Հրանտ Թոխատյանի դուստրը հայրիկի մասնակցությամբ նոր կադրեր է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շոուբիզնես Comments Off on Հրանտ Թոխատյանի դուստրը հայրիկի մասնակցությամբ նոր կադրեր է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Դերասաններ Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխատյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են եղել: Նրանց դուստրը`Լիլլթը, վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակումներ անում իր ծնողների մասնակցությամբ,և ահա այսօր կրկին նա թարմ հրապարակումներ է արել, որտեղ ծնողներն են:

Նշենք, որ վերջերս ֆեյսբուքյան, TikTok-յան կեղծ էջեր և կեղծ օգտատերեր, ստահոդ լուրեր են տարածում Հրանտ Թոխատյանի մահվան մասին:

Այս ամենից հետո Լուիզա Ներսիսյանն ամուսնու մասնակցությամբ թարմ հրապարակումներ է արել`հերքելով ստահոդ լուրերը:

Նրանց դուստրը ևս հայրիկի և մայրիկի մասնակցությամբ համատեղ  հրապարակում է արել, այսպիսով ևս մեկ անգսմ հերքելով սիրված արտիստի մահվան կեղծ լուրերը:

Սակայն այս ամենը բավական չէր. Թոխատյանն ինքն իր ինստագրամյան սթորիում կիսվեց դստեր տարածած տեսանյութով:

Ինչ խոսք`ընտանիքի համար չափազանց դժվար է նման ստահոդ լուրեր տեսնելը`հատկապես, երբ սիրված դերասանն այս պահին բուժման փուլում է:

Հրաչ Մուրադյանին ամուսնության առաջարկ են արել. ինչպես է արձագանքել նա

Շոուբիզնես Comments Off on Հրաչ Մուրադյանին ամուսնության առաջարկ են արել. ինչպես է արձագանքել նա

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ, որից հետո էլ հաղորդավարը փորձեց ակտիվություն պահել ինստագրամյան հարթակում:

Այսօր Հրաչն հրապարակել է իրեն ուղղված հաղորդագրություններից մեկը, որտեղ Հրաչին առաջարկել են ամուսնանալ: Հրաչը հումորային պատասխան է տվել`ճշտելով, որ կհարցնի կնոջը:

Նշենք, որ վերջերս Նազենի Հովհաննիսյանը հրապարակեց իր «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրը Հրաչ Մուրադյանն է։
Հրաչը և նրա կինը՝ Անաշեն, հաղորդման ընթացքում անդրադարձան մի քանի հարցի։

StarNews-ը հետևել էր զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։

Զույգը նախ պատմել էր իր գեղեցիկ սիրո պատմությունը։

«Ես ու Անաշը նույն ինստիտուտում ենք սովորել, մեր սկիզբը եղել ա շատ շուտ։ Հետո մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել, ամեն մեկս կարծել ա, թե իր կյանքն ա դասավորել։ Ու էն կյանքի փորձը, որ մենք բաժանության ընթացքում ենք ունեցել, հա, ես դրան հիմա բաժանում եմ ասում, այն ժամանակ դա մեզ համար բաժանություն չէր։
Մենք հիմա ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար։ Ինքը իմ համար՝ ուժ ա, սեր ա, կապվածություն ա, բայց ոչ պարտավորության իմաստով։
Ուզում եմ ցանկանալ մարդկանց, որ նման հարաբերություններ ունենան։ Ես դա տեսել եմ իմ մամայի ու պապայի մոտ ու միշտ մտածել եմ՝ ոնց ա իրանց մոտ ստացվում ու իմ մոտ չի լինում։ Ես տեսել եմ, որ պապան ու մաման ունեն ներքին հումորներ, որոնք իրանցն ա, դա պետք ա լինի զույգինը, դրա մեջ, համ սեր կա, համ կիրք»,-  անկեղծացել էր Հրաչը։

29 տարեկան…Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ծնունդն է այսօր

Շոուբիզնես Comments Off on 29 տարեկան…Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ծնունդն է այսօր

Այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Հասմիկը տեսանյուութ է հրապարակել`ընտրելով միանման զգեստ և տորթ:

«Ամսի 29-ին`29 տարեկան… Էս րոպեին սկսվումա իմ կյանքի կարևոր ու հաջողակ տարիներից մեկը: Ի գործ…»,- գրել է դերասանուհին`իր տեսանյութին կից:

Նշենք, որ այս ամսվա սկիզբ էլ Հասմիկ Խոջյանի դստեր`Նարէի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Հասմիկը խնջույք էր կազմակերպել, որը ավելի շատ հիշեցնում էր հարսանիքի:

Նա հարյուր հյուրերի մասնակցությամբ երեկո էր կազմակերպել` ինչպես միշտ փայլուն զգեստ և դիմահարդարում գերադասելով:

Ամենաթանկը… Տաթևիկ Ադումյանը եղբոր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Շոուբիզնես Comments Off on Ամենաթանկը… Տաթևիկ Ադումյանը եղբոր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Տաթևիկ Ադումյանը այժմ ամենասիրված և պահանջված դերասանուհիներից մեկն է, ով բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերեց մի շարք վարկանշային հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ։

Այսօր Տաթևիկի եղբոր ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին եղբոր հետ ջերմ լուսանկար է հրապարակել`գրելով հետևյալը.

«Ամենաթանկը»:

Նշենք, որ Տաթևիկ Ադումյանի մայրը արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում է արտերկրում և վերջերս՝ 8 տարվա բացակայությունից հետո վերադարձել էր Հայաստան։ Տաթևիկը հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, թե ինչ անակնկալ է արել մայրիկին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր.

«Կյանքի բերումով` իմ սիրելի, թանկ մայրիկն արդեն 8 տարի Հայաստանում չէր։  Եվ թեպետ մենք պարբերաբար հանդիպումներ էինք ունենում արտերկրում, մամայիս սրտի իրական ցանկությունն էր, որ այցելի Հայաստան, որտեղ իրեն անսահման սիրող հարազատները և ընկերները վաղուց կարոտած սպասում էին մամայիս։  Հայ ազգիս ճակատագրի անբաժանելի մասն են արդեն դարձել այս բաժանումները։ Մեր ընտանիքը մեկն է բազմաթիվ հայկական ընտանիքներից, որոնք կարողացել են ամուր և անխախտ պահել սերը և ընտանեկան ջերմ կապերը` անգամ ֆիզիկապես հեռու գտնվելով միմյանցից։ Ինչ էլ որ ասենք, ինչքան էլ որ անենք, կյանքում մեզ համար մամայի արածի համեմատ մեր արածը շատ քիչ է լինելու։ Եթե մամայի աչքերը պետք է արտասվեն, ապա` միայն ուրախության և երջանկության արցունքներ թո՜ղ լինեն դրանք։  Ես ի սրտե կամենում եմ, որ բոլոր իրենց մամաներին կարոտած երեխաները և իրենց զավակներին կարոտած մամաները որքան հնարավոր է շուտ հանդիպեն և գրկեն իրար»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Արթուր Աբրահամը հայտնել է հայրիկի հոգեհանգստի օրն ու վայրը

Շոուբիզնես Comments Off on Արթուր Աբրահամը հայտնել է հայրիկի հոգեհանգստի օրն ու վայրը

Երեքշաբթի երեկոյան հայտնեցինք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:

Երել Արթուր Աբրահամը հայրիկի մահից հետո հուզիչ  գրառում էր կատարել.

«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:

Քո Ավո և ընտանիք»:

Արդեն այսօր բռնցքամարտիկը հայտնել է հայրիկի հոգեհանգստի օրն ու ժամը.

«Հարգելի ընկերներ,
Հայրիկիս՝ Գրիգոր Աբրահամյանի, հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը` ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը»:

Արտակարգ դեպք ռեստորանում․ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է, և բեկորը դիպել է քաղաքացու աչքին

Շոուբիզնես Comments Off on Արտակարգ դեպք ռեստորանում․ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է, և բեկորը դիպել է քաղաքացու աչքին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրաշք Այգի» ռեստորանում ջերմուկի շշի պայթելու հետևանքով «սկլերա» ախտորոշմամբ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արսեն Հովսեփյանն է։

Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Մրգավետ գյուղի վարչական տարածքում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրում Ա. Հովսեփյանը աթոռից վեր կենալիս ոտքը պատահաբար կպել է գետնին գտնվող «Ջերմուկի» ապակյա շշին, որը կողաշրջվել և կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է ձախ աչքի շրջանին, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարիամ Մելիքյանը հիացած պարում է թուրքերի հետ`թշնամու երգի ներքո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շոուբիզնես Comments Off on Մարիամ Մելիքյանը հիացած պարում է թուրքերի հետ`թշնամու երգի ներքո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:

Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ դերասանուհին չի սրտնեղում իր ապրելու վայրից, փոխարենը թուրքական առիթներից հրապարակումներ է անում և ուրախանում:

Համացանցում հայտնված հերթական տեսանյութում Մարիամը ինքնամոռսց պարում է թուրքերի հետ`թշնամու երաժշտության ներքո:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Ռոմել Սարգսյանն ապշած է Նիկոլ Փաշինյանին սատարող կնոջ խոսքով. տեսեք`ինչ է նա հրապարակել

Շոուբիզնես Comments Off on Ռոմել Սարգսյանն ապշած է Նիկոլ Փաշինյանին սատարող կնոջ խոսքով. տեսեք`ինչ է նա հրապարակել

Օրեր շարունակ համացանցում տարածվում էր հայ կնոջ արած արտահայտությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  վերաբերյալ:

Կինը անսահման նվիրումով էր խոսում Նիկոլ Փաշինյանի մասին`նշելով, որ եթե հենց այդ պահին վարչապետը ցույցի կանչի, ինքը ոտաբոբիկ վազելով կգնա:

Այս տեսանյութը տարածում էին շատ հայտնիներ: Նրանց թվում էր նաև դերասանուհի Ռոմել Սարգսյանն, ով չնայած իր ապաքաղաքական հրապարակումներին, այս անգամ որոշել էր տարածել տեսանյութն ու էմոջիի միջոցով արտահայտել իր տպավորությունը:

 

«Մեր հողերը Ձեր հոր տնից չեք բերել, որ երբ ուզեք, ում ուզեք տաք»… Անաիս Սարդարյան

Շոուբիզնես Comments Off on «Մեր հողերը Ձեր հոր տնից չեք բերել, որ երբ ուզեք, ում ուզեք տաք»… Անաիս Սարդարյան

Starnews-ը բազմիցս անդրադադձել է դերասանուհի Անաիս Սարդարյանի գործունեությանն ու պատմել նրա՝ ինչպես 2020 թ-ի պատերազմի, այնպես էլ Սեպտեմբերի 19-ի ողբերգական դեպքերից հետո արած բարի գործի մասին։

Այս ամենից հետո Անաիսն էլ ավելի սիրվեց և ճանաչում ու հետաքրքրություն առաջացրեց:

Դերասանուհին այս անգամ իր ինստագրամյան էջում հրապարակել է երեխաների հետ սթորի, որտեղ պարում են` «Մենք ենք ու սարերը մեր» երգի ներքո:

Անաիսը հետևյալն է գրել.

«Մեր հողերը Ձեր հոր տնից չեք բերել, որ երբ ուզեք, ում ուզեք տաք»:

Նշենք, որ ավելի վաղ Անաիսը 4 գյուղերի հանձման վերաբերյալ հետևյալն էր գրել.

«Ընդդիմություն լա՞վ եք, մարսվումա՞ աշխատավարձերը, պարգևավճարները: Անձրևա հանկարծ դուրս չգաք, հեսա տաքանա օրերը նոր կսկսեք ֆիկտիվ սուտի հավաքները»:

Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային

Շոուբիզնես Comments Off on Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային

Գրիգոր Դանիելյան-Հռիփսիմե Ելինյան զույգը կազմել է հայ իրականության մեջ ամենաօրինակելի և ներդաշնակ ընտանիքներից մեկը։

Այսօր Գրիգորը և Հռիփսիմեն մեծացնում են 2 որդիներին՝ Ալբերտոյին և Ռոբերտոյին և երջանիկ ընտանիքի իսկական օրինակ են:

Նրանք պարբերաբար կիսվում են ընտանեկան հրապարակումներով, որոնցից վերջինն այնքան էլ դրական չէր:

Բանն այն է, որ Ռոբերտոն հիվանդացել է թոքաբորբով և տեղափոխվել է հիվանդանոց: Հռիփսիմեն հիվանդանոցից կադրեր է հրապարակել` պատմելով իրենց խնդրի և որդու վիճակի մասին:

Երգչուհին հորդորել է զգոն լինել և հարկ եղած դեպքում այցելել բժշկի:

 

Որոնում