«Շատ մտերեմ կապը հեռուստապրոեկտի հետ էր կապված։ Երբ խաղում ես մտերիմ ընկերներ, էդպես էլ ընկալվումա հարաբրությունները։ Մենք շատ մտերիմ չենք եղել։ Հարսանիքի հետ կապված ես իմ կողմից հրավիրել եմ այն մարդկանց ,ում հետ շատ-շատ մտերիմ էի, մնացածին Գևնա կանչել»։

Էս Ամերիկան լրիվ շառա… Արամ Մելիքյանի հրապարակումը

Ինչպես արդեն հայտնել էինք` շոումեն Արամ Մելիքյանն այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից պարբերաբար նոր հրապարակումներով է հանդես գալիս։ Օրեր առաջ, օրինակ, Արամը հայտնել էր, որ իրենք այցելել են Դիսնեյ լենդ։ Այս անգամ, սակայն, Արամը բավականին զավեշտալի իրավիճակում է հայտնվել։ Միացել է տան ազդանշանային համակարգը, որը ոչ մի կերպ անջատել չի ստացվել։ «Էս Ամերիկան լրիվ շառա», նշել էր շոումենը։

Հավելենք, որ Արամի հետ է նաև նրա որդին՝ Անրին, շոումենի կնոջը՝ Լիլիթին, դեսպանատունը վիզա չի տրամադրել։

Գևը ավելիա սրտնեղում, երբ տխրումա, գիտեմ`որ թեմայից կարար նեղվեր. Քրիստինա Հովհաննիսյանն ու Գևորգ Մկրտչյանը`դեռ երեխա չունենալու մասին

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն  ու կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Զույգը եկե՞լ է ներքուստ այն մտքին,որ պատրաստ է ծնող դառնալ։Գևորգ Մկրտչյանն անկեղծացավ.

«Հիմա իմ գլխավոր նպատակնա,որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ ,բայց սպասում ենք, Աստված երբ ցանկացավ, այդ ժամանակ էլ կլինի։Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում  ենք։ Չեմ ասի չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է,բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը, ու պետք է սպասել»։

Քրիստինան ևս խոսեց.

«Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, էդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ։ Ամեն դեպքում նեղվել պետք չի։ Ինձ թվումա էս թեմայի շուրջ Գևը ավելիա սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում։ Երբ տեսնում եմ տխուրա, հասկանում եմ` որ թեմայից կարար տխրեր, ես եմ սկսում, մինչև խոսացնում  եմ հոգիս հելնում ա։ Ամեն դեպքում` առանց երեխա չենք լինելու»։

Անդրեին հոսպիտալացրել են. ինչ վիճակում է նա. բացառիկ մանրամասներ

Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Վարկածները շատ են, շրջանառվում են մի շարք տարբերակներ։ Շատերը շտապել են իրենց աջակցությունը հայտնել Անիին՝ հայտարարելով, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է։ Մի մասն էլ կոչ է անում ժամանակից առաջ չընկնել  ու հետևություններ չանել, այլ սպասել  համապատասխան մարմինների արձագանքին կամ Անդրեի մեկնաբանությանը, ով, ի դեպ, դեռևս շարունակում է լռություն պահպանել։

Համացանցի բազմաթիվ օգատատերեր էլ ամենատարբեր ինֆորմացիաներն են տարածում, որոնց հավաստի լինել-չլինելը հարցականի տակ է: Այսպես՝ ֆեյսբուքյան օգտատերերից Սոֆյա Հովսեփյանը իր մեկանաբության մեջ գրել էր․

«Անդրեին հոսպիտալացրել են, մի քիչ առաջ ռոլիկ տեսա։ Կյանքը դարձել է գժանոց»։

Թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, խոստանում ենք ներկայացնել հաստատվելուց հետո։ Նշենք, որ Անդրեն սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։

Համ սիրունա, համ մամայա. Մագա Հարությունյանի շքեղ անակնկալը`սկեսուրին

Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չի դադարում ամենօրյա ակտիվությունն իր ինստագրամյան հարթակում: Մագայի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան ամեն բան անում է մշտապես հետաքրքրությունը պահելու հարցում:

Դերասանուհին բազմիցս պատմել է իր և Սուրենի մայրիկի ու քույրերի հետ ունեցած հարաբերությունների մասին`նշելով, որ դրանք իդեալական են:

Դե իսկ երեկ Մագան ցույց է տվել` որքան շքեղ անակնկալ է պատրաստել իր սկեսուրի համար:

«Համ սիրունա համ մամայա համ կիսուր մամայա»,-նշել է դերասանուհին: