Պոկեցիր վիզս… Հրաչ Մուրադյանի և դստեր զվարճալի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Պոկեցիր վիզս… Հրաչ Մուրադյանի և դստեր զվարճալի հրապարակումը

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն, ով այս պահին գտնվում է Հայաստանում, իր ինստագրամյան էջում հրապարակել է արխիվային սթորի, որտեղ դստեր հետ խաղում է`ասելով. «Պոկեցիր վիզս»:

Նշենք, որ Հրաչը հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում:

Հավելենք, որ Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ։

Հրաչը հաճախ է կնոջ և դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում`ինչը, վստահաբար, ավելի է հետաքրքրում հետևորդներին:

Նշենք, որ օրեր առաջ էլ զույգը ցույց էր տվել, թե ինչպես է դստրիկը դիմավորում հայրիկին և նվիրում վալենտինյան բացիկ:

Նշենք, որ վերջերս հաղորդավարը պատմել է իր և կնոջ պատմությունը.

«Ես ու Անաշը նույն ինստիտուտում ենք սովորել, մեր սկիզբը եղել ա շատ շուտ։ Հետո մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել, ամեն մեկս կարծել ա, թե իր կյանքն ա դասավորել։ Ու էն կյանքի փորձը, որ մենք բաժանության ընթացքում ենք ունեցել, հա, ես դրան հիմա բաժանում եմ ասում, այն ժամանակ դա մեզ համար բաժանություն չէր։
Մենք հիմա ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար։ Ինքը իմ համար՝ ուժ ա, սեր ա, կապվածություն ա, բայց ոչ պարտավորության իմաստով։
Ուզում եմ ցանկանալ մարդկանց, որ նման հարաբերություններ ունենան։ Ես դա տեսել եմ իմ մամայի ու պապայի մոտ ու միշտ մտածել եմ՝ ոնց ա իրանց մոտ ստացվում ու իմ մոտ չի լինում։ Ես տեսել եմ, որ պապան ու մաման ունեն ներքին հումորներ, որոնք իրանցն ա, դա պետք ա լինի զույգինը, դրա մեջ, համ սեր կա, համ կիրք»,-  անկեղծացել էր Հրաչը։

Խանգարողներ շատ կան, բայց ամուր հիմքի վրա ենք. Մերի Մակարյանը՝ ամուսնու և ընտանիքի մասին

Շոուբիզնես Comments Off on Խանգարողներ շատ կան, բայց ամուր հիմքի վրա ենք. Մերի Մակարյանը՝ ամուսնու և ընտանիքի մասին

Աշոտ Ղազարյանի երեկոյան հաղորդման հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

«Ուզում եմ ասել, որ եթե հավատում եք, ապա կհասնեք, շատ աշխատասիրություն, հավատ և ամեն ինչ կստացվի։ Ես սկսել եմ կարդալ գովազդներ, սկզբից ինձ չէր հավանում ոչ-ոք, հետո ընկանք հունի մեջ, սիրեցինք իրար։ Դժվար ապրուստը, բայց ինձ համար դեբյուտային քայլ էր, շատ լավ փորձ էր, ընկերություն։ Հիմա, կարելի է ասել ոչ մի բանով չեմ զբաղվում, խմորման փուլում է։ Ե՛վ հաղորդումները, և՛ սերիալները ինձ շատ հարազատ են, բայց շատ տարբեր բաներ են։ Ամուսնուս հետ պայմանավորվոծություն ունենք, որ սերիալներում չեմ նկարվելու, որովհետ ինքը ծանր, ժամանակատար աշխատանք է, իսկ եթե ընտանիք ունես, պետք է լիարժեք նվիրվես։ 7 տարի է՝ ԱՄՆ-ում եմ ապրում, այս ընթացքում 3 անգամ եղել եմ Հայաստանում, երեխաների հետ։ Մորս շատ եմ կարոտում, եղբայրներիս, ընկերներիս։ Այս պահին ես իմ ճակատագրից գոհ եմ։ Իմ կարիերայի բարձունքում կանգնած լինելով՝ այնքան էի ուզում ընտանիք ու երեխաներ ունենալ, հասկանում էի, որ սա է ճիշտը՝ կինը պետք է մայրանա, ընտանիք ստողծի, օջախ կառուցի, որ թողեցի այդ ամեն ինչը, դա շատ դժվար էր, փորձեցի ու ստացվեց։ Իհարկե, շատերը չէին հավատում, մինչև այսօր էլ խանգարողներ կան, բայց ես, ամուսինս, մեր ընտանիքը այնքան ամուր հիմքերի վրա ենք, որ հասանք մեր նպատակին։ Երջանիկ եմ, բոլորին չի այդպիսի բախտ վիճակվում»,- նշել էր դերասանուհին։

Սրտի չորրորդ վիրահատnւթյանն է ենթարկվել սիրված դերասանը. Աստղային օրվա ամփոփում

Շոուբիզնես Comments Off on Սրտի չորրորդ վիրահատnւթյանն է ենթարկվել սիրված դերասանը. Աստղային օրվա ամփոփում

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Մոդել Լուսինե Թովմասյանը այս շրջանում ընտանիքի հետ միասին մեկնել է հանգստի, որտեղից էլ պարբերաբար նոր հրապարակումներ է անում։ Նրա հերթական տեսանյութը երեխաների մասնակցությամբ էր։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն էլ Ելենա Բորիսենկոյի հետ համատեղ տեսանյութ էր ներկայացրել՝ ցույց տալով, թե ինչպես են անցնում իրենց նկարահանումները։

Իր խաղընկերոջ՝ Մկո Քեբաբչյանի մասնակցությամբ էլ տեսանյութ էր տարածել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ու հայտնել, որ օրվա բոլոր տեսարանները համատեղ են եղել ու հասցրել են միանգամից 2 տասնյակ տեսարան նկարահանել։

Իրինա Այվազյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարահած տեսանյութում խոսել էր իր հասցեին հնչած վատ մեկնաբանություններից։

Առնոլդ Շվարցենեգերը սրտի չորրորդ վիրահատության է ենթարկվել և սրտի ռիթմավարը տեղադրվել է այն բանից հետո, երբ նախորդ սրտի վիրահատություններից սպիական հյուսվածքը հանգեցրել է անկանոն սրտի զարկերի: Նա ունի սրտի բնածին արատ՝ երկփեղկ աորտայի փականի։

Մաhացել է Արթուր Աբրահամի հայրը

Շոուբիզնես Comments Off on Մաhացել է Արթուր Աբրահամի հայրը

Խոր վշտով հայտնում ենք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:

StarNews-ը ցավակցում է:

Ասեցին` Ձեզ 3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը`հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին

Շոուբիզնես Comments Off on Ասեցին` Ձեզ 3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը`հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Հարություն Մովսիսյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դերասանը խոսեց առողջական խնդիրների և կնոջը կորցնելու մասին:

2010 թվականին դերասան Հարություն Մովսիսյանի կյանքում առողջական լուրջ խնդիրներ են առաջանում: Փողոցում կտրուկ վատանում է դերասանի վիճակը, իսկ ականատեսներին թվում է, թե հերթական դերն է խաղում: 9 ժամ տևած վիրահատությունից հետո նրա կյանքը հաջողվում է փրկվել, իսկ 10 տարի անց Կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում նա կրկին վարակվում է և այդ ժամանակ կրկին հրաշքով փրկվում:

«Գնացել էի Կոնսերվատորիա`կնոջս վերցնեի և գնայինք տուն, մեքենայից իջա, հասկացա, որ լավ չեմ զգում, սահելով ընկա գետնին:Աչքերս էն պահին բացեցի, երբ շուրջս լիքը մարդ կար, բոլորը ասում էին`որտեղից են նկարում, պարոն Մովսիսյան, գիտեին` կինո են նկարում ու էդ հատվածա նկարահանումներից: Սրտի երակներիս 3 խցան լրիվ փակված էր`ասեցին մնացելա 3 ամիս ապրես:Նայեցի մահվան աչքերին,էդ պահին, ափսոսում ես, որ էդ ամենը պետքա թողնես ու գնաս»:

Հաղորդման ընթացքում նաև խոսեց դերասանի դուատրն, ով պատմեց այն շրջանի մասին, երբ Կորոնավիրուսի ամենաբարդ փուլում իր հայրիկին տանում են հիվանդանոց`թոքերի 85 տոկոսն ախտահարված.

«Ինձ զանգեցին ասեցին, որ ցանկալի է երկրում լինեմ, քանի որ հույս չկա, որ ինքը կհաղթահարի:Ես հրաշքների հենց էդ պահից եմ հավատացել, երբ բժիշկները գնացել, իրեն ասել են, որ գիտես`աղջիկդ երկրումա, էդ պահին իր մոտ դրական դինամիկա է եղել: Ասումա`ես վերածնվեցի»:

Հարությունը խոսեց 4 տարի առաջ քաղցկեղի հետևանքով կնոջը կորցնելու մասին:

«Աղջիկս զանգեց, վերցրեցի, ասեց` պապա, մաման մահացավ, ու ես նստածս տեղը մնացի:Ինձ ճիշտը չէին ասում: Տեղեկություն ունեի, որ լավ պետքա լինի:Երևի ճիշտ են արել, կարողա ես խոլագարվեի:Որովհետև էնքան մոտ էինք, որ ասում են ընտանեկան երջանկություն, ես հավատում եմ…»,- նշեց դերասանը:

 

Լուս ջան, շնորհակալ եմ, որ կաս… Արմենչիկը բեմից սեր խոստովանեց կնոջը

Շոուբիզնես Comments Off on Լուս ջան, շնորհակալ եմ, որ կաս… Արմենչիկը բեմից սեր խոստովանեց կնոջը

Երգիչ Արմենչիկն ԱՄՆ-ում է արդեն տասնյակ տարիներ: Օրերս տեղի ունեցած մենահամերգի ժամանակ երգիչը բեմից սեր է խոստովանել կնոջը`միաժամանակ շնորհակալություն հայտնելով Լուսինեին, որ կա իր կյանքում:

Նշենք, որ սիրո տոնի առթիվ օրեր շարունակ ինստագրամում սեր էր տիրում։ Բոլորը հրապարակումներ էին անում՝ցույց տալով իրենց անցկացրած օրը, ստացած նվերները։ Արմենչիկի կինը ևս բացառություն չէր։ Նա հրապարակել էր լուսանկար ու ցույց տվել, թե ինչքան շքեղ ծաղիկներ է ստացել սիրո տոնին։

Նշենք, որ Արմենչիկի կինը մեկ անգամ խոսելով իրենց առաջին ծանոթության մասին, նշել է, որ դա տեղի է ունեցել Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որի ընթացքում նա օգնում էր իր ընկերներին կազմակերպչական հարցերով, իսկ Արմենչիկը մասնակցում էր այդ միջոցառմանը:

Արմենչիկի կինը`որպես բացառիկ դրվագ,  ներկայացրեց նրանց առաջին հանդիպման վերաբերյալ մի պատմություն:

«Արդեն համերգը վերջացել էր, երբ մենք գնում էինք համերգից հետո կազմակերպված միջոցառմանը: Ես նստած էի երգիչների սեղանին ու չնկատեցի, թե ինչպես Արմենչիկը եկավ նստեց մոտս: Մեկ ժամ է, երկու ժամ է Արմենը խոսում է ամուսնության մասին: Մեր առաջին հանդիպումն է ու նա խոսում է ամուսնության մասին: Հեռու եմ պահում ինձ, որովհետև ոնց կարելի է առաջին հանդիպման ժամանակ խոսել ամուսնության մասին, բայց ես հետո հասկացա, որ էտ անկեղծությունը բարությունը դա ինքն է, դա հենց Արմենչիկն է՝ բարի և անկեղծ»,- ասել է Լուսինեն:

Լիլիթի մոտ խնդիրներ առաջացան, վիրահատություն արեցին. Արամ Մելիքյանը՝ կնոջ հղիության և բարդ ընթացքի մասին

Շոուբիզնես Comments Off on Լիլիթի մոտ խնդիրներ առաջացան, վիրահատություն արեցին. Արամ Մելիքյանը՝ կնոջ հղիության և բարդ ընթացքի մասին

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել հանդիսավար, շոումեն Արամ Մելիքյանը։ StarNews-ը հետևել է զույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Խոսելով կնոջ հղիության մասին՝ Արամը նշել էր․

«Սա ամենաֆանտաստիկ համալրումն է, որ կարող էի սպասել կամ չսպասել։ Ես Հայաստանում չէի, երբ վերադարձա, ասացի՝ Լիլ, մենք բալիկի՞ ենք սպասում, դեմքի արտահայտությունը փոխեց, ասաց՝ չէ, ինչի՞։ Այդ ժամանակ ինքը դեռ հստակ չգիտեր։ Անցնում է 5 օր ասում է՝ քեզ փետրվարի 23-ի համար նվեր ունեմ։ Բերեցին, բացեցին, ճիշտն ասած՝ չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։ Անրիի ծնունդը եղել է հրաշք, ամեն ինչ ու խնդիրներն էլ այդտեղից են սկսվել։ Անրիի ծնունդը եղել է կեսարյան, մեծ դժվարությամբ է եղել։ Պարզվում է, որ մեծ խնդիրներ են սկսվում, վիրահատություն, միջամտություններ։ Այդ ընթացքում Լիլիթի մոտ են խնդիրներ առաջանում և ասում են՝ մոտակա մի որոշ ժամանակ չի կարելի հղիանալ։ 2015 թվականին իմացանք, որ բալիկ ենք սպասում , բայց, ցավոք, դրանից 5 ու կես ամիս անց,համարյա 6 ամսական էր, շատ ծանր էր, երբ որ Լիլոյի բժիշկը զանգում ասում է մի հատ շուտ արի Արամ, ես ձայնից հասկացա, որ մի բան այն չի։ Գնացի տեսա Լիլոն լացումա, ահավոր սարսափեցի այդ պրոցեսից ու բժշկուհին էլ էր լացում, ասաց՝ հնարավոր չի պտուղը պահել, պետք է շտապ հեռացնել, շատ վտանգավոր է։ 3 ամիս անց նորից Լիլոն հղիացավ ու վիժում եղավ»։

Անդրադառնալով աղջիկների որդեգրման թեմային՝ Արամը պատմել էր․

«Երբ Լիլիթը Անրիով հղի էր՝ ասաց մի օր ուզում եմ անպայման երեխա որդեգրենք։ Ինձ թվում էր ամեն ինչ շատ հեշտ է ստացվելու, բայց շատ բարդ էլ չի եղել։ Էլիզը շատ դեպքերում տիրություն է արել իր քույրիկին։ Ստելիկը շատ ավելի ինքնամփոփ է, հուզական, քիչ պահանջող։ Էլիզը ավելի ակտիվ, կրակոտ, աշխատասեր շատ պահանջող։ Երկուսն էլ նեղացկոտ են իրականում, ամեն մեկը իր ձևով է նեղացկոտությունը արտահայտում։ Ես Էլիզի հետ եմ ավելի շատ խոսել իր անցյալի հետ կապված, ես կարծում եմ, որ իրենց անցյալում շատ դրամաներ կան, մենք այդ ամեն ինչը փորձում ենք լրացնել մեր սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ։ Որպես թղթով՝  իրենք միայն կենսաբանական մայր ունեն, հայր, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ մայրը մահացել է տարիներ առաջ, շատ դժվարություններ են իրենք ունեցել, իրենց մաման մահացել է 5-6 տարի առաջ ու իրենք մենակ մորաքույր ունեին ու հիմա ինքը մեր շատ լավ ընկերն է»։

«Զույգերիս պատասխանը լավ լինի». տեսեք`ինչ հրապարակում է արել Լյուսի Հայրապետյանը

Շոուբիզնես Comments Off on «Զույգերիս պատասխանը լավ լինի». տեսեք`ինչ հրապարակում է արել Լյուսի Հայրապետյանը

Մոդել Լյուսի Հայրապետյանը ինստագրամյան իր էջում հետևորդների հետ մշտապես կիսվում է իր հետ կապված նորություններով ու առօրյայի մանրամասներով։

Համարձակ Մոդելն այս անգամ գնացել է բուժզննման: Լյուսին սթորի է հրապարակել, որտեղ խոսում է ներքին օրգանները ստուգելու մասին և հումորով նշում, որ այժմ գնում է սոնոգրաֆիայի, որպեսզի տեսնի ամեն բան իր «զույգերի» մոտ կարգին է: Ինչպես միշտ մոդելը ինտրիգ և հումոր է հաղորդում իր հրապարակումներին:

Նշենք, որ ավելի վաղ մոդելը հրապարակել էր իրեն ուղղված նամակագրությունը, որտեղ հետաքրքրվել են`արդյոք Լյուսին հղի է.

Մոդելը, կրկին, հումորային պատասխան էր տվել:

Նշենք, որ ավելի վաղ Լյուսին խոստովանել էր.

«Սիրո ու ընտանիք կազմելու հարցում չեմ շտապում, բալիկ ունենալու մասին արդեն մտածում եմ։ Բայց պայմանների, համապատասխան արական կողմի ու նախադրյալների մասին դեռ չեմ հասցրել մտածել։ Ինչ ճիշտն ա ճիշտը։ Ծիծաղելի է. Սովորաբար հակառակն է լինում»,- գրել էր Լյուսին:

Կարեն Հովհաննիսյանի կինը խոսել է խանդի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շոուբիզնես Comments Off on Կարեն Հովհաննիսյանի կինը խոսել է խանդի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինն ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ խոսում է իր և ամուսնու հարաբերությունների մասին: Դերասանի կնոջն իսկապես հաճախ են հարցեր ուղղում: Այս անգամ հարց են հղել`արդյոք Մանեն չի խանդում ամուսնուն`Ռոբի կերպարում:

Նա հետևյալ պատասխանն է տվել.

«Ոչ, Ռոբը սերիալում է, իմը Կարենն է»:

Նշենք նաև, որ մեկ անգամ Կարեն Հովհաննիսյանի կինը պատասխանել էր այն հարցին, թե արդյոք հեշտ է լինել Կարենի կինը։

«Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ, սիրառատ ամուսին ա ու աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում ու հարգում ա, իսկ Նանեին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել։ Մեր հարաբերությունների «մեշոկ պապին» ես եմ, հաճախ շաա՜տ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից՝ շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներն ու խոսքերը։ Բայց չէ՞ որ չենք վարվում այնպես, ինչպես էդ պահին տաք ու ջղային խոսում կամ մտածում ենք»,– նշել էր նա։

 

Մովսեսի և Անիի շփումը վերականգնվելուց հետո`Մովսեսի նախկին կինը հրապարակում է արել

Շոուբիզնես Comments Off on Մովսեսի և Անիի շփումը վերականգնվելուց հետո`Մովսեսի նախկին կինը հրապարակում է արել

Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ Մովսես Երեմյանը և Անի Երանյանը ամենասիրված աստղային զույգն էին, որի յուրաքանչյուր նոր լուսանկար անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով։ 

Մի օր Մովսեսն ու Անին հայտնեցին իրենց բաժանման մասին ու դա ևս մեծ քննարկումների ալիք բարձրացրեց։

Այս բաժանումը քննարկվում է մինչ օրս`չնայած այն հանգամանքին, որ Մովսեսը՝ Անիից բաժանվելուց շատ չանցած, ամուսնացավ։

Ինչևէ, StarNews-ը հայտնել էր, որ Մովսեսի և նրա կնոջ կյանքում այժմ բարդ փուլ է, ավելին` զույգը կարծես ամուսնալուծվել է։

Դերասանը ամիսներ շարունակ ապաակտիվացրել էր իր ինստագրամյան էջում։

Բոլորովին վերջերս նա կրկին ակտիվ է սոցիալական էջերում:

Մենք հայտնել ենք, որ Մովսեսն ու Անին այսօր հետևում են միմիանց ինստագրամյան էջում սա խոսում է այն մասին,  որ նրանք ունեն նորմալ հարաբերություններ:

Այս փաստը ենթադրաբար կախված է այն հանգամանքից, որ նրանք երկուսն էլ ԱՄՆ-ում են և ունեն ընկերական ու աշխատանքային նույն շրջապատը։

Մովսեսի և Անիի միմյանց հետևելուց հետո`Աննան հրապարակում է արել ինստագրամյան սթորի բաժնում:

Նա հետևյալն է գրել.

«Էներգիայի լավագույն աղբյուրը երաժշտությունն է»:

Որոնում