Գևը ավելիա սրտնեղում, երբ տխրումա, գիտեմ`որ թեմայից կարար նեղվեր. Քրիստինա Հովհաննիսյանն ու Գևորգ Մկրտչյանը`դեռ երեխա չունենալու մասին

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն  ու կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Զույգը եկե՞լ է ներքուստ այն մտքին,որ պատրաստ է ծնող դառնալ։Գևորգ Մկրտչյանն անկեղծացավ.

«Հիմա իմ գլխավոր նպատակնա,որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ ,բայց սպասում ենք, Աստված երբ ցանկացավ, այդ ժամանակ էլ կլինի։Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում  ենք։ Չեմ ասի չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է,բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը, ու պետք է սպասել»։

Քրիստինան ևս խոսեց.

«Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, էդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ։ Ամեն դեպքում նեղվել պետք չի։ Ինձ թվումա էս թեմայի շուրջ Գևը ավելիա սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում։ Երբ տեսնում եմ տխուրա, հասկանում եմ` որ թեմայից կարար տխրեր, ես եմ սկսում, մինչև խոսացնում  եմ հոգիս հելնում ա։ Ամեն դեպքում` առանց երեխա չենք լինելու»։

Անդրեին հոսպիտալացրել են. ինչ վիճակում է նա. բացառիկ մանրամասներ

Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Վարկածները շատ են, շրջանառվում են մի շարք տարբերակներ։ Շատերը շտապել են իրենց աջակցությունը հայտնել Անիին՝ հայտարարելով, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է։ Մի մասն էլ կոչ է անում ժամանակից առաջ չընկնել  ու հետևություններ չանել, այլ սպասել  համապատասխան մարմինների արձագանքին կամ Անդրեի մեկնաբանությանը, ով, ի դեպ, դեռևս շարունակում է լռություն պահպանել։

Համացանցի բազմաթիվ օգատատերեր էլ ամենատարբեր ինֆորմացիաներն են տարածում, որոնց հավաստի լինել-չլինելը հարցականի տակ է: Այսպես՝ ֆեյսբուքյան օգտատերերից Սոֆյա Հովսեփյանը իր մեկանաբության մեջ գրել էր․

«Անդրեին հոսպիտալացրել են, մի քիչ առաջ ռոլիկ տեսա։ Կյանքը դարձել է գժանոց»։

Թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, խոստանում ենք ներկայացնել հաստատվելուց հետո։ Նշենք, որ Անդրեն սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։

Համ սիրունա, համ մամայա. Մագա Հարությունյանի շքեղ անակնկալը`սկեսուրին

Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չի դադարում ամենօրյա ակտիվությունն իր ինստագրամյան հարթակում: Մագայի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան ամեն բան անում է մշտապես հետաքրքրությունը պահելու հարցում:

Դերասանուհին բազմիցս պատմել է իր և Սուրենի մայրիկի ու քույրերի հետ ունեցած հարաբերությունների մասին`նշելով, որ դրանք իդեալական են:

Դե իսկ երեկ Մագան ցույց է տվել` որքան շքեղ անակնկալ է պատրաստել իր սկեսուրի համար:

«Համ սիրունա համ մամայա համ կիսուր մամայա»,-նշել է դերասանուհին:

Ինչու՞ է լռում Անդրեի քույրը, և ինչու Անուշը չի արձագանքում եղբոր հասցեին հնչած մեղադրանքներին

Երգիչ Անդրեի անձնական կյանքը շարունակում է մնալ մեդիադաշտի ամենաքննարկված թեման։ 

Անի Օհանյանի անսպասելի ու կտրուկ գրառումը րոպեների ընթացքում տարածվեց համացանցում։ 

Որոշ հայ հայտնիներ արդեն մեկնաբանել են Անիի այս գրառումն ու Անդրեի պահվածքը, սակայն դա չի արել Անդրեի քույրը։ 

Անուշն այս տարիների ընթացքում եղել է եղբոր կողքին՝ որպես հարազատ ու մենեջեր։ 

Եվ այս պահին նրա լռությունը անհասկանալի է թվում։

Ինչևէ StarNews-ը հետևում է իրադարձություններին և դրանք ներկայացնում Ձեզ։

Գուրգեն Դաբաղյանի զոքանչը թոռնիկի մասնակցությամբ հրապարակում է արել. որքան նման է փոքրիկը քույրիկին

Ամիսներ առաջ հայտնել ենք, որ լույս աշխարհ է եկել սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի երկրորդ երեխան` որդին, ում անվանակոչեցին ի պատիվ պապիկի` Լևոն։ Զույգն իրենց սոցիալական հարթակում հրապարակումներ էր արել դուրս գրման ընթացքից։

Հրապարակումների մեկնաբանություններում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էին։

Այս ընթացքում ընտանիքը փոքրիկի մասնակցությամբ մի քանի հրապարակումներ էր անում, դե իսկ այսօր Գուրգենի զոքանչը փոքրիկի մասնակցությամբ հրապարակում է արել, որտեղ երևում է`որքան նման է փոքրիկն իր քույրիկին:

Քանի տարվա ազատազրկում է սպասում երգիչ Անդրեին, եթե նրա մեղքը հաստատվի

Համացանցում չի դադարում երգիչ Անդրեի և նրա կնոջ անձնական կյանքի քննարկումները, որոնք ավելի բուռն դարձան երգչի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումից հետո, ըստ որի` երգիչը բռնություններ է գործադրել նրա հանդեպ:

Նախկին կնոջ գրառմանը չի արձագանքել ո´չ երգիչը, ո´չ երգչի քույրը, ով ներկայանում է, որպես Անդրեի մենեջեր և պրոդյուսեր:

Իսկ քանի՞ տարի ազատազրկում է սպասվում Անդրեին, եթե հաստատվի նրա մեղքը:

Անի Օհանյանի գրառումից ունեցած տեղեկատվությունն այս պահին առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշներ։

Մասնավորապես՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

 

Հիշեցնենք, որ դատախազությունից factor TV-ին հայտնել են, որ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երեկ խոսել էր ամուսնալուծության մասին. «Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։ Նշենք, որ օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրվարույթ նախաձեռնելու առիթ լինել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Անդրեն ունի սրտի խնդիր, եկեք սպասենք դատարանի վճռին, որ ինֆարկտի հասնի չեք երջանկանա. Արա Ղազարյան

Երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի սկանդալային գրառումը չի դադարում քննարկվել համացանցում:

Լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանն այն քիչ հայտնիներից է, ով իր ինստագրամյան էջում անդրադարձել է թեմային ու նշել, որ պետք չէ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին։

Առաջարկում ենք լսել Արա Ղազարյանի հրապարակած տեսանյութը՝ թեմայի վերաբերյալ, որտեղ վերջինս նաև խոսում է  Անդրեի առողջական խնդրի մասին:

ՔԿ`Անդրեի նախկին կնոջ գրառման վերաբերյալ

Երեկ դատախազությունից FactorTV-ին տեղեկացրեցին, որ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:

StarNews.am-ը կապ հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ` հասկանալու համար ինչ փուլում է այժմ, այսպես ասած, «Անդրեի գործը»:

Մեր հարցին ի պատասխան` Կիմա Ավդալյանը նշեց, որ այս պահի դրությամբ չկա նախաձեռնված քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երեկ խոսել էր ամուսնալուծության մասին.

«Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։

Անհամբեր կարոտով սպասում եմ… Ալլա Լևոնյանը հուզվեց`զինվոր որդու մասին խոսելիս

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Ալլա Լևոնյանը։

StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին։

Նրա մայրը դեմ էր,որ իր դուստրը երգչուհի դառնա,ծնողներից թաքուն սակայն նա հայտնվեց «Արձագանք» ստուդիայում և սկիզբ դրեց իր երաժշտական ուղիներին.

«Մաման զարմացավ, որ պապան ասեց ՝«Թող էս մեկն էլ երգի, էս երխու թևերը չեմ կտրելու, ուզումա, թող գնա, ես իրան վստահում եմ»։

Արարատից հասնել Երևան և գրավել մայրաքաղաքի բեմերը նրան հեշտ չտրվեցին` մեծ էին ցանկությունները, բայց փոքր էին հնարավորությունները.

«Տարբեր էի դե ՝արտաքինով, մտածողությամբ, երգերով։ Գալիս է մեկը գյուղից, ով իրենց նման չի մտածում, իրենց նման չի հագնվում, իրենց նման չի երգում՝սպիտակ ագռավ էի»։

Շուրջ 20տարի առաջ կազմավորեց ընտանիքը, նրա որդին այսօր արդեն զինվոր է։ Երբ խոսեց տղայի մասին հուզվեց.

«Անհամբեր կարոտով սպասում եմ…»։

Նա այսօր էլ շարունակում է ստեղծագործել` հավատարիմ մնալով իր ոճին ու արժեքներին` երազելով խաղաղության մասին։

Վրшերթի է ենթարկվել ու hիվանդանnցում մաhացել հայտնի մոդելը. Աստղային օրվա ամփոփում

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Այսօր Ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Օրվա առթիվ՝ Հռիփսիմե Ելինյանը հրապարակել էր մայրիկի լուսանկարներն ու դրանց կից ջերմ գրառում կատարել։

Տոնական հրապարակում էր ներկայացրել նաև ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը՝ շնորհավորելով «բոլոր նրանց, ովքեր սիրում են առանց պայմանների»։

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն էլ ուրախալի լուրով էր կիսվել՝ հայտնելով, որ ինքն ու ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, երրորդ փոքրիկին են սպասում։ Զույգը դուստր է ունենալու։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում ընտանեկան ջերմ կադրերով էր կիսվել։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ինստագրամյան իր էջի story բաժնում եղբոր կնոջ հետ համատեղ լուսանկար էր տարածել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Վրաերթի է ենթարկվել ու մահացել «Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսին արժանացած Գյուլեր Էրդողանը։ Մոդելը հարբած վիճակում փախել է ոստիկաններից, ինչի հետևանքով էլ դեպքը տեղի է ունեցել։